Կռվի պատճառը

Մարդը մինչեւ կյանքի վերջը կռվում է: Նա իր կյանքի ամենաառաջին վայրկյանից  սկսած կռվում է: Կռվում է իր շրջապատի, ընտանիքի ու նույնիսկ ինքն իր հետ: Մարդն անընդհատ ինքն իր հետ պայքարի մեջ է ու այդ պայքարի հիմնական զենքն է կամքի ուժը: Օրինակ՝ երբ ժամանակն է, որ արթնանաս, սակայն օրգանիզմդ դեռ ուզում է քնել, բայց դու կամքի ուժով արթնանում ես, այդ ժամանակ՝ կռվում ես ինքդ քեզ հետ: Իսկ ինչ վերաբերվում է կռիվներին շրջապատի նկատմամաբ, ապա՝ դրա միակ զենքը՝ զիջումն է: Իհարկե՝ այդ կարողությունը ոչ բոլորն ունեն, սակայն ով էլ որ չունի, կարող է ձեռք բերել այն: Ըստ իս՝ զիջելու մեջ ոչ մի ամոթ բան չկա, ընդհակառակը, դա գովելի է, երբ մյուսին զիջում ես, քանի որ այդ լավությունդ մի օր վերադառնալու է քեզ:

 

Իմ աշխարհի յոթ հրաշալիքները

1. Իմ առաջին հրաշալիքը դա ընտանիքս է: Ես սիրում եմ այն, քանի որ ընտանիքումս ապրում են ինձ համար ամենահարազատ մարդիկ՝ մայրիկս, հայրիկս, եղբայրս… Ընտանիքը դա մեր կյանքի ամենակարեւոր բանն է՝ կյանքի հիմքը, դու կարող ես հետագայում փոխվել, սակայն եթե հիմքդ քանդես, ամբողջ աշտարակը կփլվի ու ստիպված կլինես նորից այն շինել…

2.  Երկրորդ հրաշալիքը՝ ընկերուհիս է, որին այնքան շատ եմ սիրում, որ համարում եմ ընտանիքիս անդամ: Նա ինձ շատ բան է սովորեցրել, եւ էլ նրան: Մենք իրարից վերցրել ենք մյուսի լավ կողմերը ու հիմա, եթե հանկարծ մեզ բաժանեն, հնարավոր է, որ կորցնենք դրանք:

3.  Երրորդ հրաշալիքը՝ դպրոցս է, որտեղ ես զարգանում ու հասունանում եմ ոչ միայն գիտելիքի, այլ՝ նաեւ կյանքի առումով: Դպրոցում ես սովորում եմ ոչ միայն ուսուցիչներից, այլ նաեւ ընկերներիցս, նույնիսկ դպրոցական վեճերը ինձ շատ մեծ օգուտ են տալիս:

4. Չորրորդ հրաշալիքը՝ համակարգիչն է, որը կարող է ծառայել եւ՝ որպես խաղալիք, եւ՝ որպես ուսումնական գործիք, եւ՝ որպես երկրորդ կյանք: Ես համակարգչում ապրում եմ երկրորդ կյանքս, տունս՝ բլոգս է, կյանքիս փողոցները՝ Google-ը, կարաոկե ակումբս՝ Youtube-ը…

5. Հինգերորդ հրաշալիքը՝ մարդիկ են, բոլոր մարդիկ, որոնք բնակվում են աշխարհում, քանի որ ամեն մարդ մի հրաշալիք է: Ամեն մարդ իր մտքում, իր երեւակայության մեջ ունի իր աշխարհը ու ամեն աշխարհ այնքան արժեքավոր է, որ կարելի է համարել հրաշալիք:

6. Վեցերորդ հրաշալիքը՝ իրականությունն է, որը՝ իրականում չկա, գոյություն չունի: Որը ապրում է միայն մարդու հոգում ու ամեն մարդու աշխարհը ունի իր իրականությունը: Դրա համար, երբ մարդիկ կարծիք են արտահայտում ու ասում են, իբրեւ՝ դա կարծիք չէ, այլ իրականություն, նրանք ընկնում են իմ աշխարհի «սեւ ցուցակում»…

7. Յոթերորդ հրաշալիքը՝ երեւակայությունն է, որ միակ բանն է, որ շարժվում է լույսից ավելի արագ, որը մեկ ակնթարթում կարող է հայտնվել երկրից լուսնի վրա, այս աշխարհն էլ, ըստ իս, մեկի երեւակայության արդյունքն է, որին մարդիկ պայմանական կոչում են աստված: Կարծում եմ, որ մենք ապրում ենք որեւէ մեկի երեւակայության մեջ ու մեզանից ամեն մեկի երեւակայության մեջ, գոյություն ունի մի այնպիսի աշխարհ, ինչպիսին, որ մերն է…

Թեստ.տարվա որ եղանակն եք դուք

Եթե ձեզ մոտ գերակշռում են 1 համարի պատասխանները, ապա՝ դուք ձմեռն եք:

եթե ձեզ մոտ գերակշռում են 2 համարի պատասխանները, ապա՝ դուք գարունն եք:

Եթե ձեզ մոտ գերակշռում են 3 համարի պատասխանները, ապա՝ դուք ամառն եք:

Եթե ձեզ մոտ գերակշռում են 4 համարի պատասխանները, ապա՝ դուք ձմեռն եք:

Ձեր եղանակի մասին խորհուրդներ եւ ինֆորմացիա կարդացեք այստեղ:

Ասեմ, որ այս թեստը ինքս եմ պատրաստել, դրա համար էլ, կարող է այդքան ճշգրիտ չլինել, այնպես որ՝ չնեղանաք:)

 

Անտիծխախոտ

Այս պրեզենտացիայի մեջ տեքստը հեղինակային է, իսկ լուսանկարների աղբյուրներն են՝

wikipedia.org

wallm.com

Պրեզենտացիան՝ այստեղ

My hero

I want to become an actress and the best example for me is the actor of Harry Potter-Daniel Radcliffe. He plays his role very good, and I want to be talented  like him. I know that it’s to hard to be a good actress, but I will try. Harry Potter works very hard and now it’s the result of his hard work: All the world knows and loves Daniel Radcliffe and the film Harry Potter. And he earns too much money, because he is really good actor. He does very difficult things in the film, for example he is pretending  that Harry Potter is dying, Harry Potter is laughing, Harry Potter is crying, Harry Potter is getting nervously… I want to become good actress, to become a hero for another people.

Սնկեր-կենսաբանություն

Это слайд-шоу требует JavaScript.

Մեր կենսաբանության դասը անցավ շատ հետաքրքիրմենք ընկեր Անուշի հետմանրադիտակով հետազոտեցինք բորբոսասնկերը: Ընկեր Անուշը բորբոսնածլավաշի մի կտոր էր դրել մանրադիտակի տակ,երբ նայում էինք մանրադիտակիմեջ մեծ հաճույք էինք ստանումդա այնքան զվարճալի էրՄենք պարզ տեսանք սնկերի թելիկները` հիֆերը, հիֆերի վրա հասունացած սպորերը, որոնցով սնկերը բազմանում են:Այ  հիմա մենք հասկացանք , թե ինչու են սնկային հիվանդությունները այդքան դժվար և երկարատև բուժում պահանջում, որովհետև նրանց հիֆերը ճյուղավորվում են մասկի, եղունգների մեջ:Մենք իմացանքոր սնկերը լինում են բամաթիվ ձևերիօրինակ՝բորբոսասնկերուտելու սնկերթունավոր սնկեր… Հնարավոր չէ որոշելսնկերը կենդանի ենթե բույսքանի որ դրանք կենդանիների նման չեն կատարում ֆոտոսինթեզունեն խիտինային նյութ, արտադրում են միզանյութ, բույսերի նման աճում են հողիցսակավաշարժ են , աճում են ամբողջ կյանքի ընթացքում… Այդ պատճառով էլ սնկերի համար ստեղծել են հատուկ թագավորություն` սնկերի թագավորություն: