Վարչապետը՝ մեր դպրոցում

«Մենք վարչապետին ներկայացնելու ենք անսովոր ուժեր սովորական երեւանցու համար»-այսպես պատասխանեց տիար Բլեյանը «Հ1»- ի լրագրողին: Վարչապետը դեռ չի եկել, սակայն լրագրողները արդեն հավաքվել են ու ուղղում են հարցեր տիար Բլեյանին, լուսանկարում են: Տիար Բլեյանը հյուրերին հրավիրեց մեր աստղադիտարանը: Ու երկու րոպե հետո Տիգրան Սարգսյանը իջավ ավտոմեքենայից, տիարի եւ նախարարների ուղեկցությամբ մտավ դպրոց.: Մեր տնօրենը ներկայացրեց վարչապետին՝ մեր ջեռուցման համակարգերը, աղբարկղերը, աստղացուցարանը ու մեդիասրահները:

10:00-10:15

Հիմա արդեն այն սրահում ենք, որտեղ սովորողները եւ ուսուցիչները վսրչապետին ու նախարարներին ներկայացնում են դպրոցի կայքերը, ամսագրերը ու ընդհանրապես՝ միջավայրը: Վարչապետի հայացքից դատելով՝ նրան այդքան էլ չի հետաքրքրում այն, ինչ որ հիմա կատարվում է:

10:20:10:35

Արդեն Գեղարվեստի դպրոցի դիմաց ենք, ու տիար Բլեյանը վարչապետին ներկայացնում է քանդակները նկարները եւ դպրոցը: Իսկ ավելի մանրամասն չեմ կարող պատմել, քանի որ լրագրողների մեծ խմբի մեջ ոչ վարչապետն է երեւում, ոչ էլ՝ նրա թիկնապահները:

10:40-10:50

Վերջապես թիկնապհներին ճեղքելով կարողացա մտնել լրագրողների մեջ ու հիմա վարչապետին ներկայացնում են գեղարվեստի դպրոցի նախագծերը: Ես հասկացա, որ վարչապետը հումորով մարդ է:

10:55-11:00

Սովորողներից մեկը վարչապետին հարցրեց.

-Եթե փոքր լինեիք, կուզենայի՞ք սովորել մեր դպրոցում:

-Չգիտեմ, հիմա շատ ոգեւորված ենք  ու դրան ճիշտ կպատասխանեմ մի քանի օր հետո:

11:05-11:06

Արդեն մայր դպրոցում ենք ու վարչապետի հետ միասին անցկացնում ենք ընդհանուր պարապմունք: Սկզբում մեկ րոպե լռությամբ հարգեցինք երկրաշարժի զոհերի հիշատակը ու աղոթեցինք… Պարապմունքը վարում է ավագ դպրոցը: Աղոթքին հաջորդեց ուսուցչական երգչախմբի հոգեւոր երգը:
Էդպես շարունակվեց ընդհանուր պարապմունքը:

11:20-11:30

Այս պարապմունքը նմանեցրի մեր մեդիաուրբաթներին, քանի որ շատ համերգային էր, սկզբում ներկայացավ ավագ դպրոցը իր խմբերից մեկով: Հետո միջինը՝ գործիքային մեծ խմբով: Իսկ հիմա՝ սեր ենք խոստովանում Հայաստանին, երգելով ես իմ անուշ Հայաստանի:

11:35-11:50

Հիմա վարչապետը շրջում է դպրոցում, մասնակցում ասուլիսների եւ ուսումնասիրում Մայր դպրոցը:

12:00-1:00

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s