Երազանքի իրականացում

Իմ երազանքը… Այն կատարվում է, ավելի ճիշտ սկսելու է կատարվել սեպտեմբերի 21-ից՝ բարձունք հաղթահարելու օրվանից: Այդ օրը պետք է բարձրանամ Արագած լեռան Հարավային գագաթը: Դրան սպասել եմ ամբողջ կյանքս ու վերջապես, երազանքս կատարվում է… Հավատս չի գալիս: Ինչքան բան կարող է փոխել մարդու կյանքում «այո»-ն, կամ «ոչ»-ը: Օրինակ այսօր ես հարցրեցի տիար Գեւորգին.

-Կարո՞ղ եմ ես ձեզ հետ բարձրանալ Արագած լեռան հարավային գագաթը.

Այդ րոպեին տիար Գեւորգի «այո»-ն, կամ «ոչ»-ը ինձ համար ճակատագրական էին, դրանք նույն բանն էին ինչ. «քո երազանքը կկատարվի», կամ՝ «քո երազանքը չի կատարվի»: Ես նայում էի տիար Գեւորգին ու սպասում «այո»-ին, կամ՝ «ոչ»-ն (իհարկե որ ճիշտն ասեմ «ոչ»-ին այդքան էլ չէի սպասում): Նա ինձ հարցաքննեց.

-Որերո՞րդ դասարան ես:

-Յոթերորդ՝ սովորում եմ յոթի չորս դասարանում:

-Կարծում ես, որ կկարողանա՞ս բարձրանալ Արագածը, դու գիտես չէ՞, որ դա շատ դժվար է:

-Գիտեմ, դրա համար էլ ուզում եմ բարձրանալ:

-Սպորտով զբաղվո՞ւմ ես:

-Այո, արդեն երկու տարի է, ինչ գիմնաստիկայի եմ գնում:

-Բայց եթե ճանապարհին էլ չկարողանաս բարձրանալ քեզ հետ չեմ իջնելու:

-Ես կկարողանամ, խոստանում եմ, որ մինչեւ վերջ կբարձրանամ, այսպիսի առիթներ հաճախ չեն լինում, հետեւաբար պետք է ճիշտ օգտագործել դրանք:

-Լավ. այդ դեպքում ինձ նամակ կգրես եւ ես կպատասխանեմ դրան:

Ես շտապեցի դասարան, բացեցի համակարգիչս ու սկսեցի գրել. Արդյունքում ստացվեց մի այսպիսի նամակ.

«Սիրելի Տիար Գեվորգ, դուք միակ մարդն եք, ով կարող է օգնել ինձ, որպեսզի կատարեմ կյանքիս երազանքը: Ես երազում եմ նվաճել Արագածի չորս գագաթներ, հետո Արարատը, հետո էլ Էվերեստը և եթե դուք ինձ օգնեք սկսել երազանքիս իրականացումը սեպտեմբերի քսանմեկի նախագծով, ապա՝ ձեզանից հոգաչափ շնորհակալ կլինեմ:

Սիրով՝ Մարիամ Մանսուրյան
Միջին դպրոց-7-4 դասարան, 12 տարեկան, խնդրու՜մ եմ, օգնեք ինձ»:
Եւ պատասխանը եղավ այսպես.
«Լավ մարիամ ջան, այդ դեպքում սկսենք Հարավային գագաթից»:
Ես կարդացի պատասխանը, այդ պահին ոտքերս թուլացան, շունչս սկսեց կտրվել եւ այնքան բարձր գոռացի, որ տատիկս կարծեց, թե վատ բան է պատահել: Սակայն ի՞նչ վատ բան, սրանից էլ լավ բա՞ն: Տիար Գեվորգ շատ շնորհակալ եմ ձեզ, դուք աշխարհի ամենաբարի մարդն եք:
Պրեզենտացիա
Քանի որ ինչ-որ տեղ գնալիս պետք է տեղեկացված լինել դրա մասին, ես որոշեցի տեղեկանալով տեղակացնել ուրիշներին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s