Կատարելությունը
Աշխարհում կատարելություն չկա ու ո՛չ Մալեւիչի քառակուսին է կատարյալ, ո՛չ էլ՝ Մոցարտի ռեքֆիեմը: Կատարյալը չափանիշ չէ, այն թվերի պես անվերջ է ու ինչպես ցանկացած անվերջ բանի՝ մարդը ձգտում է հասնել դրան: Իմ կարծիքով պետք է ձգտել ոչ թե իդեալականության, այլ առաջընթացի, պետք է ամեն օր լինել ավելի լավը, քան երեկ, հասցնել ավելի շատ բան քան՝ երեկ: Չափանիշը ոչ թե կատարելությունն է, այլ երեկվա օրը, եթե մարդ կարողանա ամեն օր նոր սխալներ անել եւ դրանցից նոր դասեր քաղել, ապա նա արժանի է ինքն իրենով հպարտանալու:
Լուսանկարը վերցված է համացանցից
Հետաքրքիր փաստր Լիբանանի մասին
Թարգմանությունը կատարել եմ համացանցից:
Armenian Lessons (Հայերենի դասընթաղներ) 2
Armenian lessons (Հայերենի դասընթացներ)
Մեր հեքիաթը
Փոքր ժամանակ մենք համոզված էինք, որ մեծանալու ենք ու սկսվելու է մեր հեքիաթը… Անընդհատ սպասում էինք դրան, ամեն մի աճած սանտիմետրի ու մեծացած տարիքի համար ուրախանում: Եվ ամենագրավիչը այն էր, որ կարծում էինք, թե այդ ամենը ինքն իրեն է լինելու, մեզանից պարզապես պահանջվում է մեծանալ՝ ու վերջ:
Սակայն հիմա ես հասկացել եմ, որ կյանքում ոչինչ ինքն իրեն չի լինում, ամեն ինչ կախված է մարդկանցից ու առաջին հերթին հենց քեզնից: Եթե դու չգրես հեքիաթդ, ոչ ոք քո փոխարեն դա չի անի եւ արդյունքում գիրքը դատարկ կմնա: Գրիչը քոնն է, թուղթը քոնը, գրողը՝ դու…
Ցանկություններն ու Հիշողությունները
Բոլորս էլ մեկ-մեկ, քնելուց առաջ մտածում ենք օրվա մասին, հասկանում, որ մի քանի բան ճիշտ ենք արել, մի քանի բան՝ սխալ, իսկ մի քանի արարքի մասին ընդհանրապես, ուզում ենք մոռանալ: Читать далее
Անճանաչելի Մարդիկ
Մարդն աշխարհի ամենաառեղծվածային եւ անճանաչելի արարածն է: Յուրաքանչյուրս իր մեջ այնքան գաղտնիքներ ունի, որ մի ամբողջ կյանքն էլ հերիք չէ դրանք բացահայտելու համար:
Իրականում մարդը ողջ կյանքն անցկացնում է բացահայտելով ինքն իրեն եւ դա աշխարհի ամենաբարդ բաներից մեկն է: Որքան էլ որ փորձենք, չենք կարող ամեն ինչ իմանալ մեր մասին: Ամեն մեկս մի տիեզերք է որում կան մի քանի հարյուր գալակտիկաներ, դրանց մեջ՝ մի քանի հազար մոլորակներ, որոնցից յուրաքանչյուրում էլ բնակվում է մի քանի միլիոն մարդ:
Մարդը կարող է անել ավելի շատ բան, քան անում է, եւ անել դա ավելի լավ: Մենք միշտ թերագնահատում ենք մեզ, անգամ այն ժամանակ, երբ գերագնահատում ենք:
«Ժամանակը» ֆիլմի վերլուծություն
Հասկանում ենք, որ քիչ ժամանակ է մնացել, բայց միեւնույն է, հետեւում ենք պտտվող սլաքներին, որոնք ոչ ոքի հայտնի չէ, թե ուր են այդպես շտապում:

