Հայրենագիտական ակումբ

-Երեխաներ, բոլորդ նստեք ավտոբուս,-ասաց մեր գլխավոր հայրենագետ՝ ընկեր Իվետան։

Մենք բոլորս լցվեցինք ավտոբուս ու ուղևորվեցինք Լոռի՝ Հաղպատ։ Ճանապարհին հասցրեցինք մտնել Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան, մի գեղեցիկ տեղ ճաշել։ Ամբողջ ճանապարհին ես մտածում էի գյուղի մասին։ Կարծում էի, թե գյուղում լինելու են միամիտ, հին, անխելք երեխաներ, մեզ ստիպելու են հաց թխել, կով կթել և այլ՝ այդպիսի գյուղական գործերով զբաղվել։ Մտածում էի, որ մեզ կերակրելու են կովի կաթով և այծի պանրով, տները լինելու են կոտրտված, տգեղ, հնաոճ, և չնայած նրան, որ շատ անհամբեր և ոգևորված էի, միևնույն է մի փոքր անհանգստանում էի։ Դուրս գալուց հետո մոտավորապես վեց ճամից մենք հասանք տեղ՝ Լոռու մարզ-Հաղպատ գյուղ-Հաղպատի միջնակարգ դպրոց։ Ես նկատեցի, որ դեպի մեզ են գալիս մի խումբ սովորողներ՝ սպիտակ, կարճաթև շորեր և տարբեր շալվարներ հագած, ավելի շատ բան չկարողացա նկատել ավտոմեքենայի միջից։ Սակայն երբ դուրս եկանք տեսա, որ սպիտակ շորերը վրա գրված են տարբեր, բնապահպանական կոչեր, օրինակ՝ <<Պահպանենք բնությունը>>, կամ՝ <<Մաքուր պահենք մեր շրջապատը>>, կամ էլ՝ <<՝Բնությունը մենք ենք․․․>> Ինձ սկսեց հետաքրքրել այդ ամենը։ Մեզ մոտեցան աղջիկներ և ասացին․

-Բարև ձեզ, մենք սովորում ենք Հաղպատի միջնակարգ դպրոցում։ Այս շորերի վրա իզուր չենք գրել՝ մենք կատարելու ենք բնապահպանական երթ, որ մարդիկ չաղտոտեն բնությունը։ Կմիանա՞ք մեզ։

-Իհարկե, մեծ հաճույքով,-պատասխանեցինք մենք։

Հետո մենք սկսեցինք գյուղով քայլել և գոռալ՝ <<Պահպանենք բնությունը>> <<Պահպանենք բնությունը>> <<Պահպանենք բնությունը>> այդպես այնքան ժամանակ, մինչև որ հասանք <<Սուրբ Նշան>> վանք։ Եկեղեցու մոտ մեզ դիմավորեց գյուղի քահանան։ Քահանայի հետ  սկսեցինք պատարագը։ Ինձ համար շատ տարօրինակ էր  (լավ իմաստով) այն փաստը, որ գյուղի եկեղեցին ունի իր երգչախումբը։ Պատարագի ընթացքում երգչախումբը կատարեց մի քանի երգ։ Եկեղեցու երգչախմբում այն երեխաներն էին, որոնց հետ քիչ առաջ գոռգոռում էի։ Նրանք այնքան լավ էին երգում, որ եթե իրենց չտեսնեի, կմտածեի թե մեծ մարդիկ են երգողները։ Սկզբում երգչախումբը կատարեց մի միասնական երգ, այնուհետև Օվսաննա անունով աղջիկ մեներգեց։ Ես եկեղեցուց դուրս եկա շատ լավ լիցքերով։ Արարողությունից հետո Հաղպատի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչը, որը այս այցելության ղեկավարն էր, սկսեց երեխաներից ամեն մեկին տեղավորել գյուղի սովորողների տանը։ Ես ու ընկերուհիս մնացինք Մերի անունով մի ութերորդ դասարանցու տանը։ Նա շատ լավ աղջիկ էր և իր տատիկի մեծ հաճույքով հյուրընկալեց մեզ։  Տատիկը մեզ համար պատրաստել էր տաք թեյեր, ջեմ, մեղր, մուրաբա, պանիր, կարագ, մի խոսքով՝ ճոխ սեղան էր գցել։ Սեղանի վրա ամենահամեղ բանը մեղրն էր։ Այդ մեղրը պատրաստել էին Մերիի տատիկի մեղուները։ Տատիկը նկատեց, որ ես մեղրը շատ եմ հավանել և տուն վերադառնալիս մի բաժակ մեղր տվեց ինձ, որ հետս տանեմ։  Օրվա վերջում էլ, հետաքրքրաշատ օրից հոգնած պառկեցի և քնեցի։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s