Ճիշտ է

Տախտակը, գրչի հետ կրկին անհետացավ ու երկու ակնթարթում քո առջեւ մի փոս փորվեց, կողքն էլ՝ մի լուսարձակ (ֆանարիկ): Դու վերցրեցիր այն եւ մտար փոս: Ներսից խոնավության հոտ էր գալիս ու շուրջբոլորը մարդկանց կմախքներ էին: Դու քայլում էիր ու մեկումեջ մտածում, որ հնարավոր է արքայազնն էլ է մահացել եւ նրա կմախքն էլ է հիմա այստեղ գտնվում, քո փնտրտուքներն էլ անիմաստ են:

Արդեն հոգնել էիր նույնատիպ ճանապարհով երկու ժամ քայլելուց, երբ հանկարծ վերեւից արեւի շողեր ընկան ներս: Դու ուրախությունից սկսեցիր թռչկոտալ, բռնվեցիր գլխավերեւումդ դրված աստիճանի առաջին ձողից եւ սկսեցիր բարձրանալ: Աստիճանը ասես անվերջ լիներ, բարձրանում էիր, բարձրանում, բայց վերջին ձողին չէիր հասնում: Վերջապես դու երկաթե բռնակի փոխարեն ձեռքիդ տակ զգացիր փխրուն հող… «Վերջապե՜ս, հասա, դուրս գամ քանի այն գրատաղտակը կրկին չի հայտնվել»: Այս անգամ՝ քո բախտից, խոսող ռոբոտը չհայտնվեց ու դու հանգիստ շարունակեցիր ճանապարհը:

Քայլում ես նեղլիկ արահետով, շուրջբոլորը դրված են ցուցանակներ՝ «Զգուշացեք», «Սա շատ բարդ փորձություն է», «Փախեք քանի ուշ չէ»… Ցուցանակների հետ մեկտեղ լինում են նաեւ քարացած մարդիկ, որոնցից բոլորը տարբեր ձեւերով են լինում, է՛լ նստած, է՛լ կանգնած: Քո մեջ վախ է արթնանում, սակայն դու խիզախորեն որոշում ես շարունակել ճանապարհդ: Հանկարծ, ծառերի միջից շշուկներ ես լսում, մի փոքր ետ ես գնում, ու…

-Կրկին եկել եք իմ տարածք անցնելու համա՞ր. մի էլ փորձեք, ձեզ մոտ չի ստացվի. Հա հա հա,-խոսեց ինչ-որ մեկը ծառերի միջից:

-Ասա, թե ի՞նչ է պետք անել, ես պատրաստ եմ ամեն ինչի,-ասացիր դու:

-Օ՜: Ինչ քաջ տղա ես, բալորն էլ, ովքեր եկել են այստեղ՝ այդպես են ասել, սակայն նայիր, թե հիմա ինչպիսի վիճակում են նրանք՝ բոլորը,-ասաց ծառերի միջի «երեւույթը»՝ մատնացույց անելով քարացած մարդկանց:

-Դե որ այդքան վստահ ես,-լսվեծ ծառի միջից-ապա՝ դու պետք է լուծես իմ գլուխկոտրուկները՝ առաջին գլուխկոտրուկը.

image

Ո՞ր հատվածի երկարությունն է հավասար 9-ի

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s