Զվարճալի անեկդոտներ

Գեղեցկություն

Ուսուցչուհին հարցնում է աշակերտին.
— «Ես գեղեցիկ եմ». դա ո՞ր ժամանակն է։
— Անցյալ, տիկին Անթառամ։

Միայն մեր…

Կինը՝ ամուսնուն.
– Ինձ դուր չի գալիս, թե դու ինչպես շարունակ ասում ես իմ մեքենան, իմ հեռուստացւյցը, իմ բազկաթոռը։ Քանի որ մենք ամուսիններ ենք, ապա մեզ մոտ իմ ու քո չպետք է լինի, այլ միայն մեր։ Ի դեպ, այդ ի՞նչ ես որոնում այդտեղ։
– Մեր շալվարը։

Վանեցիները

Երկու վանեցի գրազ են գալիս, թե իրենցից ով ավելի քիչ գումար կնվիրաբերի եկեղեցուն։ Երբ նրանց մոտով անցնում է սկուտեղով սպասավորը, մեկը 10-դրամանոց է դնում սկուտեղի վրա և հաղթական հայացքով նայում մյուսին։
— Երկուսիս կողմից,- ասում է երկրորդը և խաչակնքում։

Ստի դետեկտոր

Ապարանցուն բացատրում են «ստի դետեկտոր» սարքի աշխատանքի սկզբունքը։
— Եթե քննվողը հարցին սխալ է պատասխանում, ապա վառվում է կարմիր լույսը, իսկ եթե ճիշտ՝ կանաչ լույսը։ Հասկացա՞ր։
— Այո։
Ու այդ պահին վառվում է կարմիր լույսը…

Օձը…

Նորապսակները քայլում են զբոսայգում ու այդ պահին թփերի տակից օձ է դուրս գալիս:
Աղջիկը խուճապահար գոռում է.
-Վայ մամա ջան:
Տղան էլ.
-Սիրելիս, անկեղծ ասաած ես էլ քո մայրիկին նմանեցրի,բայց չէի համարձակվում ասել…

Հյուրընկալություն

Կինը հյուր է գնացած լինում:
Վերադառնալով տուն պատմում է ամուսնուն.
-Շատ լավ երեկո անցկացրեցինք: Տանտերերը խնդրեցին, որ երգեմ, ես էլ համաձայնեցի:
Ամուսինը.
-Ճիշտ ես արել: Ես դրանց հեչ չեմ սիրում…

Տաքսի ծառայություն

Ապարանցին տաքսի ծառայություն է բացում, զանգում հարցնում են մի կիլոմետրը ինչքան է, ասում է` 1000 մետր…

Էրնեկ ձեր հավեսին…

Բանվորը հոգնած գալիս է տուն ու կնոջը սիրեկանի հետ բռնացնելով ասում է.
— Էրնեկ ձեր հավեսին…

Երկկնություն

— Ինչո՞վ է պատժվում երկկնությունը:
— Երկզոքանչությամբ:

Երկխոսություն

Մեկը Աստծուն հարցնում է.
-Տե´ր, ի՞նչ է քեզ համար 1000000 տարին:
-Մեկ վայրկյան, զավակս:
-Տե´ր, իսկ ի՞նչ է քեզ համար 1000000 դոլարը:
-Մի կոպեկ, զավակս:
-Տե´ր, ինձ մի կոպեկ փող տուր:
-Մի վայրկյան սպասի´ր, զավակս…

Աղբյուրը` http://www.interesting.am/

Վերջապես եկար, Ապրիլ

Ապրիլի 1-ը ամենալավ օրն է. մարդկանց ասում ես ողջ ճշմարտությունն իրենց մասին, և ոչ ոք չի նեղանում, բոլորը կարծում են, թե կատակում ես:

Մաթեմատիկոսն ընկերոջը.
— Չգիտե՞ս, որ ծխելը կրճատում է մարդու կյանքը 20 տարով:
— Էդ ո՞նց:
— Հիմա քանի՞ տարեկան ես:
— 40:
— Որ չծխեյիր կլինեիր 60:

Աբարանցու կինը տանը մենակ է լինում, ուզում է գնա խանութ, գրություն է գրում ` «գնացել եմ խանութ». թողում է տանը, գնում է. Մարդը գալիս է տուն տեսնում է կնոջ գրածը, տակը գրումա է` «հետդ ծխախոտ կբերես»:

Աբարանցուն հարցնում են.
-Ձեր մոտ արջին ի՞նչ են ասում
-Մեր մոտ արջին ո՞վ կարա բան ասի: Կտա գլուխը կջարդի:

Հայ գիտնականները պարզել են որ ռուս գիտնականները արդեն ամեն ինչ պարզել են:

Ինչպես երեխաները կրթված մեծանան մուլտերին շնորհիվ, եթե տարզանը ու մաունգլին կիսատկլոր են ման գալիս, էլ չասեմ որ Մոխրոտիկը գիշերվա հազարինա տուն գալիս, իսկ Սպիտակաձյունիկը 7 տղերքի հետա ապրում:

Աղբյուրը` http://www.copypaste.am/

2 thoughts on “Զվարճալի անեկդոտներ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s