Իմ աշխարհի յոթ հրաշալիքները

1. Իմ առաջին հրաշալիքը դա ընտանիքս է: Ես սիրում եմ այն, քանի որ ընտանիքումս ապրում են ինձ համար ամենահարազատ մարդիկ՝ մայրիկս, հայրիկս, եղբայրս… Ընտանիքը դա մեր կյանքի ամենակարեւոր բանն է՝ կյանքի հիմքը, դու կարող ես հետագայում փոխվել, սակայն եթե հիմքդ քանդես, ամբողջ աշտարակը կփլվի ու ստիպված կլինես նորից այն շինել…

2.  Երկրորդ հրաշալիքը՝ ընկերուհիս է, որին այնքան շատ եմ սիրում, որ համարում եմ ընտանիքիս անդամ: Նա ինձ շատ բան է սովորեցրել, եւ էլ նրան: Մենք իրարից վերցրել ենք մյուսի լավ կողմերը ու հիմա, եթե հանկարծ մեզ բաժանեն, հնարավոր է, որ կորցնենք դրանք:

3.  Երրորդ հրաշալիքը՝ դպրոցս է, որտեղ ես զարգանում ու հասունանում եմ ոչ միայն գիտելիքի, այլ՝ նաեւ կյանքի առումով: Դպրոցում ես սովորում եմ ոչ միայն ուսուցիչներից, այլ նաեւ ընկերներիցս, նույնիսկ դպրոցական վեճերը ինձ շատ մեծ օգուտ են տալիս:

4. Չորրորդ հրաշալիքը՝ համակարգիչն է, որը կարող է ծառայել եւ՝ որպես խաղալիք, եւ՝ որպես ուսումնական գործիք, եւ՝ որպես երկրորդ կյանք: Ես համակարգչում ապրում եմ երկրորդ կյանքս, տունս՝ բլոգս է, կյանքիս փողոցները՝ Google-ը, կարաոկե ակումբս՝ Youtube-ը…

5. Հինգերորդ հրաշալիքը՝ մարդիկ են, բոլոր մարդիկ, որոնք բնակվում են աշխարհում, քանի որ ամեն մարդ մի հրաշալիք է: Ամեն մարդ իր մտքում, իր երեւակայության մեջ ունի իր աշխարհը ու ամեն աշխարհ այնքան արժեքավոր է, որ կարելի է համարել հրաշալիք:

6. Վեցերորդ հրաշալիքը՝ իրականությունն է, որը՝ իրականում չկա, գոյություն չունի: Որը ապրում է միայն մարդու հոգում ու ամեն մարդու աշխարհը ունի իր իրականությունը: Դրա համար, երբ մարդիկ կարծիք են արտահայտում ու ասում են, իբրեւ՝ դա կարծիք չէ, այլ իրականություն, նրանք ընկնում են իմ աշխարհի «սեւ ցուցակում»…

7. Յոթերորդ հրաշալիքը՝ երեւակայությունն է, որ միակ բանն է, որ շարժվում է լույսից ավելի արագ, որը մեկ ակնթարթում կարող է հայտնվել երկրից լուսնի վրա, այս աշխարհն էլ, ըստ իս, մեկի երեւակայության արդյունքն է, որին մարդիկ պայմանական կոչում են աստված: Կարծում եմ, որ մենք ապրում ենք որեւէ մեկի երեւակայության մեջ ու մեզանից ամեն մեկի երեւակայության մեջ, գոյություն ունի մի այնպիսի աշխարհ, ինչպիսին, որ մերն է…

4 thoughts on “Իմ աշխարհի յոթ հրաշալիքները

  1. Համաձայն եմ:)
    Իմ կարծիքով աշխարհում ճիշտ բառ գոյություն չունի, որովհետև ամեն մարդու համար ճիշտը այլ է: Ես մտածում եմ, որ ձեր լեզվով ասած Աստված ինչ-որ գերբնական ուժ է, իմ համար դա մի ուժ է, որ միշտ ինձ հետ է ու լավ խորհուրդ է տալիս: Ուղղակի ինձ մոտ ՝այդ ուժի անունը Աստված չէ:
    Մարիամ, իսկ երկրորդ հրաշալիքը ես եմ?
    Եթե ես եմ քո ընտանիքի անդամների մեջ բացի ինձնից ուրիշ ոչ մի նորություն (մարդ) չի մտնում?

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s