Պատմության շարունակությունը. առաջադրանք մայրենի լեզվից

Արտաքուստ հանգիստ խաղաղ սպասում էր: Միայն մերթ ընդ մերթ ժամացույցին նետած հայցքներն էին մատնում, որ շտապում է: Վերջապես ավտոբուսը եկավ: Մոտեցավ, ուզում էի բարձրանալ, բայց սևեռուն ինչ-որ հայացք նրան ստիպեց շրջվել: Քամին ասես հարվածում էր նրա դեմքին եւ ինչ-որ բան շշնջում, սակայն փողոցի թոհուբոհի մեջ չկարողացավ լսել: Դա նման էր մի երգի, որը մայրիկն էր երգում՝ փոքր ժամանակ, քնեցնելու համար: Նա վախեցած շրջվեց եւ փորձեց փախչել: Սակայն ոչ մի օգուտ… Քամին պոկ չէր գալիս նրանից, ասես կախվել էր ուսերից եւ բաց չէր թողնում: Նա վազում էր սակայն դրա հետ միայն ավելի էր ուժեղանում երաժշտության ձայնը: Վերջապես նա չդիմացավ եւ ամբողջ փողոցով բացականչեց.  «Ինչո՞ւ… Ինչի համար»: Փորձում էր բացել աչքերը, մտածելով, որ դա ընդամենը երազ է, սակայն չէր ստացվում, վշտից աչքերը լցվել էին արցունքներով, որոնք հատ հատ ընկնում էին նուրբ այտերի վրայով: Նա տխուր էր՝տխուր, միայնակ… Եվ լքված:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s