Ավ. Իսահակյան «Ես ձեզ ասում եմ»-վերլուծություն

Ես ձեզ ասում եմ` կըգա Ոգու սով,
Եվ դուք կըքաղցեք ճոխ սեղանի մոտ,
Կընկնեք մուրալու հափրած որկորով`
Հըրեղեն խոսքի, վեհ խոսքի կարոտ:

Լրբենի ծաղրով արհամարհեցիք
Ոգու վառ զեղմունք — միտք ու երազանք,
Նյութի տաճարում արբած պարեցիք`
Մոռացած անմահ, անհունի տենչանք:

Դուք, որ հեգնեցիք ուժն ստեղծագործ`
Ձեր նյութի հանդեպ կըգա Ոգու սով.

Եվ մուրացկի պես փշրանքի համար
Ծարավ ու նոթի կանցնեք ծովե ծով…

Բանաստեղծությունը՝ Նունե Մովսիսյանի կայքից

Վերլուծություն

Իմ կարծիքով Ավետիք Իսահակյանը այս բանաստեղծությամբ ասում է, որ մի օր մարդիկ կսկսեն կարեւորել այն ամենը ինչ հոգեւոր է, այլ ոչ թե նյութական, երբ որ մարդիկ կսկսեն մտածել ոչ թե իրենց գրպանի, այլ ազգային արժեքների մասին:

Չեմ կարող ասել, կգա այդ օրը, թե՝ ոչ: Հիմա մարդիկ առհամարհելով հասարակությանը մտածում են միայն իրենց «ես»-ի մասին: Եսամոլություն, եսասիրություն, եսակենտրոնություն… Ահա թե ինչի մասին է Իսակյանի բանաստեղծությունը, նա սպասում է, երբ են մարդիկ նայելու կյանքի սեղանին եւ տեսնելու ոչ թե «ես»-ին, այլ «մենքին»:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s