Վերածնունդը Հայաստանում

Հայկական վերածննդի սկզբնավորումը կապված է քաղաքների, արհեստների, առեւտրի բուռն զարգացման հետ՝ պայմանավորված հատկապես քաղաքների անկախության վերականգնմամբ: Այդ դարաշրջանում ստեղծված հայկական կենտրոնացված պետություններում ծաղկում է տնտեսական կյանքը: X-XI դարերում տեղի է ունենում քաղաքների աննախընթաց աճ. երկրի տնտեսական կյանքում մեծանում է Դվին, Վան, Անի, Խլաթ, Արծն, Կարս, Բաղեշ, Հեր, Նախճավան քաղաքների դերը, առաջանում են քաղաքային դասեր, որոնք ձեռք են բերում սոցիալ քաղաքական, տնտեսական, իրավական առավելություններ, ստեղծվում են քաղաքական ինքնավարության մարմիններ: Այսպիսով քաղաքները վերածվում են ինչպես արտադրության, այնպես էլ երկրի սոցիալ-քաղաքական եւ մշակութային կյանքի կենտրոնների: Ապրանքային արտադրության աճը խթանում է նաեւ արտաքին առեւտրական կապերի ընդլայնումը: Բազմաթիվ երկրներում սկսել են գործել հայկական հյուպատոսություններ, առեւտրական գրասենյակներ եւ այլն: Ինչպես նաեւ այլ երկրների հյուպատոսություններ են ստեղծվում Հայաստանում: Կառուցվում է առեւտրական, մեծ նավատորմիղ ու առեւվտրական ճանապարհների խիտ ցանց: Ծովային առեւտրի զարգացումը նպաստում է միջազագային ծովային իրավունքների առաջադիմական սկզբունքների ստեղծմանն ու զարգացմանը, ծովային առեւտրի սահմանափակումների վերացմանը, հումանիստական սկզբունքների հաստատմանը: Նկատվում է նաեւ հասարակական հակասությունների, հակամարտությունների ծայրաստիճան սրում, աստիճանաբար ձեւավորվում է ընդդիմադիր մտածողությունը, առաջին հերթին արտացոլելով աշխատող ժողովրդի սոցիալական պայքարը, ֆեոդալական հասարակության առաջադեմ մասի տրամադրությունները, իր կնիքը դրեց հասարակական գիտակցության բոլոր ձեւերի վրա: Գաղափարախոսության ծավալվող աշխարհականացումը արմատապես փոխում է վերաբերմունքը մարդու նկատմամբ, հումանիզմը դառնում է իշխող, առաջ են քաշվում մարդկանց իրավահավասարության՝ կնոջ եւ տղամարդու հավասարության եւ այլ գաղափարներ: Այս միտումները առկա են «Սասնա Ծռեր»-ում, իսկ Գրիգոր Նարեկացում «Մատյան Ողբերգության» պոեմը նշանավորում է այդ շրջադարձը: Հումանիստական աշխարհայացքի սկզբունքներով ստեղծվում է նոր որակի փիլիսոփայություն, արվեստ եւ գրականություն, կյանքի են կոչվում, վերածնվում անտիկ եւ Հելլենիստական մշակութային ժառանգությամբ մասամբ մոռացության տրված ավանդույթները:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s