Հայրս

Հայրս այն մարդն է, ում ճանաչում եմ կյանքիս առաջին իսկ վայրկյանից, սակայն դեռ շարունակում եմ բացահայտել: Մեկ-մեկ մտածում եմ, որ այն ամենը ինչին հասել եմ, նրա շնորհիվ է, քանի որ հայրս է ինձ սովորեցրել, որ պետք է չհուսահատվել, միշտ առաջ շարժվել, վայելելով կյանքի յուրաքանչյուրը վայրկյանը, քանի որ այդ թանկարժեք վայրկյանները մի օր վերջանալու են: Ես հայրիկիս նման մարդկանց շատ քիչ եմ ճանաչում (եթե անգամ ճանաչում եմ), քանի որ նա միշտ ասում է այն, ինչ որ մտածում է: Օրինակ մի օր, երբ վերադառնում էր արտասահմանից, ես նրա համար պատրաստել էի մի բացիկ, որի վրա աշխատել էի մոտ երկու ժամ: Ու երբ հայրս տուն մտավ, այնքան քննադատեց պատրաստածս, որ արդեն քիչ էր մնում լաց լինեի (կամ էլ լաց եղա… Լավ չեմ հիշում):

Ու նա ինձ հետ այդպես էր վերաբերվում, դեռ փոքր ժամանակվանից՝ հպարտանում էր իմ արած լավ բաներով եւ միառժամանակ քննադատում դրանք: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, ասես նա ուզում է, որ այն ամենը, ինչ որ անում եմ, անեմ իդեալական: Ամեն անգամ երբ ասում եմ, որ 9 եմ ստացել, նա հարցնում է. իսկ ինչո՞ւ 10 չէ:

Հայրիկս միշտ ինձ ընտրության առաջ է դնում ու երբեք չի պարտադրում որեւէ բան անել, սակայն ասում է, որ նախօրոք պետք է հաշվի առնեմ դրա հետեւանքները: Հատկապես հիմա, ես շատ եմ սխալվում ընտրություն կատարելիս, սակայն նա միեւնույն է, շարունակում է ինձ վստահել, քանի որ հենց սխալներն են, որ մեզ ճիշտ ուղղու վրա են դնում:

Ես ուրախ ու հպարտ եմ, որ ճանաչում եմ հայրիկիս պես մարդու… Մի մարդու ով ինձ համար ամեն ինչից թանկ է:)

Haruth

2 thoughts on “Հայրս

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s