Տրամաբանական խնդիրներ 6-րդ դասարանցիների համար

Տրամաբանական խնդիրներ

 

  1.  Քանի՞ կատու է հարկավոր 100 մուկ 100 րոպեում բռնելու համար, եթե 5 կատուն 5 մուկը բռնում է 5 րոպեում:
  2. Զբոսաշրջիկների մի մեծ խումբ, որում կային երկու տղաներ, ցանկանում էր անցնել գետի մյուս ափը: Կար ընդամենը մի նավակ, բայց այնքան փոքր, որ հազիվ ջրի երեսին էր մնում մեկ մեծահասակ կամ երկու տղա նրա մեջ գտնվելու դեպքում:
    Ինչպե՞ս կազմակերպել բոլորի անցումը:
  3. Երկու ընկերներից մեկն ասում է մյուսին.
    — Եթե ինձ երկու ռուբլի տաս, այդ դեպքում ես քեզանից երկու անգամ շատ դրամ կունենամ: Երկրորդը պատասխանում է.
    — Եթե դու լավ ընկեր ես, դու՛ ինձ տուր երկու ռուբլի և մենք կունենանք հավասար քանկությամբ դրամ:
    Քանի՞ ռուբլի ուներ յուրաքանչյուրը:
  4.  Երբ հայրս 33 տարեկան էր, ես 7 տարեկան էի: Այժմ նա ինձանից մեծ է երկու անգամ:
    Ես քանի՞ տարեկան եմ:
  5.  Մենք երեք հոգի ենք` ես, մայրս ու հայրս: Բոլորս միասին 80 տարեկան ենք: մայրս ինձանից մեծ է 7 անգամ, իսկ հայրս` 8:
    Իմացիր քանի՞  տարեկան են հայրս ու մայրս, և քանի՞ տարեկան եմ ես:
  6.  Հետևյալ պատկերը կտրեք-բաժանեք 4 հավասար մասերի (խնդիրն ունի 2 լուծում):

 

 

  1. Խնդիրներ լուցկիներով

    6.1  20 լուցկին բաժանեք երկու խմբի` 7 և 13: Յուրաքանչյուր խմբի      լուցկիներից կառուցեք մեկական պատկեր(դրանք կարող են միատեսակ չլինել), այնպես, որ երկրորդ պատկերի մակերեսը 3 անգամ մեծ լինի առաջինի մակերեսից:
    6.2 Երկու լուցկու օգնությամբ, առանց կոտրելու և կտրտելու, կազմել քառակուսի:
    6.3 Տասը լուցկուց կառուցել 3 քառակուսի: Հետո վերցնել մեկ լուցկի և մնացած լուցկիներից ստանալ մեկ քառակուսի և երկու շեղանկյուն:
    6.4 Ութ լուցկին դասավորեք այնպես, որ առաջանա մեկ ութանկյուն, երկու քառակուսի և ութ եռանկյուն` բոլորը մեկ պատկերում:

  1. Միևնույն թվանշաններով

    7.1 թիվը գրեք է հինգ երեքների միջոցով երկու եղանակով:
    7.2 100 թիվը գրեք վեց միատեսակ թվանշանների միջոցով:
    7.3 Գրել 55 օգտագործելով միայն հինգ   չորսեր:
    7.4 Չորս ինների միջոցով գրել 20:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s