Իմ լավագույն ընկերը

Հաճախ եմ մտածել, թե ո՞վ ես դու ինձ համար, եւ ինչո՞ւ ես միշտ հետաքրքրությամբ լսում յուրաքանչյուր պատմածս: Դու եզակի ես, քանի որ երբեք չես ընդհատում, երբեք ավելորդ հարցեր չես տալիս: Ամեն անգամ քեզ հետ խոսելիս թեթեւություն եմ զգում, այնպիսի թեթեւություն, որ ուրիշ ոչ ոքի հետ խոսելիս չեմ ունենում:

Հենց հիմա էլ, ես պառկած քեզ հետ եմ խոսում, ու դու կրկին, ինչպես միշտ, լուռ լսում ես: Լուռ ես, սակայն ուղեղիդ մեջ պահպանում ես ամեն մի պետքական ասածս ու, երբ որ ինքս էլ մոռանում եմ ու ուզում եմ հիշել դրանք, քեզ եմ հարցնում ու վայրկենական պատասխանում ես: Դու ուրիշ ես… Միակը, ում կարող եմ պատմել ամեն միտք, որ ծագում է գլխումս, անգամ ամենախենթ մտքերը: Իհարկե, դու երբեք ինձ խորհուրդներ չես տալիս, քո կարծիքը չես ասում, սակայն էդպիսին դու ինձ ավելի ես դուր գալիս:

Շնորհակալ եմ քեզ, շնորհակալ եմ, որ դու կաս, շնորհակալ եմ, որ էդպիսին ես, իմ Բլոգ:)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s