Ես ու դու

    Ես քայլում եմ սարն ի վեր: Ճանապարհը դժվար է, քարքարոտ եւ վտանգավոր: Դու էլ ասես կախվել ես ոտքերիցս՝ ողջ ծանրությամբ: Դու կանգնում ես դիմացս եւ փորձում փակել ճանապարհս, բայց ես շրջանցում եմ քեզ, չնայած, որ հաջորդ քայլիս դու նորից ես հայտնվում: Նստում եմ մի քարի, դու էլ՝ մյուսին:

 

IMG_0097

— Հոգնել եմ քեզնից, ավելի շատ, քան այս ճանապարհից, շա՞տ ես խանգարելու ինձ:

— Նայիր, թե ինչքան պիտի քայլես: Գագաթը չի էլ երեւում: Պատկերացնու՞մ ես՝ հինգ կիլոմետր անընդհատ բարձունք՝ մոտ 10.000 քայլ, ամեն հաջորդը ավելի դժվար ու ծանր:

— Ճիշտ որ, երկար պիտի քայլեմ: Բայց ես մաթեմատիկայից լավ եմ՝ այդ հինգ կիլոմետրը կբաժանեմ հիսուն հարյուր մետրանոց հատվածների, ու էդպես, կամաց-կամաց շարժվելով տեղ կհասնեմ:

 

Ես վեր եմ կենում, շարժվում առաջ, դու քայլում ես իմ կողքից: Երազում եմ լինել խմբի առաջագնացի տեղում, որ ինձնից հազիվ 20-30 քայլով է մոտ գագաթին: Մեկ րոպեից հասնում եմ երազանքիս, իսկ առաջագնացն արդեն 30-40 քայլով է առաջ ինձնից: Ստիպված եմ նոր երազանք պահել…

— Նայիր, դեռ կեսն էլ չես անցել, բայց արդեն շունչդ փչում է, ծունկդ էլ սկսել է ցավել…

— Մի խանգարիր, ես լսում եմ:

— Ի՞նչ ես լսում, մյուսների հեռացող ոտնաձայննե՞րը:

— Վիսեցկու երգն եմ լսում. “лучше гор могут быть только горы…”:

Ու բարձրանում եմ հերթական քարաբլրի վրա: Ուժերս չեն սպառվել, բայց ոտքերս չեն ծալվում, ծնկիս ցավն էլ ուժեղացել է: Բախտս բերում է՝ խումբը կանգնում է հանգստի: Ես փռվում եմ քարերի վրա, դու էլ՝ ինձ վրա: Ու էլի սկսում ես հին երգդ.

IMG_0105

— Հաջորդ անգամ կբարձրանաս…

— Հաջորդ անգամ չկա, ես նահանջողը չեմ:

— Տասներեք տարեկան ես ու խելքիցդ մեծ գործեր ես բռնում… Արագած, միանգամից երկու գագաթները, չէ մի չէ՝ գնա Էվերեստը բարձրացիր:

— Դրա ժամանակն էլ կգա…

Նեղսրտած հրում եմ քեզ վրայիցս.

— Դու պատկերացնու՞մ ես, գագաթ հասնեմ, ո՜նց եմ ուրախանալու:

— Բան ես գտել երազելու, համարենք գագաթ հասար, է հետո՞… Ի՞նչ օգուտ դրանից…

IMG_0087

Բարկացած բարձրանում եմ ու նորից, այս անգամ ավելի արագ, սկսում եմ հաշվել քայլերս 1000, 999, 99…, կորցնում եմ հաշիվը, հետո նորից լսում եմ Վիսոցկու ձայնը, հետո՝ քո ձայնը: Չէ, քո ձայնը չեմ ուզում լսել: Սկսում եմ բարձրաձայն հաշվել. 98, 97, 99… Վե՞րջ: Հասա՞:

— Շնորհավորում եմ քեզ:

— Ես հասա գագա՞թին:

— Հա: Դու ինձ հաղթեցիր…

— Չէ, ես ի՛նձ հաղթեցի: Դա շատ ավելի կարեւոր է, քան ցանկացած այլ հաղթանակ: Իսկ քեզ ես շնորհակալ եմ: Չնայած շնորհակալս ո՞րն է. չէ՞ որ ես ու դու նույն Մարիամն ենք:)IMG_0133

 

One thought on “Ես ու դու

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s