Տարօրինակ փաթեթը

Օգոստոսի 10-ին, ժամը չորսին, կամ մի փոքր ավելի ուշ շարժվեցինք Երևանից, որպեսզի ուղևորվենք Իզմիր: Ճանապարհը երկար էր, սակայն մենք շատ չձանրացանք… Չէ. Լավ էլ ձանձրացանք, հատկապես այն ժամանակ, երբ որ պատուհանից դուրս նայելու բան չկար, քանի որ շուրջբոլորը կամ անծայրածիր, չորացած խոտի դաշտեր էին, կամ էլ՝ քարեր: Ինչևէ, այսօրվաս թեման լինոլու է մեկ այլ բանի մասին: Այդ միտքը ինձ տվեց Մուշում գտնվող Էլիտ Ապարտ Հյուրանոցի սեղանին դրված տարօրինակ փաթեթը: Սկզբում չհասկացա թե դա ի՞նչ փաթեթ է, ինչի՞ համար է նախատեսված: Նկատեցի, որ դրա մեջ կա կողմնացույց, ուղղանկյունաձև գորգ և ինչ-որ կարմիր բան, որը սկզբից կարծեցի, թե վզնոց է: Սակայն մի փոքրիկ հետազոտություն կատարելուց հետո ստացա հարցերիս պատասխանները:   Ես ինքս էլ լսել էի Մոլլեյի ձայնը, որը գալիս էր հյուրանոցի դիմացի մզկիթից: Պարզվում է, որ նա օրվա մեջ հինգ անգամ, տարբեր ժամերի ձայն է տալիս, օրինակ՝ ես լսեցի նրա աղոթքը գիշերը՝ ժամը 12-ին: Եվ պարզվում է, որ Թուրքիայում ապրող ավանդապաշտ մուսուլմանները ամեն անգամ, մոլլեյի ձայնը լսելիս, որտեղ էլ որ լինեն, փռում են իրենց գորգը, այնպես, որ աղոթելիս նայեն հյուսիս և սկսում են <<Ալլահ Ագբարը>>: Իսկ այն կարմիր բանը, որ սկզբից շփոթում էի վզնոցի հետ, իրականում թզբեհ է, Մուսուլմանները հաճախ օգտագործում են այն՝ աղոթելու համար:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s