Մենք՝ մտածողներս

Փոքր ժամանակ մտածում էի, որ մեծերը ամեն ինչ գիտեն, կատարելապես ամեն ինչ: Ու կարծում էի, որ ես էլ մի օր նրանց պես կդառնամ ու կստանամ ինձ հուզող բոլոր հարցերի պատասխանները: Ինչքան հաճելի էր, երբ դրան հավատալով ապրում էի, ապրում էի՝ համոզմունքով, որ մի օր այլևս ինձ համար անհասկանալի բաներ չեն մնա: Այդ ժամանակ չէի գիտակցում, որ մարդուն հետաքրքրող հարցերը նման են աստղերի, ու երբ որ դրանցից մեկը ընկնում է, հազարավոր նորերը առաջանում են: Մի հարցի պատասխանը ստանալով, մեր մեջ ծնվում են նոր հարցեր, որոնք կուտակվում են ու մեզ հանգիստ չեն տալիս: Որոնց պատճառով օրվա մեծ մասը մտածում ենք, մտածում՝ անգամ այնպիսի բաների մասին, որոնց պատասխանները մարդ էակը առայժմ ի զորու չէ տալու. Օրինակ՝ քանի մոլորակ, գալակտիկա կա տիեզերքում և ընդհանրապես՝ քանի տիեզերք կա, կամ՝ ո՞վ եմ ես, ինչի համար եմ ստեղծվել: Մտածում ենք ու հասկանում, որ երբեք այս հարցերի հստակ պատասխանները չենք ստանա, սակայն հաջորդ օրը կրկին այդ նույն հարցերը սկսում են <<Կռծոտել>> մեր հետաքրքրությունը ու մենք կրկին սկսում ենք մտածել:

Մտածում ենք… Մտածում… Ու թե արդյունքում ինչի ենք հասնում, ինքս էլ չգիտեմ:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s