Իզմիրի տիեզերական ճամբարի նախապատրաստություն

Այս վերջերս Իզմիր գնալու համար տարբեր նախապատրաստություններ ենք տեսնում և ունենում պարապունքներ՝ պար, անգլերեն, տիեզերագիտական ակումբ… Ամեն ինչի մասին՝ հերթով.

Պար

Ամեն տարի ճամբարի վերջում լինում է մշակութային օր, երբ ամեն երկիր իր պարերի, երգերի միջոցով պետք է ներկացանի իր մշակույթը: Մեր պարի ուսուցչուհին՝ ընկեր Շամիրամը, մեզ հետ միասին որոշեց, հանդես գալ մի օրիգինալ նախաձեռնությամբ: Ինչքան ես հասկացա ամեն տարի կրթահամալիրը ներկայացրել է միևնույն՝ <<Ծաղկաձորի>> պարը, բայց այս տարի ուրիշ ձև է լինելու: Ընկեր Շամիրամը պատրաստել է պարերի, այսպես ասած ռեմիքս, որի մեջ ներառված են <<Ծաղկաձորի>>, <<Քոչարի>>, <<Էջմիածնի>> և էլի մի քանի պարերը: Ստացվել է մի հետաքրքիր և նոր բան, որն էլ հենց այս տարի ներկայացնելու ենք: Արդեն լավ սովորել ենք պարերը, մնում է մի փոքր ավելի կատարելագործենք:

Անգլերեն

Անգլերենի ժամին մենք՝ ընկեր Արտակի հետ այցելում ենք տարբեր կայքեր, դիտում ուսուցողոկան հոլովակներ և կատարում առաջադրանքներ: Ամենից հաճախ օգտվում ենք BBC-ի կայքից և լսում այդտեղի 6 minutes English-ները, որոնցից մեզ մոտ զարգանում է դիմացինի անգլերեն խոսքը հասկանալու ունակությունը: Ինչպես նաև ամեն օր մեզ հետ բերում ենք բառատետրեր, որոնց մեջ գրում ենք բոլոր անհասկանալի բառերը և դրանց համար մի քանի բացատրություն: Այս՝ անգլերեն դասընթացները անցկացվում են նրա համար, որովհետև Իզմիրի տիեզերագիտակն ճամբարը միջազգային է և տարբեր երկրներից երեխաներ են գալու: Իսկ այնտեղ հայերեն՝ բացի մեզանից ոչ ոք չի հասկանում:)

Տիեզերագիտական ակումբ

Տիեզերական ակումբի դասընթացներին դեռ ընդամենը մեկ անգամ ենք գնացել, սակայն ես կարծում եմ, որ դա բոլոր դասընթացներից ամենահետքրքիրն է: Մենք՝ ընկեր Լևոնի հետ դիտել ենք մի վիդեո, որը պատմում է առաջին հրթիռների, ՆԱՍՍԱ-յի և Սովետական միության մրցակցության մասին…Այն կարելի է գտնել տիեզերք ակումբի կայքում: Այդ դասից հետո ես իմ առաջ ևս մեկ նպատակ դրեցի՝ կյանքում գոնե մեկ անգամ թռչել տիեզերք:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s