Իմ սպորտը

-Դու ի՞նչ սպորտով ես զբաղվում:

-Սքվոշով:

-Սքվո՞շ… Դա ի՞նչ է:

Ահա այսպիսի, կամ մոտավորապես այսպիսի երկխոսություն է լինում, երբ ինչ-որ մեկը ինձ հարցնում է, թե որն է իմ սպորտը: Եվ քանի որ իմ ճանաչած մարդկանցից շատ քչերը գիտեն թե ինչ է Սքվոշը, ես որոշեցի կատարել փոքրիկ, հետազոտական աշխատանք, որպեսզի բոլոր այս նյութը կարդացողները պատկերացում կազմեն այդ սպորտաձևի մասին:

Սքվոշ սպորտաձևը հիմնված է հինգ այլ մարզաձևերի վրա, և սքվոշի արմատները տանում են դեպի 12-րդ դար Ֆրանսիա, որտեղ այն ժամանցի միջոց էր հանդիսանում: Այնուհետև սքվոշը զարգացավ և մեծ տարածում գտավ Անգլիայում:

Սքվոշը  խաղում են երկու խաղացող փոքր փափուկ ռետինե գնդակով և ձեռնաթիակով, չորս-կողմից պատերով փակված կորտում:
Սքվոշի կորտի մակերեսը ունի առջևի և հետևի կորտը բաժանող գիծ, բացի այդ այն ունի նաև կորտի հետնամասը աջ և ձախ կողմերի բաժանող գիծ` այսպիսով ստեղծելով երեք տարածքներ`առջևի մասը, հետևի աջակողմյա և ձախակողմյա տարածքները: Եթե հարվածները դիպչում են գծից բարձր կամ դուրս, ապա համարվում է խաղից դուրս:
Խաղացողները գնդակը հերթով հարվածում են դեպի դիմացի պատը: Ձեռնաթիակով գնդակին հարվածելուց հետո մինչ դիմացի պատին դիպչելը չպետք է ընկնի հատակին:
Սքվոշի գնդակները լինում են 39.5-ից 40.5 մմ տրամագծով և ունենում են 23-ից 25 գրամ զանգված: ժամանակակից ձեռնաթիակները ունեն առավելագույնը 686 մմ երկարություն և 215 մմ լայնություն:

Ահա այս ինֆորմացիան ես գտա squash.am կայքից. Սակայն սպորտաձևի մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար ձեզ կօգնեն վիդեոհոլովակները: Կարող եք այցելել այս կայքը և մասնագետները ձեզ ավելի լավ կբացատրեն Սքվոշի սկզբունքները: Իսկ եթե ցանկանում եք տեղեկանալ Սքվոշի <<աշխարհում>> կատարվող իրադարձություններից, այցելեք այս կայքը:

Եթե հետաքրքրի կարող եք կարդալ նաև իմ Սքվոշի <<պատմությունը>>:

Սկզբում ես պարզապես գնում էի Սքվոշի, քանի որ Grand Sport մարզահամալիրում Թենիսի կորտը դեռ վերանորոգման շրջանում էր: Ինչո՞ւ հենց Սքվոշի… Որովհետև այն նման է Թենիսի և եթե իմանամ Սքվոշ խաղալ, ապա Թենիսը ինձ համար ավելի հեշտ կդառնա: Ընդհանուր հաշվարկով, մոտավորապես կես տարի լողի եմ գնացել, երկու տարի մարմնամարզության, մի քանի ամիս սեղանի թենիսի, բասկետբոլի, վոլեյբոլի, բայց ոչ մեկի հետ այնքան չեմ կապվել, որքան Սքվոշի: Ինքս էլ չեմ հասկանում, թե ինչն է ինձ այդքան ձգում, բայց այդ սպորտաձևը արդեն դարձել է կյանքիս մի մասը: Միգուցե պատճառը այն է, որ սկսում է մոտս ստացվել, միգուցե, հարցը մարզիզիչի մեջ է, կամ էլ՝ պարզապես դուրս եկել է այդ Սքվոշը:

download

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s