Ճամփորդները

Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհք տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ, դիմացի սարը խանգարում էր։
— Քուչի ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,— հարցրեց վերևից բակում պառկած շանը։
— Ես էլ չգիտեմ,— պատասխանեց Քուչին։
— Հապա մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք, արի՛ գնանք մի տեսնենք՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։
Շունն էլ համաձայնեց։ Խոսքը մին արին ու փախան։

Գնացին, գնացին, թե ինչքա՞ն, մենակ Աստված գիտի: Ու Հասան մի մե~ծ գյուղի: Քուչին ու Աքլորը աչքները մին արած նայում էին իրենց շուրջը: Մեկ էլ հանկարծ երևաց մի անհասկանալի արարած…  Այն նման էր Նապաստակի, որովհետև երկար ականջներ ուներ, բայց հաստատ Նապաստակ չէր: Բա ի՞նչ էր: Սկզբում երեքն էլ վախեցան, բայց հետո Աքլորը հարցրեց.
-Դու ո՞վ ես… Ուզում ես մեզ ուտե՞լ:
-Չէ… Դուք ո՞վքեր եք:

-Ես Շունն եմ, բայց ընկերներս ինձ Քուչի են ասում, իսկ նա՝ Աքլորն է:

-Աքլո՞ր… Դա ի՞նչ է:
-Դա թռչուն է,-գլուխը հպարտորեն վեր բարձրացնելով պատասխանեց Աքլորը:
Նապաստականման կենդանին ծիծաղը հազիվ զպելով ասաց.
-Դո՞ւ… Թռչո~ւն:
-Ի՞նչ է եղել որ,-վիրավորված ասաց Աքլորը,-իսկ դու ի՞նչ ես, կարտոֆիլի պա՞րկ:

-Սխալվում ես, ես Կենգուրուն եմ, իսկ այ դու…
-Հերիք է վիճեք,-մեջ ընկավ Քուչին:

-Ի՞նչն է ձեզ բերել էստեղ,-հարցրեց Կենգուրուն:
-Մենք որոշեցինք պարզել, թե ի՞նչ կա սարերից էն կողմ:
-Ի՞նչ… Դուք էկել եք սարերի ետևի՞ց:
-Հա,-զարմացած կենգուրուի դեմքից ասաց Աքլորը:
-Խնդրում եմ, Քուչի ախպեր, Աքլոր, պատմեք ինձ, ի՞նչ կա սարերից էն կողմ… Ի՞նչ ուզեք կտամ ձեզ մենակ թե պատմեք, էլի:

Քուչին ու Աքլորը զարմացած իրար էին նայում, առանց հասկանալու թե ինչ է կատարվում: Փաստորեն սարից էն կողմ ապրողներին էլ հետաքրքիր է թե իրենց մոտ ինչ կա…
-Մի պայմանով կպատմենք,-ասաց Քուչին,-եթե դու էլ մեզ թողնես, որ ձեր գյուղը նայենք:
-Ես շուտով կվերադառնամ,-ասաց Կենգուրուն և երկու ցատկ անելով անհետացավ հեռուներում:

Աքլորը ու Քուչին դեռ չէին հասցրել աչքները թարթել, երբ Կենգուրուն երկու այլ, աննորմալ կենդանիների հետ վերադարձավ:

-Ա~յ նրանք են, որ սարերի ետևից են եկել,-ասաց Կենգուրուն իր հետ եկած կենդանիներին:
-Սա ովքե՞ր են,-Հարցրեց կենդանիներից մեկը:

-Ծանոթացիր Հավիկ, սա Աքլորն է:
Աքլորը տեսավ Հավիկին թե չէ, աչքերը թռան ճակատին: <<Էս ինչ սիրուն է, էսպիսի գեղեցկություն, ամբողջ աշխարհը ման գաս, չես գտնի>>: Իսկ Շունը, Կատու անունով՝ մյուս կենդանուն տեսնելուց, մինչև ականջները սիրահարվեց: Էդպես, Շունը ամուսնացավ Կատվի, Հավն էլ Աքլորի հետ: Նրանք յոթ օր, յոթ գիշեր հարսանիք արեցին, վերջում էլ Էդ սարը քանդեցին ու բոլորով միասին, համերաշխ ապրեցին:

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s