Հետաքրքիր փաստեր ձմերուկի մասին

Ձմերուկը առանը այնքան ենք օգտագործում, որքան որ մուշտակը՝ ձմռանը: Դրա համար էլ կարծեցի, որ հետքրքիր կլինի պարզել որոշ փաստեր ձմերուկի մասին… Ձմերուկը, ենթադրվում է, որ ծագել է Աֆրիկայի Կալահարի անապատում: Հայտնի է, որ ձմերուկի մշակմամբ զբաղվել են Հին Եգիպտոսում: Այն տեղադրում էին փարավոնների դամբարաններում` որպես սննդի աղբյուր նրանց հանդերձյալ կյանքում: Եգիպտական առասպելների համաձայն` ձմերուկը ցանել է անապատի և փոթորկի աստված Սեթը: Ձմերուկն Աֆրիկայից Ամերիկա է հասել սևամորթ ստրուկների միջոցով: 1600 թ.-ին այն հայտնվում է Իսպանիայում, Չինաստանում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում: Ձմերուկի 90%-ը կազմված է ջրից: Դրա միջուկից պատրաստում են նարդեկ մեղր: Առաջին քառակուսի ձմերուկն աճեցվել է Ճապոնիայում։ Ճապոնացի ֆերմերներն այն տեղադրել են քառակուսի ապակե տարաների մեջ՝ այդպիսով ձմերուկին քառակուսի տեսք հաղորդելով։ Աշխարհում գոյություն ունեն ձմերուկի 500-ից ավելի տեսակներ, որոնց գույները բազմազան են։  Գոյություն ունեն սպիտակ, վարդագույն, դեղին, նարնջագույն եւ այլ երանգներով ձմերուկներ։

Աշխարհի ամենամեծ ձմերուկը կշռել է 121,93 կգ։ Այն 2005 թվականին աճեցվել է ԱՄՆ Արկանզաս նահանգում։

Ըստ ձմերուկի արտադրության քանակի՝ աշխարհում առաջին տեղը զբաղեցնում է Չինաստանը՝ տարեկան 70 մլն տոննա, երկրորդ տեղում է Թուրքիան՝ տարեկան 4,4 մլն տոննա, իսկ երրորդ տեղում Իրանն է՝ տարեկան 3,8 մլն տոննա։

Ինֆորմացիայի աղբյուրները՝ blognews.am և stylenews.am

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s