Թարգմանություն ռուսերենից՝ հայերեն-Խաչակրած արշավանքներ

 Արաքս Հովհաննիսյան և Մարիամ Մանսուրյան


1095թ-ի նոյեմբերի վերջին Հռոմի Պապ ՈՒրբան երկրորդի քարոզը փոխեց ողջ Եվրոպայի ճակատագիրը: Մի խումբ մարդիկ, Պապի ճառից ոգեւորված, սկսեցին հավաքվել Կլերմոնում, քանզի այնտեղ հայտնի էր դարձել, թե ինչ է ասել Ուրբան երկրորդը: Շուտով Պապի քարոզը տարածվեց նաեւ ամբողջ արեւմտյան Եվրոպայում: Հենց այդպես սկսվեց Խաչակրաց արշավանքների պատմությունը: Պապը հայտարարեց կրոնական պատերազմ՝ մահմեդականների դեմ: Դրա գլխավոր նպատակն էր քրիստոնեաներին վերադարձնել իրենց սուրբ հողը՝ Երուսաղեմը: ՈՒրբանի պատերազմի կոչը սկիզբ դրեց երկուհարյուրամյա արյունահեղության: Անգամ այսօր այդ իրադարձությունները ցնցում են հանրությանը և դառնում բուռն քննարկումների թեմա: Խաչակրաց արշավանքների պատմությունը կրոնական ֆանատիզմի և բռնության պատմություն է: Դա Ջիհադի ասպետների և մարտիկների, թագավորների և ծառաների վախկոտության և մատնության, ինքնատիրապետման և հերոսության պատմությունն է: Ժամանակակից հետազոտումները և վերջերս հայտնաբերված պատմական աղբյուրները նոր լույս են սփռում նրա վրա, թե ինչպես երկու հզոր կրոնները՝ Քրիստոնեությունը և Իսլամը, պատերազմում էին իրենց Աստծո անունից: Դրանք օգնում են հասկանալ՝ ինչու հարյուր հազարավոր քրիստոնյաներ և մահմեդականներ այդպիսի պատրաստակամությամբ արձագանքեցին Խաչակրաց արշավանքի կոչին, և ով վերջում հաղթանակ տարավ Սուրբ հողի համար կռվում:

 

Խաչակրաց արշավանքներ

 

Սկսած 1096թ-ի ամառվանից՝ վաթսուն հազարից մինջև հարյուր հազար Քրիստոնյա՝ կին, տղամարդ և երեխաներ, հաղթահարեցին տարածություն, որը հավասար է երկու հարյուր հիսուն հազար մղոնի, միակ նպատակով… Հասնել Երուսաղեմին: Հին Հռոմի ժամանակներում մարդիկ չէին գնում այդպիսի երկար արշավանքների: Հարուստները և աղքատները, Քրիստոնյաները և ասպետները ՝ բոլորը նրանք ուղեւորվեցին Սուրբ Խաչի ետևից: Քրիստոնյա մարտիկներին սպասվում էին աննկարագրելի դաժան փորձություններ: Այդ երեք տարի տեւած զինված ուխտագնացությունը չտվեց նրանց ոչինչ, բացի տառապանքից: Ո՞վքեր էին այդ մարդիկ, եւ ինչի՞ համար էին նրանք պատերազմում… Ուրբան երկրորդի կառավարման տարիները քրիստոնեության համար լավագույնները չէին: Այդ ժամանակ եկեղեցին բաժանված էր արեւելահունականի եւ արեւմտակատալոնականի: Իսկ հռոմի իշխանությանը եւ պապին սպառնում էր լուծարումը, քանի որ վերջիններս պարտության էին մատնվել Գերմանացիների հետ ունեցած երկար ժամանակ տեւած հակամարտության ընթացքում: Սակայն Ուրբանը ելք գտավ ստեղծված իրավիճակից: Որպեսզի վերականգներ պապական իշխանությունը՝ 1095 թվականին՝ աշնանը նա մեկնեց Ֆրանսիա, որտեղ էլ սկսեց իր լայնածավալ, ռազմական գործողության նախապատրաստությունը, որը հայտնի է պատմությանը, որպես առաջին Խաչակրած արշավանք:
1095 թվականի նոյեմբերին, պապը որոշեց անցնել իր ծրագրի իրականացմանը: Ֆրանսիայի կենտրոնում՝ Կլերմոնում նա հայտարարեց որ պատրաստվում է կարդալ մի կարեւոր քարոզ: Նոյեմբերի 27-ին հարյուրավոր մարդիկ հավաքվեցին քաղաքում, որպեսզի լսեն, թե ինչ կարեւոր բան պետք է ասի Պապը: Հռոմի պապը հավաքվածներին սարսափելի նորություններ հաղորդեց Երուսաղեմից: Զինված հեթանոսները հարձակվել են քրիստոնյաների վրա, նրանց գերի են վերցրել կամ սպանել, իսկ հողն ավերել են՝ թրերով, թալանով եւ կրակով: ՈՒրբան երկրորդի քարոզը հիմք դրեց խաչակիրների գաղափարախոսությանը: Սակայն պապի իրական նպատակը իր իշխանությունը փլուզումից փրկելն էր եւ իր հանդեպ վստահությունն ամրապնդելը: Սակայն այստեղ կար եւս մեկ բան. Գալիք արշավանքը եկեղեցուն արդեն ներկայացվել էր որպես քրիստոնյաների մեծ ուխտագնացություն դեպի սուրբ Երուսաղեմ, որին մահմեդականները տվել էին մահացու բնույթ: Այստեղ արդեն պապը ստիպված եղավ գլուխ կոտրել. Խնդիրն այն էր, որ Երուսաղեմն արդեն 400 տարուց ավելի է, ինչ պատկանում էր մուսուլմաններին եւ հիմա տարօրինակ կլիներ հանցագործության համար փոխհատուցում պահանջել, երբ արդեն թվում էր, որ դրա ժամկետը վաղուց անցել է: Որպեսզի իր մտադրություններին կշիռ տար, Ուրբան երկրորդը դիմեց ամենավտանգավոր եւ ավերիչ գաղափարներից մեկին, այն է՝ բոլոր խնդիրները հնարավոր է լուծել հեթանոսների հաշվին: Այդ մարդիկ ավերեցին մեր եկեղեցիները, պղծելով դրանց իրենց վայրենի ծեսերով, ենթարկելով քրիստոնեաներին թլպատության, որոնց արյունը թափվում էր զոհասեղանի եւ սուրբ գավաթի վրա: Մահմեդականները դանակահարել են գերիներին՝ վայելելով նրանց տանջնաքը, երկար արյունաքամ արել քրիստոնյաներին՝ մինչ սպանելը, եւ վերջում անշունչ մարմինները նվիրել են վայրի կենդանիներին:
Որպես հակաիսլամական գաղափարախոսության հիմնադիր՝ Ուրբան երկրորդը ցուցադրեց անհավանական հնարամտություն: Այն ամենը, ինչ որ նա ասում էր ժողովներին, քիչ էր համապատասխանում մուսուլմանների մոտ տիրող գերակայությանը՝ մերձավոր արեւելքում: Պապը նաև համառորեն հորդորում էր քրիստոնյաներին՝ անցնել զենքի եւ այնպես վայրենավարի վարվել մուսուլմանների հետ, ինչպես իբրեւ թե իրենք են վարվել քրիստոնյաների հետ: Այդպիսով Ուրբանին հաջողվեց քրիստոնեաների մոտ առաջացնել վրեժ լուծելու մեծ ցանկություն: Խաչով եւ թրով արշավանքի նրա կոչը արեւմուտքի քրիստոնյաների մոտ ընկալվեց որպես գործելու ուղեցույց:
Խաչակիրների գաղափարախոսությունը ծագել է այն պատմական դարաշրջանում, երբ հոգեւոր կյանքը եւ ընդհանրապես՝ հասարակությունը զգալիորեն տարբերվում էր մերինից: Այսօրվա հասարակությունն ավելի հանդուրժող է, այդ թվում՝ եւ կրոնական հարաբերություններում: Բայց տասնմեկերորդ դարում ամեն ինչ այլ էր: Բոլոր Եվրոպացիները Քրիստոնեական դոգմաների ֆանատիկ հետևորդներն էին: Իսկ եկեղեցին սովորեցնում էր, որ ամեն մեկին սպասվում է ահեղ դատաստան, որով կորոշվի մարդու հոգու ապագան։ Անմեղ մարդիկ կհայտնվեն երկնային  դրախտի և ուրախության թագավորությունում, իսկ մեղք գործածներին սպասում են դաժան փորձություններ և անվերջանալի տառապանքներ:

 

Օտյուն
Կենտրոնական Ֆրանսիա
Սա ֆրոնտոնի հիմնական պարիսպն է, որը պատկերում է սարսափելի դատաստանը: Այսպես է այն ներկայացված Մաթեւոսի ավետարանում, որտեղ ասվում է, որ վճռի օրը Քրիստոսը կվերադառնա իր երկիր եւ ճշմարիտ հավատացյալներին կուղարկի երկնի արքայություն, իսկ մեղավորներին՝ դժոխք:
Այս քանդակը կերտվել է քսաներորդ դարի կեսերին՝ Գիսլեբիրդուս անունով վարպետի կողմից: Ահա՝ նրա ստորագրությունը Քրիստոսի պատկերի ներքեւում՝ մի փոքր աջ ֆրոնտոնի կենտրոնից: Այս հիասքանչ պատկերները սարսափելի դատաստանի նկարի մի մասն են, որոնք ներկայացնում են զմայլանքի եւ կրակի թեման՝ ինչպես որ միջնադարյան վարպետները հասկանում էին դրանք: Քրիստոսից աջ մենք տեսնում ենք սրբերին․ երեք փոքրիկների հրեշտակները տանում են դեպի իրենց թագավորություն՝ երկինք: Կենտրոնական՝ վեր խոյացած պատկերները, կերտված են մեծ վարպետությամբ, դրանք նույնպես հրեշտակներ են, որոնք սպասում են այն մարդկանց, ովքեր պետք է բարձրանան երկինք: Քրիստոսից ձախ մենք տեսնում ենք ավելի վատ տեսարան՝ այդտեղ մեղավորներն են, որոնց վիճակված է հավերժ այրվել դժոխքում: Այս մարդը ինչ-որ բան է քաշում, ամենայն հավանականությամբ՝ փողով լեցուն մի պարկ. դա երեւի վաշխառու է, կամ էլ ժլատ. նա անիծվածների ցուցակում է: Նրան հաջորդում է մի կին, օձը կծում է կնոջ կուրծքը՝ ցույց տալով մեզ, որ նա եղել է մարմնավաճառ եւ գործել է տարբեր մեղքեր: Թերեւս երեւի այս բոլորի միջից ամենագրավիչ քանդակը հենց այս մեկն է՝ նրա հայացքն արտահայտում է վախ եւ տառապանք: Հրեշի հսկայական ձեռքերը ձգվում են դեպի տղան, որպեսզի նրան անշնչացնեն եւ դժոխքի դարպասներով հասցնեն իրենց մոտ:
Մեր առջեւ հիմա սարսափի պատկերն է: Ժիլբեռն ուզում էր, որ միջնադարյան հասարակությունն իր օգնությամբ տեսներ, թե ինչի է կարող հասցնել մեղավոր կյանքը: Արեւմտյան Եվրոպայում բնակվող քրիստոնյաներն ընդունեցին Ուրբան երկրորդի՝ դեպի սուրբ հողը արշավանքի միտքը, գիտակցելով, որ արշավանքի գինը հսկայական է, որ պետք է հրաժարվեն ամեն ինչից այդ ինքնավնաս ճանապարհորդության համար՝ դեպի անհայտություն:
Բայց ի՞նչ են իրենցից ներկայացնում դժվարությունները, եթե ինքը՝ պապը, խոստացել էր իրենց փրկություն եւ հավերժական երանություն:

 

Լե պյուի
Ֆրանսիայի հարավ
Տասնյակ հազարավոր քրիստոնյաներ արձագանքեցին Հռոմի պապի գայթակղիչ առաջարկին: Բայց պապին դա բավական չէր, նրան պետք էր արիստոկրատիայի աջակցությունը, որպեսզի հարուստ ասպետները նույնպես մահմեդականների դեմ պայքարի գնան: Լավ զինված, հեծյալ ասպետները պետք է դառնային խաչակիրների արշավանքի ղեկավարները: Այդպես մտածեց պապը… Եւ նա գիտեր, թե ինչպես է պետք իր նպատակներն իրականացնի: Ուրբան երկրորդը շատ լավ գիտակցում էր, որ ասպետի մասնագիտությունը, որը կապված է պատերազմների և կռիվների հետ, անկում է ապրում, եւ որ արյունահեղությունները մարդկանց կողմից գնալով ավելի շատ են որպես մեղք են ընկալվում: Այստեղ պետք է ըստ արժանվույն գնահատել պապի հմուտ միտքը՝ նա կարողացավ համատեղել մեկը մյուսի հոտ: Չէ՞ որ ՈՒրբանը խոսում էր ոչ թե հասարակ, այլ սրբազան պատերազմի մասին: Որին մասնակցությունը եկեղեցին ոչ միայն չէր դատապարտում, այլեւ խրախուսում էր: Արդեն հաջորդ օրը Պապի՝ Քլերմոնի քարոզը հայտնի էր դարձել Խաչակիրների շրջանում: Նրանցից առաջինը Գրաֆ Ռայմոն Տուլուսկիյն էր, որը Ֆրանսիայի ժողովրդի վրա ամենաշատ ազդեցություն ունեցող մարդկանցից էր: Որպեսզի լիարժեք պատրաստվեին դժվար փորձությանը՝ արշավանքին դեպի արեւելք, Ռայմոնը ուղղվեց դեպի այստեղ՝ Լե Պյուի տաճար: Աղոթելով մտածվածի համար՝ Գրաֆը որոշեց կարևոր նվիրատվություն անել Մարիամ Աստվածածնին: Հին ժամանակագրություններից մեկում գրված է, որ Գրաֆը ասել է. մինչ ես ողջ եմ՝ մոմերն անընդհատ պետք է վառվեն Սուրբ Մարիամի առջև՝ օր ու գիշեր: Ազնվականներին, որոնք եկել էին Տուլուսկիյի հետ, եկեղեցին խոստացել էր փրկություն և հավերժ երանություն: Փոխարենը ստանալով նրանց անձնական միջոցները, որոնք գնում էին խաչակիրների բյուջեին: Ռայմոնը եղել է խաչակիրների ամենախոշոր գործիչը: Բայց ոչ միայն նա, այլև տասնյակ և հարյուրավոր ազնվականներ կանգնեցին՝ որպես արշավի ղեկավար գայթակղվելով՝ ստանալ նոր տիրույթներ արևելքում և դրա շնորհիվ քավել իրենց մեղքերը Աստծո առջև: Այդ թվում նաեւ՝ իշխան Գոտֆրիդ Բույոնսկին, ով ուներ հսկայական հողեր Ֆրանսիայում: Չնայած վաղեմի թշնամությանը Պապերի հետ՝ Գոտֆրիդը հայտնվեց այնպիսի հրճվանքի մեջ խաչակրաց արշավանքների մտքից, որ դարձավ առաջիններից մեկը, ով ցանկություն հայտնեց դեպի Երուսաղեմ արշավելու՝ մյուս խաչակիրների հետ: Իսկ սա իշխան Բոյմունդ Տարյանսկին է՝ Նորմանների հետևորդը, այդ տոհմը տիրում էր ողջ հարավային Իտալիային: Նա ռազմական տակտիկայի հանճար էր: Ինչպես նաեւ Գրաֆ Օտիենտան Վիլհեմ զավթիչի ազգականն էր և ուներ մեծ տարածքներ հյուսիսային Ֆրանսիայում: Նա կինը՝Ադել Նորմանդուհին, որպեսզի իր փոխարեն կառավարի երկիրը, ժամանակ առ ժամանակ գրում էր հետաքրքիր նամակներ՝ իրենց հետ կատարվող իրադարձությունների մասին:

 

Էտյեն II Դե Բլուա
Նամակ կնոջը՝ Ադելին-ամառ 1097 թվական
Մեր և Աստծո թշնամիների դեմ պայքարում հանուն Քրիստոսի ստիպված ենք տանել բազմաթիվ զրկանքներ և անհաշվելի կորուստներ: Էթիենի բառերը իրադարձությունների անմիջական ականատեսի վկայություններ են: Արշավանքի մյուս մասնակիցները նույնպես թողեցին իրենց տպավորությունները թղթի վրա:
Քաղաքային գրադարան
Բուլոն-սյուռ-մեռ Ֆրանսիա
Սա Վիլհեմ Դիրսկու հայտնի ձեռագիրն է թարգմանված լատիներենից ֆրանսերեն, որը ամենահայտնի աղբյուրներից է՝ Խաչակրաց արշավանքների մասին: Թարգմանության համար նկարազարդումը արված է 1289թ-ին: Խաչակրաց արշավանքների ամենահայտնի նամանակագրությունը Վիլհեմ Դիրսկու բնագիրն էր՝ Քրիստոնյա պահապանինը, որն ապրել է 12-րդ դարում՝ Սրբազան հողի վրա: Այդ հոյակապ ձեռագրով պատկերված են դրվագներ՝ քրիստոնյա ասպետների սխրագործությունների մասին՝ սկսած արշավանքի կազմակերպումից եւ ասպետներին Եվրոպա ուղարկելուց: Բայց ինչքանո՞վ են այստեղ ճշգրիտ նկարագրված իրադարձությունները եւ ակտերը՝ առաջին խաչակիրների մասին: Արշավանքի մասնակիցների մեծամասնության համար դրանք հավատքի հաստատակամության ակտեր էիր: Նրանք ուղևորվում էին երկար ճանապարհորդության՝ ուրիշ անծանոթ աշխարհ, առանց ճամփորդության ծրագրի և անգամ՝ աշխարհագրական քարտեզի: Դա տասնյակ հազարավոր մարդկանց զարմանալի, մասսայական միգրացիա էր: Առաջինը ճանապարհ ընկան քրիստոնյաների և աղքատ ասպետները խմբերը: Նրանք չունեին ծովային ճանապարհորդության միջոցներ, այդ իսկ պատճառով էլ շարժման միակ ձևը քայլարշավն էր: Նրանք սայլերի վրա տեղափոխում էին իրենց աղքատիկ ունեցվածքը՝ սնվելով բույսերով: Քրիստոնեության երկրպագուների ճանապարհը դեպի արևելք անցնում էր Եվրոպայով և ամենուր ուղեկցվում էր հրեաների ջարդերով: Ասպետների հիմնական կոնտինգենտը հայտնվեց ավելի ուշ: Դա տեղի ունեցավ 1097թ-ի սկզբին՝ հետիոտն ավանգարդից 1 տարի անց: Խաչակիրների՝ իրարից առանձին խմբերը կարողացան միանալ ընդհանուրին միայն Կոստանդնուպոլսում՝Բյուզանդիայի մայրաքաղաքում: Աշխարհի մյուս ծայրում տեսածը խաչակիրների համար իրական հրաշք էր: Նրանք իմացան, որ Բյուզանդիայի մայրաքաղաքն ամեն ինչով ավելի է զարգացած, քան Եվրոպական այլ քաղաք: Կոստանդնուպոլիսը Քրիստոնեական եկեղեցու Հունական ճյուղի արևելյան կենտրոնն էր և միջնադարի գերկայսրության մայրաքաղաքը: Կոստանդնուպոլիսը նաև կարող էր հպարտանար Քրիստոնեական կրոնով: Այստեղ պահպանվում էր Մարիամ Աստվածածնի Փշե պսակը, Հովհաննես Մկրտչի գլուխը, նույնիսկ երկու Առաքյալների մասունքները և, վերջապես, այստեղ էր Սուրբ Սոֆիայի տաճարը՝ շքեղագույնը միջնադարի տաճարներից:

 

— Ես հասա Կոստանդնուպոլիս Աստծո որոշմամբ, իշխանն ինձ պատվով և սիրով ընդունեց՝ ինչպես իր որդուն: Խաչակիրները հասան աշխարհի արևելքի սահմաններ: Նրա իսլամի սահման: Բյուզանդիայի իշխանը ինչ-որ մի ժամանակ նրանց համար եղել էր օգտակար դաշնակից և կպահեր նրանց սահմանները մուսուլմաններից: Զորքի օգնությամբ խաչակիրները հարձակվեցին Նիկիայի վրա: Մուսուլմանների գլխավոր առաջնապահ ուղեվեզը Փոքր Ասիայի արևմուտքն էր: Պաշարումից 1 ամիս հետո քաղաքը դարձավ քրիստոնյաներինը: Դա սրբազան պատերազմի սկիզբն էր: Բայց ոչ մի պատասխան մուսուլմանները չտվեցին ներխուժման հետ կապված:Մաքուր պատահականությամբ խաչակիրներն ընտրեցին շատ ճիշտ ժամանակ ներխուժման համար: Մուսուլմանական աշխարհն առանձնանում էր բարդ կրոնական և էթնիկ հարաբերություններով: Մուսուլմանները դեռևս չունեին  ընդհանուր նպատակի հասկացություն, իսկ խաչակիրներն ունեին՝ մտածում էին դրախտի մասին: Վստահեցնում եմ քեզ, իմ սիրելի, գրում էր Իրիենդա Բուան՝ սիրած աղջկան՝ Ֆրանսիա։ — 5 շաբաթ անգամ չի անցնի, մինչ մենք կնվաճենք Երուսաղեմը:
Ամբողջ խնդիրը նրանում էր, որ խաչակիրները չէին կարողանում համախմբվել և միասին շարժվել: Որպեսզի 60000 հոգանոց խումբը կենտրոնացվեր մի կետի վրա, պետք էր գալիս մեկ օր: Եվ իհարկե  ուտելիք հայթայթելու համար խաչակիրները փոթորկի նման ցրվում էին: Մտադրություն կար՝ կիսել խաչակիրների բանակը 2 մասի: Առաջինը գլխավորում էր Բոյմունդ Տարյանսկին: Ոժերի վերախմբավորումը պետք էր տեղի ունենար 4 օրվա ընթացքում, այստեղ՝ լքված բյուզանդական ճամբարում՝ ՆԻկիայի հարավ-արևելքից 100 մղոն հեռավորության վրա: Բայց սուրբ զորքի երկու խմբերին չհաջողվեց հանդիպել: Խաչակիրները գնում էին երթի Փոքր Ասիայի հավասարումներով, մինչև ընկան քոչվորների շրջափակման մեջ: Սաացինների հեծյալների անսովոր տեսքը խաչակիրներին սարսափեցրեց: Արշավանքի մասնակիցներից մեկը, ով տեսել էր այդ ամենն իր աչքերով,
գրել էր՝ «թուրքերը ոռնացին գայլերի վրա, իսկ հետո նետեր բաց թողեցին: Մենք բոլորս սարսափած էինք այդ տեսարանից, որովհետև առաջ այդպիսի բան չէինք տեսել»: Բազմաքանակ՝ ինչպես քրիստոնյաներին թվաց՝ թուրք գայլերը խուճապ առաջացրեցին խաչակիրների շարքերում:Փորձելով կարգի բերել իրավիճակը՝ Բոյմունդը կարողացավ պաշտպանություն կազմակերպել: Բայց բաժանվելով մի քանի խմբերի՝ խաչակիրները գնում էին ոչնչացման: Բոլորը գառի հոտի նման իրար էին մոտենում: Բոլոր կողմերից շրջապատված թշնամիներով՝ այնպես, որ անգամ քայլ անել հնարավոր չէր, մարդիկ վախից դողում էին, ասում էր վկաներից մեկը: Մեկ ուրիշ տեղ նկարագրվում էր, թե ինչպես թուրքերը հարձակվեցին ճամբարի վրա և սկսեցին նետեր արձակել՝ առանց նայելու, թե ով է իրենց դիմաց՝ կին տղամարդ թե երեխա, ոչ մեկին չխնայելով, չնայելով տարիքին: Ազնվական ընտանիքներից սարսափած աղջիկները հանում էին իրենց զգեստները, որպեսզի գրավեին թուրքերին իրենց գեղեցկությամբ և հիշեցնեին իրենց դաժանության մասին: Նրանք դառնում էին թուրքերի գերիները: Խաչակիրները սարսափից դադարեցին գործել: Նրանք փորձում էին պաշտպանվել այլազգի ուժեղ թշնամուց, որին առաջին անգամ դեմ առ դեմ հանդիպեցին: Զարմանալի է, որ նրանք կարողացան դիմանալ: Վերադասավորման փոխարեն՝ նրանք կրակում էին պաշտպանության գծի ուղղությամբ: Դա շարունակվեց երկար՝ 5 ժամ, մինչ մոտեցավ հակաուժեղացումը: Հավատն աննախադեպ ուժ էր տալիս և ոգևորում արևմուտքից եկածներին: Իսլամի կողմնակիցները նրանց հակառակորդներն էին: Նրանց ներկայացուցիչների մեջ միշտ լարվածություն է եղել: Բայց խաչակիրներին Փոքր Ասիայում այլ թշնամիներ էին սպասում: Ամառային շոգը և ուտելիքի ու ջրի բացակայությունը: Հենց այդ ժամանակ առաջին անգամ ջրի պակասը դարձավ իրական խնդիր: Այդ օրերին քրիստոնյաների մահացությունը հասավ աննախադեպ չափերի: Բայց ասպետներին ավելի շատ անհանգստացնում էր ձիերի կորուստը քան մարդկանց մահը ծարավից: Սուրբ Հողին մոտենալուց արշավախումբը շատ կորուստներ տվեց: Փոքր Ասիայի միջով անցնելը շատ թանկ նստեց: Համարյա բոլոր ձիերը սատկել էին: Ասպետները ստիպված էին շարժվել էշերով և խոշոր եղջերավորներով: Խաչակիրների անպարտելիությունը սկսում էր կասկածելի թվալ: Արշավանքի մասնակիցների համար ծանր փորձություն էր՝ անցնել Տաուրուսի լեռներով: Հիմա՝1097թ-ին, խաչակիրների՝ հյուսիսային Ասիային մոտենալու պահին, նրանցից ովքեր լքել են Եվրոպան 1 տարի առաջ, ողջ է մնացել միայն կեսը: Չնայած Փոքր Ասիայի կորուստներին, սա դարձավ խաչակիրների համար տոն: Այժմ, երբ նրանք շատ մոտ են Սուրբ Հողին, նրանք հանդիպեցին նոր փորձության, որն ավելի դժվար էր քան ցանկացած անցած փորձություն: Խաչակիրները պետք էր վերցնեին արևելքի ամենամեծ քաղաքներից մեկը՝Անտիոքը: Դա չափազանց կարևոր կետ էր: Հարավից խաչակիրների համար բացվում էր ճանապարհ դեպի Երուսաղեմ, որը շատ հեշտ կկարողանային հաղթահարել մեկ ամսում: Անտիոքը վաղուց գտնվում էր թուրքերի տիրապետության տակ: Այն գտնվում էր երկու սարերի մեջտեղում, համարվում էր ամենաանառիկ քաղաքը: Ատիոքի դարպասները վերջինն էին հզոր պարիսպների շղթայից: Խաչակիրների անորոշ շարժման ժամանակի համար: Քաղաքային կայազորը պայմանականորեն պետք է բաղկացած լիներ 5000 լավ զինված մարդուց: Դա բավական էր Անտիոքը հարձակումից պաշտպանելու համար: Բայց ոչ այնքան, որպեսզի հանդիպել թշնամիների հետ բաց տարածքում:1097թ-ի աշնանը խաչակիրների ներկայացուցիչն օգտագործեց Անտիոքի հրամանատարների սիրած միջոցը՝ շրջափակումը և պաշարումը: Փորձությունները՝ քաղցի տեսքով, շարունակվում էին 8 ամիս: Ձմեռը բերեց նոր փորձություններ այն խաչակիրներին, ովքեր մնում էին ճամբարներում՝  Անտիոքին մոտիկ: Նոր սարսափելի փորձություններ՝ հիվանդություններ, սով և ցուրտ: 1098թ-ի հունվարը նրանց փորձությունների ամիսն էր:100 կամ 1000 ավոր արշավանքի մասնակիցներ ընկնում էին՝ չնկատված կրակոցներից, հիվանդություններից և սովից: Սովն այնքան սարսափելի էր, որ մարդիկ ստիպված էին լինում ուտել շներ, առնետներ և կեղտոտ հացահատիկ: Խաչակիրների շարքերում առաջացան կասկածներ, թե ինչու Աստված թողեց նրանց կրոնի համար պայքարում: Երբ արդեն թվում էր, թե ավելի վատ լինել չի կարող, Մուսուլմանները միացան հարձակման համար: Գարունը հազիվ թե իր գալով ուժեր տար և օգներ խաչակիրներին: Խաչակիրների շարքերին սկսեց խանգարել անհանգստացնող լուրեր: Լուրերը այն էին, որ սարերում նկատվում էին մուսուլմանական զորքեր՝ ծովի ավազի քանակությամբ: Կիրգո Վագասու՝ իրաքյան դաժան 40 000անոց բանակի տերը, որը կազմված էր Սիրիացիներից, միջագետքից եկածներից, շարժվում էր հանդիպման: Անտիոքին կհասներ 1 շաբաթվանից քիչ ժամանակում: Դա հզոր ուժ էր՝ նվազագույնը 2 անգամ ավել քան խաչակիրներինը: Մուսուլմանները հավաքվել էին Անտիոքի կառավարիչների խնդրանքով, որ օգնեն: Գտնվելով քաղաքից դուրս՝ քրիստոնյա բանակը պետք էր ոչնչացվեր Անտիոքի պատերի մոտ: Զանգվածային խուճապի և դասալքության պատճառով խաչակրաց արշավանքի ղեկավարները արագ դիմեցին բոլոր շարքերի ղեկավարների խորհրդին: Վճռական խոսքը Բոյմունդինն էր: Նա հայտնի էր իր հանճարեղ ռազմական տակտիկայով: Բոյմունդը մտածեց հետևյալը՝ Անտիոքը կպատկանի նրան, ով կկարողանա այնպես անել, որ մարդիկ հանձնվեն: Առաջարկը ընդունվեց և Բոյմունդը սկսեց գործել: Նա պայման կնքեց Անտիոքի Պաշտպանների հետ: Նա խոսեց մի քրիստոնյա պաշտպանի, հետ ում անունը Ֆիրուս էր և ասաց, որ այդ պաշտպանը կտա քաղաքը: Սպասելով մի քանի օր՝ Բոյմունդը իր խմբով գնաց հարավարևելքում մի մեկուսացված վայր: Հենց այնտեղ Ֆիրուսը իջեցրեց նրանց համար աստիճանները: Մի հուսալի տեղ գրած էր, որ խիզախները գնում էին արդար մահվան: Նրանք միանշանակ համոզված էին, որ հենց մարդիկ մոտենան շենքին, այնտեղից միանգամից կկրակեին իրենց վրա: Բայց պարզվեց, որ 3 ամուր շենքերի թիկնապահը ամուր քնած էր, և քրիստոնյաները շատ հեշտ կարողացան բացել ոչ մեծ դարպասները պատի վրա: Գիշերային հանգիստը և  լռությունը անսպասելի խանգարեցին քաղաքի ձայները: Դա նշանն էր հարձակման՝ քաղաքի ուրիշ մասերի վրա: Քրիստոնյաները սկսեցին բարձր գոռալ իրենց զինական կանչը՝ Այդպես է ուզում Աստված, այդպես է ուզում Աստված: Մուսուլմանական կայազորի վրա անսպասելի հարձակվեցին և շուտով բոլոր դարպասները բացվեցին:
Արևի առաջին շողերի հետ սարսափելի կոտորած սկսվեց, որում խաչակիրներն արտահայտեցին բոլոր ութ ամիսների ընթացքում զսպած իրենց ցասումը և կատաղությունը: Ութամսյա պաշարումից հետո խաչակիրները գրավեցին Անտիոքը: Բայց այստեղ էլ նրանք հայտնվեցին բավականին արտասովոր իրավիճակում: Արդեն մի քանի օր անց քաղաքին մոտեցան Քերբոգի հզոր ջոկատները: Քաղաքի պատերի ներսում փակված խաչակիրները հայտնվեցին թակարդում՝ պաշարողներից վերածվելով պաշարվածների: Անտիոքի շուրջ ձևավորվեց Քերբոգի ամենակատաղի ջոկատներից կազմված մի ամուր պարան: Փակված Անտիոքում, զրկված սննդից ու մատակարարումներից, խաչակիրներին բաժին հասավ իրենց արշավի ընթացքում թերևս ամենածանր փորձությունը: Սննդամթերքի սահմանափակ պաշարներն արագ սպառվեցին, սովը հասավ աննախադեպ չափերի: Տարեգրության մեջ ասվում է, որ աղքատները, որպեզի չմեռնեն սովից, ուտում էին սեփական կոշկեղենը, իսկ մյուսները սնվում էին միայն ձիերի արյունով: Շատ խաչակիրներ դասալքում էին՝ մթության քողի տակ պարաններով իջնելով պարիսպներից, որպեսզի փախչեն դեպի անապատ: Այդպես էին վարվում ոչ միայն շարքայինները, այլև շատ ազնվական ասպետներ: Խաչակրաց արշավանքը մոտ էր լրիվ ու վերջնական պարտությանը: Սովից թուլացած ու բարոյալքված զինվորներին սկսում էր թվալ, որ վիճակն աղետալի է, ու որ այժմ արդեն ոչ մի հրաշք իրենց չի փրկի:
Հունիսի կեսին Ֆրանսիայի հարավից մի գյուղացի՝ Պետրոս Բարդուղիմեոս անունով, հրապարակավ հայտարարեց, որ տեսիլք է ունեցել՝ սուրբ Անդրեասն իրեն բացահայտել է այն տեղը, որտեղ պահված է սրբազան գեղարդը՝ հենց այն, որ խոցել էր խաչված Հիսուսի մարմինը: Խաչակիրների մի խումբ՝ Պետրոս Բարդուղիմեոսի գլխավորությամբ, ուղևորվեց դեպի սուրբ Պետրոսի տաճարը և անմիջապես սկսեց որոնողական աշխատանքներ տանել: Նրանց ուղեկցողներից մեկն այսպես էր նկարագրում այդ տեսարանը․ Մենք փորում էինք մինչ երեկո, երբ մեզնից ոմանք արդեն կորցրին հույսը՝ գտնելու այդ տարօրինակ գեղարդը: Սակայն Պետրոս Բարդուղիմեոսը, տեսնելով մեր բանվորների հյուծվածությունը, հանեց իր վրայից վերնազգեստն ու, մնալով միայն շապիկով, ոտաբոբիկ, նետվեց փոսի մեջ: Այնուհետև նա խնդրեց, որ մենք բոլորս աղոթենք, որպեսզի Աստված մեզ օգնի՝ գտնել նիզակը, ուժ տա հավատացյալներին ու նրանց բերի հաղթանակի: Եվ վերջապես Աստված մեզ ցույց տվեց գեղարդը: Եվ ես, որ գրում եմ սա, համբուրեցի այն, հենց որ գեղարդի ծայրը երևաց հողի տակից: Քաղաքը լցվեց մեծագույն ուրախությամբ և ցնծությամբ: Այն, ինչ գտել էր Պետրոս Բարդուղիմեոսը, ոչ այլ ինչ էր, եթե ոչ՝ պարզապես մետաղի մի փոքրիկ կտոր: Բայց միտքն այն մասին, որ աստվածային կամքը դրսևորվում է այստեղ՝ երկրի վրա, միջնադարյան քրիստոնեության անբաժան դոգման էր, և ոչ՝ պարզապես մի խումբ կրոնական ֆանատիկների հորինածը: Զարմանալի չէ, որ այդպիսի մի թանկարժեք մասունքի հայտնաբերումը խաչակիրների համար դարձավ իրենց սրբազան առաքելության հանդեպ հավատի վերածնման խթան:
Աղբյուրների մեծ մասն ասում է, որ գեղարդի հայտնաբերումը ահռելի կարևորություն ունեցավ խաչակիրների ոգին բարձրացնելու համար: Եվ դա՝ չնայած նրան, որ նրանց ուժերն արդեն սպառվում էին, և շուրջը կատարվողը չէր կարող հոռետեսությունից բացի այլ բան ներշնչել: Աստվածային աջակցության անհերքելի ապացույցը քրիստոնյաներին ստիպեց՝ նորից զենք վերցնել ձեռքները և ելնել Քերբոգայի զորքերի դեմ հանդիման: Սրբազան մասունքի հայտնաբերմամբ ոգևորված՝ խաչակիրները հենց նույն օրը ջախջախեցին Քերբոգի բանակը: Անտիոքն անցավ քրիստոնյաներին՝ վերածնելով  ապագա խաչակիրների իշխանության սիմվոլի՝ սրբազան գեղարդի ճանապարհը:
33:4
Ոգեւորված թանկարժեք մասունքերը գտնելու փաստով՝ խաչակիրները հենց նույն օրը կործանեցին Քերբոգայի զորքերը: Անտիոքը անցավ քրիստոնեաների ձեռքը, վերածնելով սուրբ Գեղարդին՝ Ապագա խաչակիրների իշխանության սիմվոլին հասնելու հույսը:
Վենետիկ Իտալիա
Դարեր շարունակ համարվում էր, որ միայն սուրբ Գեղարդը կարող է վերականգնել խաչակիրների բարոյական վիճակը: Դրանից հետո նրանք ուղարկեցին իրենց զորքերի մի մասը, որպեսզի պաշտպանվեն դեպի Անտիոքը եկող՝ Քերբոգայի հզոր բանակից: Այստեղ՝ Վենետիկում, ոչ շատ մեծ վանքում պահված են հայ պատմիչ Մաթեւոսի (որն առաջին խաչակիրների ժամանակակիցներից է) Եդեսիայի հնագույն ժամանակագրությունների կրկնօրինակները: Առանց գրելու ոչ ոքի օգտին՝ ոչ քրիստոնյաների եւ ոչ էլ մուսուլմանների, Մաթեւոսը փորձում է լինել հնարավորինս օբյեկտիվ: Մաթեւոսի գրած Սուրբ Գեղարդի պատմությունը շատ հետաքրքիր է: Ահա թե ինչպես է Մաթեւոսը ներկայացնում 1098 թվականի հունիսին Անտիոքում կատարված իրադարձությունները:
-Ահա գրքից մի մաս. Ֆրանկներին սպառնում էր սովամահությունը, քանզի ամբողջ ուտելիքի պաշարը վաղուց սպառվել էր: Նրանք որոշեցին պայմանավորվել Քերբոգայի հետ, որ իրենցից ոչ ոքին չեն վնասի, եթե նրանք վերադառնան իրենց քաղաք-Այս գրությունները ցույց են տալիս մեզ, թե խաչակիրները որքան հեռու էին հաղթանակից: Նրանք արդեն պատրաստ էին պարզապես հավաքվել եւ տուն վերադառնալ-Խաչակիրները ընտրեցին թշնամու հետ պայմանագիր կնքելու ճանապարհը, քանի որ այլեւս չունեին ուտելիքի պաշար եւ հեծելազորի թիվը շարունակ նվազում էր: Պայմանավորվածությունները տալիս են որոշակի համոզվածություններ, որ նրանք կենդանի կվերադառնան Եվրոպա եւ պարզապես կգնան տուն:
Միշտ համարվել է, որ սուրբ Գեղարդը գտնելուց հետո խաչակիրների ոգեշնչումը խոսում է իրենց հավատի ուժի մասին: Բայց եթե նրանք արդեն քննարկում էին հանձնվելու մասին, ապա պատկերը այլ է դառնում: Միջնադարյան զինվորների հոգում տիրում էր վախը եւ կասկածը: Մաթեւոսի գրությունները մեզ համար շատ մեծ արժեք ունեն, քանի որ ներկայացնում են ռեալիստական եւ մարդկության համար հասկանալի իրավիճակ: Քերբոգան մերժեց խաչակիրների ներկայացրած պայմանագիրը․ հետեւաբար՝ մնում էր երկու ճանապարհ, կամ սովամահությունը՝ քաղաքում, կամ էլ՝ մահը՝ կռվի դաշտում: Ի վերջո խաչակիրները կայացնում են շատ խիզախ որոշում՝ դիմակայել թշնամու ուժերին: Սակայն փաստերը ցույց են տալիս, որ դա պայմանավորված էր ոչ այնքան կրոնական բեկման, որքան հուսահատության եւ այն հույսի պատճառով, որ ամեն ինչ շուտով կվերջանա: Քրիստոնյաները կռվում էին անվախ եւ անհույս: Եվ բախտի բերմամբ, մարդիկ, որոնք կորցնելու ոչինչ չունեին, չնայած իրենց սպառնացող մահին, հաղթեցին թշնամուն, որը փաստացի շատ ուժեղ չէր: Մուսուլմանների բանակը, որը ուղարկված էր պատերազմի համար, լուրջ ստուգումներ չէր անցել: Մուսուլմանական երկրները ծրագրել էին, որ Քերբոգան կօգտագործի խաչակիրների ներխուժումը իբրեւ առիթ՝ ապացուցելու համար, որ Անտիոքը իրենց է պատկանում: Հենց տարակուսանքները թշնամի երկրների մեջ օգնեցին քրիստոնեաների հաղթանակին: Խաչակիրների մեծամասնության համար Քերբոգայի դեմ հաղթանակն ընկալվել էր որպես հրաշք եւ սուրբ Գեղարդի հզորության ապացույց: Ռայմոն Տուլուսկին, որը հենց արշավանքի սկզբից հավատում էր սուրբ Գեղարդի ուժին, դարձավ խաչակրած արշավանքի հոգեւոր առաջնորդը: Սակայն հաջորդ ամիսների ընթացքում, շատ ասպետների մոտ առաջացավ հարստանալու եւ իշխանատեր դառնալու անզուսպ ծարավ: Բոյմունդը չսկսեց նոր խաչակրած արշավանք՝ սրբազան նպատակով, փոխարենը մնաց Անտիոքում եւ կառավարեց այն: Ռայմոնը շարունակեց հակամարտությունը Սիրիայի եւ Լիբանանի դեմ: Շատ քրիստոնյաների դա թվում էր անհավանական: Ոմանք անգամ սկսեցին կասկածել սուրբ Գեղարդի ուժին եւ այն գտնողին մեղադրել կեղծիքի եւ այլ մահացու մեղքերի մեջ: Մեղադրանքների տարափը հասցրեց նրան, որ Պետրոս Բարդուղիմեոսին որոշեցին ենթարկել դաժան փորձության, նա պետք է սուրբ գեղարդը ձեռքին մտներ կրակի մեջ եւ եթե այդտեղից կենդանի դուրս գար ապա դրա շնորհիվ քրիստոնյաները կրկին կսկսեին հավատալ սուրբ Գեղարդի ուժին, իսկ եթե ոչ՝ ապա նա կապրի դժոխքում: 1099 թվականի ապրիլի 10-ին, Լիբանանյան Առկա քաղաքից ոչ շատ հեռու, Պետրոսը ենթարկվեց այդ վտանգավոր փորձությանը, որի արդյունքը շատ բանով կանխորոշում էր առաջին խաչակրած արշավանքի արդյունքը: Բարդուղիմեոսը 4 օր ոչինչ ոչ կերավ, ոչ էլ խմեց, որպեսզի մաքրի իր հոգին: Հինգշաբթի օրը ձիթապտղի ճյուղերը հավաքեցին, որպեսզի վառեն երկու խարույկ՝ 4 մետր երկարությամբ եւ նույնքան էլ լայնությամբ: Երկու խարույկները վառեցին: Մի մարդ Պետրոսին նամակ է գրել, որ մի անգամ, հրաշալի կերպով, անվնաս դուրս է եկել կրակից: Բայց դա այդքան էլ այդպես չէր, քանի որ երբ որ պարզվեց, որ իրենց ղեկավարը ողջ է, երկրպագուների ծովը քիչ էր մնում խեղդեր նրան, երկրորդն էլ՝ նա իր նամակի մեջ ավելացրել էր, որ չնայած կարողացել էր կենդանի դուրս գալ կրակից, սակայն մաշկի վրա առաջացել էին սարսափելի այրվածքներ: Սակայն մի բան ակնհայտ է, եղել է մարդ, որը նույնպես Անտիոքում գտել է սուրբ Գեղարդը եւ քսան օր անց, կրակե փորձությունից հետո մնացած այրվածքների պատճառով մահացել է: Սուրբ Գեղարդի հրաշքները անհետացան, եւ նրանց հետ նաեւ Ռայմոն Տուլուսկիյի իշխանությունը: Դրանից հետո խաչակիրներին սկսեց ղեկավարել Գոտֆրիդ Բույոնսկին: Խաչակիրները նրա հետ, տասը ամսից ավելի շարժվում էին առաջ՝ այն ժամանակների համար կայծակնային արագությամբ: Բոլոր ծրագրերը, որոնք կապված էին Լիբանանի եւ Պաղեստինի գրավման հետ, ստիպված էին դեն նետել: Երեք շաբաթ անց, 1099 թվականի հունիսի վեցին, երեք տարվա ընթացքում անցնելով ավելի քան 2000կմ ճանապարհ, առաջին խաչակրած արշավանքի մասնակիցները, վերջպես հասան սուրբ հողին:

 

Երուսաղեմ
Այն ժամանակ, երբ միասին լքեցին Եվրոպան, խաչակիրների 90%-ը կամ մոլորվեցին ճանապարհին, կամ մահացան, կամ էլ պարզապես փախուստի դիմեցին: Այն քչերի համար, որոնք անցան ողջ ճանապարհը, Երուսաղեմի հիասքանչ տեսարանն արդեն հրաշք էր, քանի որ ճանապարհը երկար էր եւ դժվար հաղթահարելի, նաեւ այն պատճառով, որ այս տեղը քրիստոնյաների համար ամբողջ մոլորակում ամենաբարեբեր վայրն է: Հենց այստեղ է ապրել Քրիստոսը, այստեղ է նա կրել իր տանջանքները եւ հենց այստեղ է եղել ամենակարեւոր իրադարձությունը՝ իր հարությունը: Խաչակիրները համոզված էին, որ եթե նրանց հաջողվի մուսուլմանների ձեռքից խլել քաղաքը, այն կդառնա երկնային դրախտ՝ քրիստոնյաների համար: Սակայն Երուսաղեմի ամուր պատերը եւ լավ զինված մահմեդական կայազորը այս վայրը դարձնում էին էլ ավելի պաշտպանված, քան Անտիոքը: Այն խաչակիրների համար, որոնք եկել էին այստեղ անհաջողության մասին խոսք անգամ գնալ չէր կարող: Վեցշաբաթյա դաժան պաշարումից հետո, Գոտֆրիդին հաջողվեց ճեղքել քաղաքի պատնեշը եւ իրականացնել որոշիչ բեկում: 1099 թվականի հուլիսի 15-ին, խաչակիրների բաղձալի երազանքը վերջապես իրականություն դարձավ: Երուսաղեմը ազատագրված էր Մուսուլմաններից: Մուսուլմանները արյան մեջ կորած փախչում էին Երուսաղեմի փողոցներով, որպեսզի չդառնան քրիստոնյաների անկշտության զոհը: Այդպես քրիստոնյաները հաշիվ մաքրեցին մուսուլմանների հետ՝ երեքամյա դաժան զրկանքների համար, կոտորելով ժողովրդին եւ սպանելով բոլորին՝ առանց  բացառության: Խաչակիրներից մեկը ուրախորեն ասել է, որ Երուսաղեմի գրավումից հետո կարելի էր հանդիպել մեծաթիվ տարօրինակ ակտերի: Մի քանի հեթանոսներ ողորմածորեն գլխատվեցին, ոմանք խոցվեցին նետերով եւ ընկան աշտարակներից, մնացածն էլ ենթարկվեցին դաժան փորձությունների եւ հետո այրվեցին խարույկի վրա: Մարդկանց գլուխներ, ձեռքեր եւ ոտքեր թափված էին փողոցներում: Եվ անգամ այն զինվորները, որոնք սովոր էին սպանություն գործելու, չէին կարողանում տանել տարածված գարշահոտը, երբ քայլում էին մարդկային արյան միջով: Բոլոր հրեաները, ինչպես եւ մուսուլմանները կոտորվեցին քրիստոնեաների կողմից: Այդպիսին էր այս սրբազան-սարսափելի պատերազմը: Շատ մուսուլմաններ փախչում էին Երուսաղեմից՝ փորձելով պատսպարվել իսլամի սրբազան երկրներում, որտեղ օրինակ Մուհամեդը բարձրացել է երկինք: Բայց քրիստոնյա ասպետները հետեւում էին նրանց՝ թույլ չտալով, որ փախչեն: Ալյակս անունով հայտնի ամրոցում, այնպիսի սարսափելի կոտորած տեղի ունեցավ, որ խաչակիրները ստիպված եղան ոտնատակ տալ թշնամիների դիակները: Սարսափազդու կոտորածը Երուսաղեմի փողոցներում պարզապես սպանություն չէր, դա ծրագրավորված քայլ էր, որը շարունակվեց ավելի քան երկու օր: Այդ ամենը ավարտվեց ավարտվեց միայն այն ժամանակ, երբ քաղաքում այլեւս կենդանի շունչ չկար: 1099 թվականի հուլիսի 15-ին, մայրամուտին, երբ քրիստոնեաների արյունոտ ցնծությունը հասավ իր գագաթնակետին, խաչակիրները, թշնամու արյան մեջ կորած, հավաքվեցին այստեղ՝ աստծո դագաղի տաճարում: Այնտեղ, որտեղ տառապել, մահացել եւ հարություն է առել Քրիստոսը, նրանք եկան, որպեսզի շնորհակալություն հայտնեն իրենց Աստծուն: Այս պատմությունն այն մասին է, որ առաջին խաչակիրները, չնայած նրան, որ համատարած կոտորել են մարդկանց եւ արել են այլ զզվելի գործեր, եղել են իրենց կրոնին հավատարիմ քրիստոնյաներ: Սա կարող է տարօրինակ թվալ, բայց որպեսզի հասկանանք այս մարդկանց, պետք է փորձենք աշխարհին նայել իրենց աչքերով: Պարզապես պետք է հավատալ, որ նրանք գործում էին բարու եւ չարի սեփական չափանիշներով եւ իրենց կրոնական սկզբունքներով: Վերջին բոլոր ցուցանիշները խոսում են այն մասին, որ խաչակիրները իսկապես հավատում էին, որ բարիք են գործում, որ իրենց համար Քրիստոսի անունից սպանությունը հավատքի ամենաբարձր ցուցաբերումն է, որը բացում է դրախտի դռները: Չորս տարի անց այն օրվանից, երբ Ուրբան երկրորդը խաչակիրների շրջանում զենք վերցնելու կոչ արեց, առաջին խաչակիրները հասան իրենց նպատակին, Երուսաղեմը անցավ կատալոնական եկեղեցիների ձեռքը: Առաջին խաչակիրների հաջողությունը ցնցեց արեւմուտքում բնակվող քրիստոնյաներին: Այս պատմական իրադարձությունը մանրամասնորեն նկարագրված է բազմաթիվ աղբյուրներում: Մեր ժամանակակիցները Երուսաղեմից եւս մեկ անգամ եզրակացրել են, որ Աստված գոյություն ունի, որը եղել է խաչակիրների կողմից: Եվ քրիստոնեաների հաղթանակելու այդ միակ պահը կմղի դրանց, դեպի նոր խաչակրած արշավանքի: Բայց արդեն մուսուլմանները նույնպես, կսկսեն դիտարկել Երուսաղեմը որպես վրեժի օբյեկտ՝ քրիստոնեաների բարբարոսության եւ մահմեդական սրբերին պղծելու համար: Մերձավոր արեւելքում մինչեւ հիմա էլ կոնֆլիկտներ են բորբոքվում երկուհարյուրամյա վաղեմության իրադարձությունների շուրջ: Եվ մահմեդականները ուզում են արդարացնել Ջիհադի գաղափարը՝ քրիստոնեաներից վրեժ լուծելու եւ Սուրբ հողը ետ վերադարձնելու ցանկությամբ:

2 thoughts on “Թարգմանություն ռուսերենից՝ հայերեն-Խաչակրած արշավանքներ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s