Ինքնահարցազրույց, ոչ պարտադիր տնային աշխատանքի նոր համակարգի մասին

Այսօր մենք՝ մայրենիի ժամին տիկին Մարիետի հետ քննարկեցինք ոչ պարտադիր տնային հանձնարարությունների նոր համակարգի հարցը: Եվ ես որոշեցի ձեզ պատմել այդ համակարգի մասին՝ իմ ինքնահարցազրույցի միջոցով:

Լավ կլինի, որ կարդալուց հետո ձեր մեկնաբանությունները, կամ հարցերը թողնեք կարծիքներ բաժնում:

Հարց

Ի՞նչ է ոչ պարտադիր տնային աշխատանքի համակարգը:

Պատասխան

Ոչ պարտադիր տնային աշխատանքի համակարգը դա մի մեխանիզմ է, որը սովորողին հնարավորություն է տալիս ազատվել որոշակի առարկաների տնային հանձնարարություններից եւ փոխարենը կենտրոնանալ իրեն հետաքրքրող առարկաների տնայինների վրա:

Օրինակ՝ եթե սովորողը հետաքրքրված է մաթեմատիկայով եւ համարում է, որ իրեն պետք չի ռուսերենի խորը իմացություն, կարող է ազատվել ռուսերենի տնային հանձնարարություններից, իսկ մաթեմատիկայից կատարել լրացուցիչ առաջադրանքներ:

Հարց

Նշել մեկական թերություն եւ առավելություն ոչ պարտադիր տնային աշխատանքի համակարգի վերաբերյալ:

Պատասխան

  • Ոչ պարտադիր տնային աշխատանքի համակարգը ինձ դուր է գալիս նրանով, որ սովորողը կարողանում է այն ժամանակը, որը ծախսում է իր համար ոչ օգտագար տնայինների վրա, օգտագործել նախագծերի, պարապմունքների, հետաքրքրող առարկայի տնային աշխատանքների, կամ էլ պարզապես նախասիրությունների վրա:
  • Թերությունը այն է, որ հնարավոր է այսօր ինձ ինչ-որ առարկա ոչ պետքական թվա, բայց վաղը զգամ դրա անհրաժեշտությունը:

Հարց

Իսկ չե՞ք կարծում, որ սովորողը կարող է սխալ ընտրություն կատարել:

Պատասխան

Դրա համար, այս ընտրությունը կատարում են ոչ միայն սովորողները, այլ նաեւ ծնողները: Այսինքն՝ ամեն ինչ պետք է համաձայնեցված լինի ծնողի հետ:

Հարց

Չե՞ք կարծում, որ այսպես կոչված «ծույլիկ» սովորողները կսկսեն ընդհանրապես չսովորել:

Պատասխան

Ես ձեր հարցին կպատասխանեմ հարցով. Իսկ ծույլիկ սովորողները առանց այս համակարգի սովորո՞ւմ էին…

Հարց

Այս համակարգի ներդրումը մեր դպրոցում արդեն հաստատվա՞ծ է:

Պատասխան

Ոչ. Այս հարցը դեռ քննարկվելու է դպրոցում՝ սովորողների, ծնողների կողմից, եւ վերջնական որոշումը կայացվելու է ընդհանուր համաձայնության դեպքում:

 

 

 

 

 

 

 

3 thoughts on “Ինքնահարցազրույց, ոչ պարտադիր տնային աշխատանքի նոր համակարգի մասին

  1. Ես նախընտրում եմ այսպիսի ուսումնական պլան, որպեսզի երեխաները հենց իրենք ընտրեն, թե որ առարկան են ուզում խորացված անցնել: Ես ճիշտ եմ գտնում, որ եթե աշակերտը ընտրել է իր մասնագիտական ուղին, պետք է ավելի շատ ժամանակ տալ այն առարկային, որը ինձ կօգնի գնալ իմ մասնագիտական ուղով, իսկ այն առարկան, որ չի մտնում իմ հետագա մասնագիտության մեջ ես նախընտրում եմ խորացված չանցնել:

  2. Уведомление: Ինքնահարցազրույց պարտադիր տնային աշխատանքի նոր համակարգի մասին | Blog.mskh «Մխիթար Սեբաստացի»

  3. Уведомление: Տնային աշխատանքը` որպես լրացուցիչ կրթություն | Մարիետ Սիմոնյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s