Դասական երաժշտություն

Դասական երաժշտությունը ինձ համար պարզապես երաժշտություն չէ… Այն հույզ է, սեր, ընկերասիրություն, մի մեծ մոլորակ ու… անգամ կյանք: Դասական լսելիս ես հանգստանում եմ, ընկնում եմ լրիվ այլ աշխարհ, կտրված բոլոր մարդկանցից, կտրված կեղծիքից ու չարությունից: Այդ աշխարհը կատարյալ է, միակ կատարյալ բանը, որին ես հանդիպել եմ այս կյանքում: Ես դասական երաժշտություն սկսել եմ սիրել մոտ երկու շաբաթ առաջ, չեմ էլ հասկանում թե ինչու, բայց մինչ այդ դասականը ինձ համար ձանձրալի ու հոգնեցուցիչ բան էր: Երեւի պատճառը այն է, որ ինձ պարտադրում էին լսել դա, իսկ ինչ-որ ինձ պարտադրում են, չեմ կարողանում հաճույքով անել, կամ՝ ըդհանրապես չեմ անում:

Երաժիշտներից հատկապես սիրում եմ Ֆրեդերիկ Շոպենին: Նրա բոլոր ստեղծագործությունները, որոնք ես լսել եմ, ասես ոչ թե պարզապես երաժշտություն լինեին, այլ ինձ հետ զրուցողներ, ովքեր հասկանում են ինձ ու օգնում՝ ամեն պարագայում: Ես հասկացել եմ, որ հենց այդ երաժշտություններն են ինձ դարձրել այսպես լավատես, հենց այդ երաժշտություններն են, որ օգնել են ինձ ստեղծել սեփական եսս, հասկանալ այս կյանքը, զարգացնել երեւակայությունս… Հենց այդ նոտաներն են, որ ինձ օգնում են լռել ու ընդունել սխալներս, կամ համառել ու չնկատել դրանք, սիրել մարդկանց, անգամ այն մարդկանց, ում ես ընդհանրապես չեմ ուզում սիրել:

Դասական երաժշտությունը ինձ փոխել է… Չգիտեմ՝ դեպի լավը, թե ՝ վատը, բայց դարձել եմ ուրիշ, անգամ՝ինքս ինձ համար անճանաչելի:

Այստեղ Շոպենի ստեղծագործությւոններն են…

 

 

2 thoughts on “Դասական երաժշտություն

  1. Մարիամ ջան, կարեւորը, որ փնտրում ու գտնում ես ինքդ քեզ հետ խաղաղ ու ներդաշնակ լինելու ճանապարհը… դեռ բազում հրաշքների ես հանդիպելու էդ ճանապարհին… քեզ՝ բարի ու ինքնահաստատ ճանապարհ…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s