Հարց, որը անհանգստացնում է մի խումբ սովորողների (Առցանց քննարկում)

Սիրում եմ մեր տիար Բլեյանի խոսքերը, հատկապես սրանք.

— Սեբաստացիները իրարից գաղտնիքներ չունեն:

— Սովորողի կարծիքը պետք է հաշվի առնել:

Մեջբերում եմ, որ առիթից օտվեմ ու հարց բարձրացնեմ, հարց, որը մի խումբ սովորողներիս մեկ կիսամյակ է, ինչ անհանգստացնում է:

Ուրախ եմ, որ մենք համակարգչով ենք աշխատում: Այն օգնում է մեզ տարբեր հարցերում, համակարգիչը տեղեկություն ստանալու համար ամենահարմար գործիքն է: Համակարգչով մենք կարողանում ենք տեղյակ լինել կրթահամալիրում եւ ամբողջ աշխարհում կատարվող իրադարձությունների մասին: Դպրոցը փորձում է գտնել մեր աշխատանքը հետաքրքրացնող ու պարզեցնող ճանապարհներ, պարզապես այդ ճանապարհները մեկ-մեկ շատ խուճուճ են թվում: Ասենք` երբ ուզում եմ համակարգչով ինչ-որ մաթեմատիկական տերմին դնել, օրինակ՝ եռանկյունու նշանը, պետք է մտնեմ Insert, այնուհետեւ՝ Symbols, ցուցակում գտնել՝ Mathematics symbols, հետո էլ՝ մոտ հարյուր նշանների մեջ գտնել այն, որը ինձ է պետք: Այնինչ տետրով, այդ նույն գործողությունը կատարում եմ շատ ավելի արագ եւ պարզ: Կարծում եմ, որ այս հարցը բարձրացնելը իսկապես կարեւոր է, քանի որ կան սովորողներ, ովքեր նույնպես չեն ուզում աշխատել համակարգչով, սակայն երբ հարցնում եմ. «Ինչո՞ւ այդ հարցը չեք բարձրացնում», պատասխանում են. «Միեւնույն է՝ ոչինչ չի փոխվի, ոչ ոք մեր խոսքի վրա ուշադրություն չի դարձնի»: Հիմա՝ կխնդրեի այս հարցիին վերաբերվել շատ լուրջ, քանի որ այն անհանգստացնում է ոչ միայն
ինձ…

Ինչ եք կարծում, ճի՞շտ է արդյոք ամբողջական մեդիաուսուցումը. Ինչո՞ւ:

3 thoughts on “Հարց, որը անհանգստացնում է մի խումբ սովորողների (Առցանց քննարկում)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s