Ինչ է համեմատությունը

Համեմատությունը դա այն է, երբ  որևէ առարկա կամ երևույթ համեմատվում է ուրիշ առարկաների և երևույթների հետ:

Օրինակ՝ Այս զգեստը ավելի երկար է, քան այս մեկը:

Համեմատությունը նաեւ շատ է օգտագործվում պատմությունների, բանաստեղծությունների, հեքիաթների մեջ՝ դրանք ավելի խորհրդավոր, հետաքրքիր կամ սրամիտ դարձնելու համար:

Օրինակ՝ Պարույր Սեւակի «Սերը» բանաստեղծության այս հատվածում կա համեմատություն, փորձեք գտնել այն:

«Նա գալիս է մի՛շտ էլ ճամփաներով անհա՛յտ,

չքարտեզագրվա՜ծ,

Ինչպես ջուրն անձրեւի կամ հալոցքի:

-Սերն է:»

Եթե նկատեցիք՝ բանաստեղծն այստեղ սերը համեմատում է անհայտ, չքարտեզավորված ճամփաների, որն էլ իր հերթին՝  անձրեւի ջրի, կամ  հալոցքի հետ: Հետեւաբար՝ այսեղ կար երկու համեմատություն: Իսկ հիմա փորձեք գտնել համեմատություն  Դերենիկ Դեմիրճյանի «Ջութակն ու սրինգը» պատմության այս նախադասության մեջ:

Այնպես երգե՜ց, երգե՜ց ու հետո մեղմելով՝ հաշտվեց, հեռացավ ու տխո՜ւր, թախիծով սրտին ընկնելով՝ լռեց… կարծես նորից մտավ իր գերեզմանը:

Մի հետազոտակն աշխատանք՝ փորձեք ինքներդ գտնել պատմություններ, բանաստեղծություններ, կամ հեքիաթներ, ընտրել դրանցից մի փոքրիկ մաս ու փորձել այդտեղ գտնել համեմատություն:

Նյութը՝ ամբողջությամբ հեղինակային

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s