Պարույր Սևակ

Ուզում եմ այսօր մի պահ մոռանալ
Հոգսը, խորհուրդը, գործը աշխարհի.
Ուզում եմ այսօր մի պահ հեռանալ
Խոր սահանքներից այս ահեղ դարի:
Ուզում եմ այսօր լինել եսասեր.
Քեզ քնքուշ, շոյիչ, պարզ խոսքեր ասել,
Խոսել գարունի՛ց, պատանությունի՛ց,
Քո աղջըկական սատանությունի՛ց՝
Քո սուտ վանումից ու խուսափումից
Եվ, մի պահ հետո, քո ճիշտ հպումից:
Եվ կահավորել այն տունը գուցե,
Որ Քաղսովետից չենք էլ ստացել:
Եվ չհավանել այն վարագույրդ,
Որ չի նվիրել դեռ մորաքույրդ:
Տեսնել այն շորըդ, որ դեռ չես կարել,
Հուզվել այն երգից, որ դեռ չեն գրել:
Խոսել գեղեցիկ ու թանկ բաներից՝
Ծաղկի՛ց, պարտեզի՛ց, երեխաների՛ց,
Նրանց սպասող լավ մանկությունից,
Ապահով կյանքից, երջանկությունից:
Եվ լինել անհոգ, և անդարդ լինել,
Պարզապես սիրո՜ղ — ապրո՜ղ մարդ լինել,
Քեզնով գոհանալ, քեզնով հիանալ,
Քեզնով լիանալ
Ու քեզ միանալ…
Վերլուծություն
Ըստ իս, այս բանաստեղծության մեջ Սևակը ուզել է մի օր ապրել այնպես, ինչպես ինքն է ուզում: Այստեղ նկարածրված է այդ օրը, որի մասին Սևակը այդքան երազում է: Սակայն չգիտեմ, թե ինչու, կարդալիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես նա երբեք այդպիսի կյանքով չի ապրել: Միգուցե՛ պատճառը այն է, որ անհոգ եւ անդարդ լինելը շատ բարդ է, միգուցե՛ որ չկարված շորը տեսնել հնարավոր չէ… Սևակը ասես օրվա մեջ ժամանակ չունենա այս ամենի համար ու ամեն օր զղջա, որ չհասցրեց:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s