Մեր բույսերը արդեն ծաղկե՜լ են

Ամեն ինչ սկսվեց սեպտեմբերին, երբ տիկին Մարիետը առաջարկեց հրաժարվել մարմարյա սրահի օղակաձեւ հատվածում գտնվող թաղարային բույսերից եւ ստեղծել փոքրիկ ծաղկանոց՝ ջերմոցային մոդելով: Մենք սկսեցինք ակտիվ կերպով ուսումնասիրել մարմարյա սրահի պայմանները, համացանցի միջոցով տեղեկացանք ստվերադիմացկուն բույսերի մասին, որոշ սովորողներ տրամադրեցին համապատասխան կտրոններ, ուսումնասիրեցինք նաեւ նշված ծաղիկների խնամքի ձեւերը՝ կատարելով տարբեր թարգմանություններ: Երբ զինվեցինք համապատասխան գիտելիքներով, սկսեցնք ակտիվ աշխատել: Շուտով պատրաստ էր մեր փոքրիկ ծաղկանոցը: Մտավախություն ունեինք, որ այս ցուրտ պայմաններում, արձակուրդների ընթացքում մեր ծաղկանոցը կցրտահարվի, սակայն այս անգամ էլ գտանք համապատասխան լուծում՝ ծաղիկները ծածկեցինք մոմլաթե ծածկոցով եւ ստացանք իսկական փոքրիկ ջերմոցի մոդել: Չնայած, որ ծաղիկների անվտանգությունը ապահովված էր, բայց միեւնույն է, արձակուրդներ ընթացքում մեր բույսերը չանտեսվեցին՝ Ընկեր Անուշը մի խումբ սովորողների հետ խնամում էր ծաղիկները եւ ի պատասխան մեր հոգատարության, նրանք այսօր արդեն ծաղկել են…

Մարիամ Մանսուրյան եւ Անուշ Ասատրյան (ընկեր Անուշ)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s