Ինչպես գրել նովել

Ձյան փաթիլի մեթոդը նովելներ գրելու գիտական մեթոդ է, որը հորինել է հայնի գրող Րանդի Ինգերմասոնը: Նրա հիմքը կայանում է նրանում, որ, սկսելով մի փոքր մտքից, գրի առնելով և ավելացնելով նորերը, կարելի է բավական արագ ստանալ մի վերջնական նովել և ուղարկել դա հրատարակելու:

  1. Փորձիր գրել քո նովելը՝ սկսելով այն մի ընդհանրացնող նախադասությամբ, որն ամբողջությամբ կբնորոշի այն ինչ գրելու ես: Երկար մտածիր այդ նախադասությունը գրելուց առաջ: Այն շատ կարևոր է, որովհետև առաջին տպավորությունն է թողնում հրատարակչի վրա: Ընտրիր հնարավոր 20 տարբերակներիցդ լավագույնը:
  2. Կառուցիր այդ նախադասության լրացումները և ստացիր 5 նախադասություններից բաղկացած մի պարբերություն, որտեղ կընդգծվի նովելի սկիզբը, հիմնական կոնֆլիկտները և վերջաբանը: Այնուհետև, բոլոր գլխավոր հերոսների համար գրիր մի պարբերության չափ կենսագրություն: Անպայաման անդրադարձիր նրանց (հերոսների) շարժառիթներին և թե ինչպիսի կոնֆլիկտներ կլինեն նրանց միջև:
  3. Այս 5 նախադասությունները փորձիր դարձնել պարբերություններ, որոնք պետք է ներշնչեն ոգևորություն: Նրանցից չորսը պետք է վերջանան դժբախտությամբ և վերջին հինգերրորդը պատմի, թե ինչպես է նովելը վերջանալու: Այնուհետև մի քանի օր մտածիր և գրիր մեկ էջ ամփոփում այն մասին, թե ինչպիսին է լինելու ստեղծածդ գլխավոր հերոսներիվերջաբանը: Ապա գրիր կես էջ ամփոփում այլ հերոսների վերջաբանի  մասին:
  4. Քո գրած մեկ էջ ամփոփումը լրացրու և դարձրու չորս էջի ծավալով աշխատություն: Դու կանես դա մի շաբաթում, ընդարձակելով ամեն մի պարբերությունը և դարձնելով այն չորս էջ: Այնուհետև, մեկ շաբաթում ընդարձակիր անհատական անփոփումները, դարձնելով դրանք իրար հետ համահունչ և զուգահեռ կապեր ստեղծիր նրանց միջև:
  5. Օգտվելով աղյուսակից, գրիր իրադարձությունների մանրամասնությունները, որոնք գրի էիր առել ամփոփումների մեջ: Այնուհետև, գտիր դրանց միջև զուգահեռներ: Գրիր հերոսների կարծիքը մեկ սյունայկում, իսկ մյուսում՝ թե ինչպես են ծավալվում իրադարձությունները: Ապա կարող ես այդ իրադարձություններն առանձին համարակալել:
  6. Աղյուսակի ամեն մի նախադասություն փորձիր ընդարձակել և դրանք դարձրու մի քանի ավելի մեծ ծավալով իրադարձությունների նկարագիր: Եթե վերջում կոնֆլիկտ չես տեսնում իրադարձությունների մեջ, ապա պետք է փոխես դրանք այնպես, որպեսզի կոնֆլիկտ լինի: Կարող ես նաև կրճատել իրադարձությունների ծավալը: Երբ այս ամենը վերջացնես՝ քեզ հանգիստ կտաս և ազատ շունչ կքաշես: Այնուհետև, փորձիր հավաքել բոլոր էջերը և կցիր իրար:

Աղբյուրը՝ blognews.am

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s