Ոսկի՝ քիմիական նախագիծ

Ոսկի, քիմիական տարր է որի նշանն է Au և ատոմային թիվը՝ 79.

Ոսկի (լատիներեն՝ աուրում) Au համեմատաբար փափուկ,ծանր (p=19,32 գ/սմ3),դեղին մետաղ է:Ամենալավ կռելի և ձգելի մետաղն է. 1 գ ոսկուց կարելի է ձգել մինչև 3 կմ երկարուրությամբ լար, tհալ=1064°С,tեռ=2947°С:

Քիմիապես շատ իներտ է. թթվածնի, ջրածնի և ածխածնի հետ ընդհանրապես չի փոխազդում: Մինչև 150°С տաքացնելիս քլորի հետ առաջացնում է AuCl3, որը 190°С-ում քայքայվում է AuCl-ի.

2Au+3Cl2=2AuCl3 (150°С)

AuCl3=AuCl + Cl2 (190°С)

Լուծվում է «արքայաջրում».

Au+HNO3+3HCl=AuCl3+NO2+2H2O

Ոսկու միացություները անկայուն են և հեշտությամբ վերականգնվում են.

2AuCl3+3SnCl2=2Au+3SnCl4

Արդյունքում ստացվում է ոսկու կարմիր կամ վարդագույն կոլոիդ լուծույթ։ Առաջացնում է ցիանային կոմպլեքսներ՝ ցիանաուրատներ.

4Au+8NaCN+O2+2H2O=4Na[Au(CN)2]+4NaOH

Այս ռեակցիան ընկած է հանքերից ոսկու արդյունաբերական կորզման հիմքում։

Աղբյուրը՝ wikipedia.org

1. Որքան ոսկի է արդյունահանվել ոսկու արդյունահանման ողջ պատմության ընթացքում: Հաշվարկված է, որ ոսկու արդյունահանման ողջ պատմության ընթացքում ընդերքից հանվել է մոտ 200 հազ տոննա ոսկի: Եթե այդ ոսկուց խորանարդ ձուլվի, ապա այն կլինի 8 հարկանի շենքից մեծ: 2. Ոսկին բնության մեջ: Մեր մոլորակի միջուկում 5 անգամ ավելի շատ ոսկի կա, քան մշակման համար պիտանի մնացած բոլոր ապարներում միասին վերցրած: Եթե Երկրի միջուկի ողջ ոսկին դուրս հորդեր, ապա այն կծածկեր մեր մոլորակը ոսկու կես մետրանոց շերտով: Հետաքրքիր է, որ բոլոր գետերի, ծովերի և օվկիանոսների ջրերի յուրաքանչյուր լիտրում լուծված է 0.02 մգ ոսկի: 3. Ամեմամեծ ոսկյա իրերը: Ոսկե Հորդայի մայրաքաղաք Սարայ-Բաթույում տեղադրված են եղել մաքուր ոսկուց Բաթու խանի հրամանով իրական չափերով ձուլված երկու ձիերի արձաններ: Դրանք Ոսկե Հորդայի հարստության և հզորության խորհրդանիշն էին և փոխանցվում էին խանից խանին: Այժմ դրանց գտնվելու վայրը հատնի չէ: Երբևիցե ոսկուց ձուլված ամեմամեծ արձանը պատրաստվել է Ասորական թագուհի Շամիրամի հրամանով: Դա Ռեա աստվածուհու արձանն էր, որը նստած էր առյուծներով շրջապատված գահի վրա: Այդ վիթխարի արձանի ընդհանուր քաշը կազմում էր ավելի քան 250 տոննա: Այժմ նրա ճակատագիրը նույնպես անհայտ է: 4. Ոսկու ամենամեծ ժամանակակից պաշարները: Այժմ ամենաշատ ոսկին պահպանվում է ԱՄՆ-ում` մոտ 8 տոննա: Երկրորդ տեղը զբաղեցնում է Գերմանիան: Ամենամեծ քանակությամբ ոսկյա զարդերը գտնվում են Հնդկաստանում, իսկ ամենամեծ անձնական ոսկյա պահուստը Արևելյան թագավորական ընտանիքներից մեկի մոտ է: 5. Ոսկու հետաքրքիր ֆիզիկական հատկություններ: Ոսկին չափազանց կռելի և ձգելի է: 30 գրամ ոսկուց կարելի է պատրաստել մարդու մազից 10 անգամ բարակ թել` որը կունենա ավելի քան 85 կմ երկարություն: Միջնադարյան ալքիմիկոսների երազանքը, սովորել մետաղը դարձնել ոսկի, իրականացվել է XX-րդ դարում: Միջուկային ռեակտորներում կարելի է ոսկի սինթեզել կապարի որոշ իզոտոպներից: Չնայած տնտեսական տեսանկյունից դա բավականին անիմաստ է, քանի որ մի քանի գրամ ոսկի սինթեզելու համար ծախսվում է մի քանի միլիոն դոլարի էներգիա: Հայտնի է, որ ցանկացած մետաղ տաքանալուց դառնում է ավելի փափուկ և արդյունքում հալվում է: Սակայն ոսկին ունի մի յուրօրինակ հատկություն. եթե ոսկին տաքացնենք չափազանց արագ (մի քանի միլիարդ աստիճան վայրկյանում), ապա այն կդառնա աներևակայելի կուռ և ամուր: Չնայած այդ հատկությունը հնարավոր չէ որևէ կերպ կիրառել, քանի որ հովանալուց այն վերադառնում է սովորական վիճակի:
Աղբյուրը` podumaiosebe.ru

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s