Ձյուն-Ձմեռ-Կյանք

13120014

Երեկ առավոտյան անկողնուս մեջ նստած գիրք էի կարդում, հանկարծ եղբայրս ներս մտավ ու գոռաց.

-Մարիա՜մ, բակում ձյուն է գալիս, արի գնանք մամայենց համոզենք, իջնենք՝ խաղանք:

Ես այդ լսեցի թե չէ՝ կտրվեցի գրքից ու նայեցի պատուհանից դուրս: Մեկ էլ տեսնեմ՝ հազարավոր փաթիլներ թափվում են գետնին, մարդիկ՝ հովանոցներով, քթի տակ մրթմրթալով, ես՝ ուրախ, զվարթ… Այդ գեղեցկուհիները ընկնում էին գետնին, երկինք նայելուց էլ՝ ասես թռչունների հսկայական երամ թռչեր ներքեւ: Արդեն գետնին ձյան մեծ շերտ էր նստել ու ծառերը ամբողջովին մերկացել էին: Այդ պահին զգացի մի հաճելի բույր, դա ձմեռվա հոտն էր. չգիտեմ՝ կհամաձայնեք ինձ հետ, թե ոչ, սակայն ձմեռը ինչ-որ յուրահատուկ բույր ունի, այն թարմության, ուժի, հետաքրքրասիրության հոտ է ինձ համար: Այդպես՝ մոտ հինգ րոպե կանգնած հիանում էի այդ տեսարանով երբ եղբայրս հիշացրեց, որ այդ փաթիլներով կարելի է խաղալ միայն ծնողների թույլտվությունից հետո: Իհարկե դա ստանալը այդքան էլ հեշտ չէր, սակայն մեր համառությունը այս պարագայում շատ օգնեց: Ես մի հինգ տակ շոր հագա, որ ուշ թրջվեն շորերս ու հետեւաբար՝ ուշ գամ տուն:

Ես ու եղբայրս իջանք բակ ու սկսվեց ձնագնդակռիվը. Ձյունը հավաքում էինք՝ որտեղից ասես: Էլ՝ ավտոմեքենայի վրայից, էլ՝ հողի տակից, էլ՝ գետնի վրայից, նույնիսկ՝ ծառերից: Մայրիկս ասում էր, որ առաջին ձյունը կպչուն չի լինում ու անիմաստ է դրանով խաղալը, բայց այս մեկը՝ այնքան կպչուն էր, որ հնարավոր էր նույնիսկ ձնեմարդ պատրաստել: Սակայն մենք այդքան ժամանակ չունեինք: Ձնեմարդ սարքելու փոխարեն՝ ձնագնդեր սարքեցինք ու նետեցինք իրար վրա: Ու մենք հաճույք էինք ստանում այդ խաղերից, տրամադրությունից ու նույնիսկ ընդամենը ձյանը նայելուց: Մենք ուրախանում էինք, երբ փաթիլները ընկնում էին մեր գլխին, քթին, աչքերին… Մեզ պարզապես դուր է գալիս ձմեռը՝ իր ամեն յուրահատկություններով եւ հրաշքներով:

3 հարց այս պատմության հետ կապված

Ինչպիսի՞ն էր ձմեռը պատմության մեջ:

Իսկ դուք ինչպե՞ս եք անցկացրել ձեր առաջին խաղը ձյան մեջ:

Տարբերվու՞մ են արդյոք ձեր եւ հեղինակի պատկերացումները ձմեռվա մասին:

Օգտագործված ՏՀՏ միջոցները՝ Համակարգիչ, ֆոտոխցիկ:

2 thoughts on “Ձյուն-Ձմեռ-Կյանք

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s