Գուշակիր բանաստեղծությունը… (Ստուգիր գիտելիքդ)

Կարդացեք բանաստեղծություններից հատվածները եւ կարծիքներում փորձեք գուշակել, թե ինչ է ստեղծագործության եւ հեղինակի անունը:

1. Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար…
2. Նադիր Շահը զորք հավաքեց,
Զորք հավաքեց անհամար,
Եկավ Թըմկա բերդը պատեց,
Ինչպես գիշերն էն խավար։
3. Բայց արեւի լույսի տակ,
Երբ ցավեր եք ինձ բերում,
Սրտիս մռայլ անհատակ՝
Այն խեղջ ճրագն է ցրում:
4. Ամե՜ն ինչից շատ, ամեն ինչի՜ց վեր,
Սիրում է կյանքում նա իր… աթոռը:
Աթոռն է սիրում.
Ու նրան տիրում.
5. Ու տե՛ս, որդիս, ո՛ւր էլ լինես,
Այս լուսնի տակ ո՜ւր էլ գնաս,
Թե մո՛րդ անգամ մտքիցդ հանես,
Քո մա՜յր լեզուն չմոռանա՛ս:
6. Եվ երբ հոգնած է եղել, — երբ խաբվել է սիրուց —
Ո՞ւմ գրկում է հեծեծել, մայր իմ անուշ ու անգին:
Մտորում ես դու տխուր, — օրրում է թթենին
Տխրությունը քո անծիր, մայր իմ անուշ ու անգին:
7. Կուզեի լինել երգող շատրվան
Եվ երազներդ լուռ օրորեի,
Կամ թե՝ շողշողուն ոսկի ծիածան,
Շուշան ճակատիդ պսակ հյուսեի:
8.  Ախր ուրիշ տեղ
Ամեն մի քարից առվից, ակոսից
Իմ աչքերով իմ աչքերին նայող
Մանկություն չկա…

One thought on “Գուշակիր բանաստեղծությունը… (Ստուգիր գիտելիքդ)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s