Ինչ է պատմվածքը

Պատմվածք, գրականության պատմողական ժանրերից մեկը, փոքր ծավալի արձակ ստեղծագործություն: Պատմվածքի մեջ սովորաբար պատկերվում է միայն մի քանի դրվագ հերոսի կյանքից: Պատմվածքն իր արմատներով կապվում է բանահյուսության հետ, որտեղից գալիս է նրա հիմնական առանձնահատկությունը` պատմելու, վիպելու գիծը: Հետագա զարգացման ընթացքում պատմվածքը թե’ բովանդակության և թե’ ձևի տեսակետից ենթարկվել է էական փոփոխությունների:

Վեպի համեմատությամբ պատմվածքն ընդգրկում է կյանքի ավելի նեղ շրջանակ, այստեղ քանակով ավելի քիչ հերոսները, սահմանափակ` դեպքերն ու գործողությունները: Սակայն բարձարժեք պատմվածքներում նույնպես արտացոլվում են կյանքի էական կողմերը, կատարվում խոր ընդհանրացումներ, կերտվում են հեղարվեստական լիարժեք կերպարներ:

Իր ժանրային առանձնահատկություններով պատմվածքն ընդհանուր շատ գծեր ունի նորավեպի հետ, բայց և որոշ կողմերով տարբերվում է նրանից: Ի տարբերություն նորավեպի, պատմվածքի սյուժեն հակում չունի դեպի արտասովորը, դեպքերն այնտեղ զարգանում են ավելի սովորական, հանդարտ ընթացքով: Պատմվածքում հեղինակը երբեմն շեղումներ է կատարում, նկարագրում է բնության տեսարաններ, հոգեվիճակներ, այնինչ նորավեպերում գործողությունները զարգանում են անշեղորեն, առանց նման միջարկումների: Պատմվածքում հանգույցը լուծվում է ոչ թե նորավեպի նման անսպասելի ու հանկարծակի, այլ ավելի սովորական ձևով:

Աղբյուրը՝ litopedia.org

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s