Հարազատ տունը

Օրիորդ Լիան… Մեր բակի ամենաերազկոտ, տասնմեկամյա օրիորդը: Նրան սիրում են բակի բոլոր մեծահասակներն ու երեխաները, քանի որ նրա ժպիտը ինչ-որ հաճելի լիցքեր է հաղորդում: Երբ նա իջնում է բակ՝ խաղալու, երեխաները հավաքվում են ու Լիայի գլխավորությամբ գնում են խանութ, կոնֆետ գնելու: Նրանք այդ կոնֆետի փողը հավաքում են մեկ ամսում, սակայն կոնֆետները սպառում են մեկ րոպեում: Մի օր երբ երեխաների խումբը ուղեւորվում էր համեղ կոնֆետների մոտ, Վրաստանից եկած ճամփորդ, իր ավտոմեքենայով մոտեցավ նրանց ու ասաց. «Սիրելի փոքրիկներ, չե՞ք ասի, որտեղ է գտնվում «Բետտի» հյուրանոցը»: Լիան երկար ժամանակ, անշարժ նայում էր այդ մարդուն, նա առաջին անգամ էր տեսնում մարդ, որը խոսում էր իր հետ ռուսերենով: Լիան հիշեց տատիկի ռադիոն, որով Արուս տատը միշտ ռուսերեն հաղորդումներ էր լսում, որոշելով ցույց տալ, թե ինչքան լավ գիտի այդ Լեզուն, սկսեց ռուսերեն խոսել.

-Գնացեք աջ, հետո՝ խաչմերուկում կտեսնեք այդ հյուրանոցը:

-Ապրես աղջիկս,-ասաց ճամփորդը ու աղջկան մեկնեց մի հսկայական կոնֆետ: Լիան կյանքում էդպիսի բան չէր տեսել: Կոնֆետը փաթեթավորված էր կանաչ թղթով ու կապույտ ժապավեններով: Լիան փորձեց դա թաքցնել բակի ընկերներից և սրնթաց՝ ինքնաթիռի նման վազեց տուն: Նա փակվեց իր սենյակում… Ու սկսեց բացել այդ կոնֆետը: Բացում էր, բացում, թվում էր թե անվերջ բացելու է: Արդեն երեկո էր, իսկ Լիան՝ դեռ բացում էր: Հանկարծ զգաց, որ քունը տանում է ու էլ չի կարողանում աշխատել: Նրա փոքրիկ աչքերը դանդաղ փակվեցին, արևի շողերի հետ միասին:

Մյուս օրը արթնացավ ու առաջին բանը, որ իր մտքով անցավ դա կոնֆետն էր: Նա շարունակեց երեկվա սկսած գործը, սակյան արդեն հույս ուներ որ կոնֆետը երբեք չի բացվի, կամ էլ՝ դա իր ուժերից վեր է: Նա արդեն մեխանիկորեն պտտում էր ձեռքը, մեկ էլ զգաց, որ աչքերին ինչ-որ պայծառ լույս է ընկնում և լսվում է մեղմօրոր մի երաժշտություն, դա այնքան գրավեց Լիային, որ նա անկախ իր կամքից մտավ կոնֆետի մեջ: Երբ մտավ այդտեղ սկսեց երկմտել շարունակել ճանապարհը, թե ոչ: Նա ինքն իրեն ասաց, որ եթե շարունակի, հավանական է, որ այլևս երեք չկարողանա վերադառնալ իր տուն, իսկ եթե՝ ոչ, ապա՝ կարող է շատ մեծ բան կորցնել… Գնալ, թե չգնալ, սա է խնդիրը: Աղջիկը երկար չմտածեց ընտրելու համար ու կայացրեց իր ուղղամիտ որոշումը՝ գնալ: Երկար ժամանակ Լիան քայլեց մի փողոցով, որը ամբողջովին պատված էր քաղցր բամբակներով ու շոկոլադե սալիկներով: Լիայի համար ամենալավը այն էր, որ այդ ամենը կարելի էր ուտել: Սակայն հիմա նրան այդ ամենը չէր գրավում, Լիան ուզում էր իմանալ, թե որտեղ է իրեն տանում այդ արահետը: Ճանապարհին նա հանդիպեց մի մարդու որը իրեն հյուրասիրեց այդ քաղաքի Լալաբում խմորեղենից: Աղջիկը չմերժեց, քանի որ շատ քաղցած էր: Այս Լալաբումը Լիայի կյանքում կերած ամենահամեղ բանն էր, նրան այնքան դուր եկան խմորեղենները, որ վեց կտոր կերավ:

Մի քանի օր հետո աղջկա կյանքում եղան այնքան հետաքրքիր բաներ, որ նա ընդհանրապես մոռացավ իր տունը, ընտանիքը և սկսեց ապրել այնպես, ինչպես ապրում էին կոնֆետի բնակիչները: Այդ ամբողջ ընթացքում նա բացի զվարճանալուց նաև շարունակում էր արահետը, որը իրեն տանում էր դեպի ինչ-որ խորհրդավոր տեղ: Հանկարծ նա հեռվում նկատեց ինչ-որ տուն ու սկսեց արագացնել քայլերը: Ինչքան մոտենում էր, տունը ավելի լավ էր երևում ու երբ կանգնած էր տան կողքին, զգաց, որ ինչ-որ տեղից հիշում է այն: Նա ներս մտավ ու տեսավ ինչ-որ ժպտացող դեմպ ու հասկաց:ավ որ դա իր մայրիկն է, ուզեց գրկել, բայց մայրիկը անհետացավ, հետո բարձրացավ աստիճաններով, դեպի իր սենյակը, բայց դա էլ կողպեքով փակված էր: Ու հետո նա տեսավ իրենց պատշգամբը, սակայն դրա վրայից երևում էր ոչ թե մեղր վաճառող կինը, այլ՝ շոկոլադի սալիկները, որոնք նույնիսկ քեզ հետ խոսել չեն կարող: Այդ պահին նա հասկացավ, որ իր տունը իսկական դղյակ է ու գիտակցեց, թե ինչքան մեծ բան է կորցրել: Բայց արդեն շատ ուշ էր…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s