Ի՞նչ եմ ուզում ես կյանքից

Ես կյանքից ուզում եմ միայն մեկ բան՝ կյանք: Երբ կյանքս դեռ ինձ հետ է, ես տեսնում եմ եւ սեր, եւ’ երջանկություն, եւ’ հետաքրքրություն: Սակայն մարդիկ կան, որոնք կյանքից հակառակն են ստանում, էնպես, որ սկսում է զզվել ապրելուց: Բայց իմ կարծիքով, դա ոչ թե կյանքից է, այլ հենց մարդուց: Կյանքը երբեք մեզ համար փորձություններ չի ստեղծում, մենք ենք մեզ փորձության մեջ գցում ու հետո էլ, չգիտեմ ինչու, մեղադրում կյանքին: Ես կյանք ասելիս պատկերացնում եմ մի պարկ, կողքն էլ գիրք, այդ պարկի մեջ կան շատ ուղղություններ, ու դու ես որոշում, թե դրանցից որը հանես: Երբ մեկը հանում ես, կյանքիդ գրքի մեջ գրանցվում է դա ու այդ գիրքն ու պարկը փակվում են միայն այն ժամանակ, երբ կատարում, ավարտում ես այն, ինչը որ պետք է անեիր կյանքումդ: Ես շատ եմ սիրում կյանքը, բայց եւ չեմ վախենում մահից, դա այդքան էլ ահավոր բան չէ, քանի որ ինձ շատ հետաքրքիր է, ի՞նչ է լինելու ինձ հետ, երբ մահանամ: Արդյոք կան դրախտ եւ դժոխք, արդյոք ես ծնվելու եմ ինչ-որ մեկի մարմնում, իսկ միգուցե ես հարություն առնեմ, երբ մահանամ:

2 thoughts on “Ի՞նչ եմ ուզում ես կյանքից

  1. Մարիամ, իմ կարծիքով ոչ թե մենք ենք մեզ փորձության մեջ գցում, այլ մենք ենք մեզ համար ստեղծում փորձությունները: Ես էլ չեմ վախենում մահից, ու իմ կարծիքով մարդիկ սխալ են ասում, որ վախենում են մահից, քանի որ մարդիկ նույնիսկ չգիտեն, թե ինչ է մահը, որ վախենան: Կյանք ասելիս պատկերացնում եմ, մի սպիտակ ֆոն նորածին երեխա, որի աչկերի առաջ վառ լույս է:

  2. Դուք շատ եք խելացի, ի՞նչ կարելի է ասել այս նյութը կարդալուց հետո: Ցանկանում եմ, որ ձեր կյանքը միշտ այսպես պայծառ ու հարուստ լինի: Չեմ էլ կասկածում, որ այդպես էլ կլինի: Մարիամ ջան, երբեմն մտածում եմ, որ շատ գովելով կարելի է մարդուն իրականությունից հեռացնել, բայց ճշմարիտ գովեստը չի կարող փչացնել մարդուն, ինչպես տեղին արված քննադատությունը: Երբեք չդադարեցնես թռիչքդ…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s