Ամառային ընթերցանություն

Ամառային արձակուրդի ընթացքում կարդացած գրականության ամփոփում
Անուն, ազգանուն________________________Մարիամ Մանսուրյան_________________________
Դասարան________7-4_________________
Ամառային արձակուրդի ընթացքում կարդացելեմ-Առեղծվածների թանգարան, Հուշումների քարանձավ, Հանելուկների մալորակ, Հարի Փոթթերը և փիլիսոփայական քարը, Гари Поттер и дары смерти, Խորհրդավոր պարտեզ, Տասնհինգամյա նավապետը, Փոթորկից առաջ, Dragon slaying academy, Pokemonստեղծագործություն(ներ)ը:
Ինձ ամենաշատը դուր եկավ Խորհրդավոր պարտեզը ստեղծագործությունը:
7-8 նախադասությամբ պատմեմ այդ ստեղծագործության բովանդակությունը:
Իրականում ինձ ամենաշատը դուր են եկել երեք ստեղծագործություն՝ Հարրի Փոթթերը և փիլիսոփայական քարը, Փոթորկից առաջը և խորհրդավոր պարտեզը: Երկար մտածեցի, թե որի մասին կարելի է գրել և որոշեցի պատմել խորհրդավոր պարտեզի մասին, քանի որ այն լցված է տարբեր գաղտնիքներով: Այդտեղի գլխավոր հերոսուհին՝ Մերին ծնվում է Հնդկաստանում և լինում է շատ ժլատ, տգեղ, նիհար աղջիկ: Նա ունենում է հարուստ ընտանիք, սակայն նրա ոչ մայրը, ոչ էլ հայրը աղջկան չեն սիրում և նրա հետ զբաղվում է միայն դայակը: Սակայն մի օր նրա ընտանիքը մահանում է և իննամյա աղջկան տեղափոխում են իր քեռու՝ Արչիբալդ Քրեյվլի տուն: Այդ տանը լինում են հարյուր հատ կողպված սենյակներ և մի կողպված պարտեզ, որը փակել էին ինը տարի առաջ, երբ մահացել էր Արչիբալդ Քրեյվլի կինը: Մերիին այդ տունը ամբողջովին փոխեց, նա դարձավ գեղեցիկ, հետաքրքրասեր և ակտիվ: Մի օր նա լսեց պարտեզի մասին այգեպան Բեն Ուերդերսթաֆից և հողի տակից գտնելով բանալին նա գաղտնի բացեց դուռը և ներս մտավ: Հետո նա ունեցավ երկու ընկեր՝ Դիքոնը և Քոլինը ու նրանք միասին գեղեցկարին պարտեզը, բացեցին կողպված դռները…
Հիմա թվարկեմ ստեղծագործության հերոսներին: Մերի, Քոլին, Դիքոն, Էլիզաբեթ-Էլեն, Միսս Մեդլոք, Մարթա, Արչիբալդ Քրեյվն, Տիկին Մարի, Բեն Ուերդերսթաֆ, շիկահավ, Մարթայի մայրիկ:
Հերոսներից ինձ ամենաշատը դուր եկավ Քոլինը, որովհետև
Նա հաշմանդամ էր, միշտ տեղաշարժվում էր սայլակով, սակայն երբ Բեն Ուերդերսթաֆը ասաց.
-Փաստորեն ճիշտ են ասում, որ դու քայլել չգիտես:
Քոլինը բռնեց Դիքոնի ձեռքը և ամբողջ ուշերը հավաքելով կանգնեց, որպեսզի ապացուցի, որ ինքը հաշմանդամ չէ ու նրա մոտ դա իսկապես ստացվեց: Հիմա երբ ինքս ինձ ասում եմ, որ ինչ որ բան չեմ կարող հիշում եմ Քոլինին և հասկանում եմ, որ պետք չէ հանձնվել:
Ստեղծագործության գլխավոր ասելիքն այն է, որ Հրաշքները միշտ կան, հրաշքները մեր կողքն են, պարզապես պետք է ընդունել, որ դրանք իսկապես հրաշք են: Մեկմեկ մարդիկ երազում են հրաշքների մասին, սակայն չեն գիտակցում որ հենց այդ վայրկյանին էլ իրենց շուրջը հրաշքներ են կատարվում:
Համաձայն չեմ Քոլինի արտահայտած մտքի հետ երբ նա ասում է, որ
<<Կյանքս անիմաստ է՝ մայրս մահացել է, հարս էլ ինձ չի սիրում>>: Համաձայն չեմ, որովհետև կյանքը երբեք անիմաստ չէ,միշտ ինչ-որ հետաքրքիր բան կարելի է գտնել կյանքում:
Դո՛ւրս գրիր այն հատվածը, որը կցանկանայիր քննարկել ընկերներիդ հետ:
Կուզեի քննարկել այն թեմայով, թե արդյոք ընկերներս կուզենային հատնվել մի այդպիսի կախարդական տան մեջ, որտեղ կան հարյուրից ավել կողպված դռներ:
Դո՛ւրս գրիր քեզամենաշատը դուր եկած հատվածը:
Քոլինը Հաշմանդամ էր, միշտ տեղաշարժվում էր սայլակով, սակայն երբ Բեն Ուերդերսթաֆը ասաց.
-Փաստորեն ճիշտ են ասում, որ դու քայլել չգիտես,- Քոլինը բռնեց Դիքոնի ձեռքը և ամբողջ ուշերը հավաքելով կանգնեց, որպեսզի ապացուցի, որ ինքը հաշմանդամ չէ ու նրա մոտ դա իսկապես ստացվեց:
Ինձ դուր է գալիս այս հատվածը, որովհետև
Հիմա երբ ինքս ինձ ասում եմ, որ ինչ որ բան չեմ կարող հիշում եմ Քոլինին և հասկանում եմ, որ պետք չէ հանձնվել:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s