Մամլո Ասուլիս Հենարան ակումբում

Սեպտեմբերի երկուսին կյանքումս առաջին անգամ մասնակցեցի մամլո ասուլիսի, որը կայացավ <<Հենարան>> ակումբում: Երբ տիար Բլեյանի հետ մտանք ակումբ, նկատեցի, որ լրագրողները սպասում էին մեզ, քանի որ տիար Բլեյանը և տիկին Բախշյանը մամլո ասուլիսի խոսնակներն էին: Ասուլիսի թեման էր կրթական գրքերը: Տիար Բլեյանը իր հետ բերել էր մեր դպրոցի հրատարակած դասագրքերը, ցուցադրեց դրանք և ասաց. <<Մեր դպրոցի գրադարանում կան այս գրքերը, սակայն սովորողները աշխատում են ոչ միայն թղթային, այլև էլեկտրոնային տարբերակով>>: Այդ պահին <<Երևան>> հեռուստաընկերության լրագրողուհին հարցրեց. <<Իսկ ինչ եք կարծում, այդ մեթոդը կիրառելի է առաջին դասարանցիների համար>>: Տիարը պատասխանեց. <<Սովորեցնել պետք է սկսել հենց առաջին դասարանից, հիմա եթե գաք մեր դպրոց, կտեսնեք, թե ինչպես են առաջին դասարանցիներն իրենց նեթբուքերով աշխատում: Նրանք ոչ թե խաղում են, այլ հենց աշխատում>>: Տիկին Բախշյանը շարունակեց նրա խոսքը.  <<Ընդհանրապես, շատ դպրոցներ կան, որոնք ունեն համակարգչային սենյակ: Սովորաբար, այդ կաբինետը ծառայում է որպես <<մեբելի>> սենյակ>>: 

Ես ձեռք բարձրացրեցի և հարցրեցի Անահիտ Բախշյանին. <<Ինչու դպրոցները չեն օգտագործում համակարգիչն ու ինտերնետը որպես ուսումնական գործիք և ինչպես կարող են դպրոցները կիրառել մեդիան իրենց ուսման և աշխատանքի մեջ>>: Անահիտ Բախշյանը պատասխանեց. <<Կան դպրոցներ, որոնք չեն ընդունում մեդիակրթությունը, կան դպրոցներ, որոնք տեղյակ չեն դրա մասին… Իրենց մեդիագիտելիքներ փոխանցելու համար պետք է ներկայացնեք ձեր կայքը, գրադարանը, որպեսզի ոգևորեք այլ դպրոցներին>>:

Այդպես հարց-պատասխան, հարց-պատասխանը, հարց բանավեճ…  Վերջում Տիար Բլեյանը շնորհակալություն հայտնեց <<Հենարան>>-ի լրագրողներին և ասաց.

-Թող ձեր կյանքի հենարանը միշտ պինդ լինի:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s