Կարծես մի նոր աշխարհում լինեմ…

Օգոստոսի երեսունմեկին արթնացա ու  ինձ սկսեցին տարօրինակ բաներ թվալ, օրինակ, որ մեր տանը չեմ, կամ էլ, որ այսօր ինչ-որ յուրահատուկ օր է: Մի քանի րոպե հետո պարզեցի, որ մեր տանն եմ, սակայն այսօր իսկապես յուրահատուկ օր է, այն էլ մի քանի պատճառով: Սկսվում է նոր, ուսումնական տարին, երեք ամիս սպասելուց հետո հանդիպելու եմ ընկերներիս և սովորելու եմ միջին, Մայր դպրոցում: Ես որոշել եմ, որ այս տարի պետք է ավելի շատ աշխատեմ, քան անցյալ տարիներ, քանի որ ուսումնական ծրագիրը բարդանալու է, սկսելու ենք անցնել նոր առարկաներ՝ կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա… Եվ դա ինձ ուրախացնում է, որովհետև հիմա պետք է ավելի շատ սովորեմ ու արդյունքում ավելի շատ բան կիմանամ: Նոր եմ հասկանում, թե ինչքան կարևոր բան է սովորելը, այն կարծես գումար լինի, պետք է գալիս և աշխատանքի,  նպատակներին հասնելու, և տարբեր մրցույթներում հաղթելու համար… Դրա համար էլ ուղեղիս մեջ լցրեցի գիտելիքներս ու գնացի դպրոց: Տարօրինակությունները շարունակվեցին, երբ տեսա, որ մեր <<Պազի>>  փոխարեն կանգնած է մի փիրուզագույն գազել: Մոտեցա, որ նստեմ ու երբ որ դիմացը կանգնած էի դուռն ինքն իրեն բացվեց ու առաջին բանը, որ ավտոբուսում տեսա, դա ընկեր Իվետայի տոնական ժպիտն էր, եթե չնկատեի ընկեր Իվետային, կմտածեի, թե սխալ ավտոբուս եմ նստել: Հետո նայեցի վարորդի նստարանին և նկատեցի, որ մեր ընկեր Սամվելի փոխարեն նոր ընկեր Սամվելն է քշում ավտոբուսը: Իսկ երբ թեքվեցի սովորողների կողմը, տեսա, որ ինչ-որ նոր սովորողներ են մեր ավտոբուսում: Նրանք հագել էին սև շալվարներ, կիսաշրջազգեստներ և սպիտակ վերնաշապիկներ, դրանից էլ հասկացա, որ նրանք նորեկներ են ու հիշեցի իմ առաջին օրը այս դպրոցում: Այդ օրը ինձ համար նույնքան յուրահատուկ էր, ինչպես ասօրը, որովհետև շատ անսովոր էր տեսնելը, որ բոլորը հագնված են այնպես, ինչպես իրենք են ուզում, դասարաններում դրված են համակարգիչներ, ինչ որ տարօրինակ գրատախտակներ, նույնիսկ կավիճ չկար դասարանում: Ու քանի որ ես դեռ սեբաստացի չէի ինձ համար շատ տարօրինակ էր թվում այդ ամենը: Ես բարևեցի նորեկներին, ժպտացի և զբաղեցրեցի ավտոբուսի վերջին շարքի նստարաններից մեկը:

Վերջապես տեղ հասանք, շուտով կմտնեմ Միջին դպրոց, կտեսնեմ սեբաստացիներին… Այն սեբաստացին, որին առաջինը հանդիպեցի դա ութերորդ դասարանի Սաթենիկն էր, նա ինձ ասաց, որ միջին դպրոցում ամեն ինչ ուրիշ է լինելու ու ամենիքիչը մեկ ամիս պետք կգա, որպեսզի ընտելանամ միջավայրին: Դա իմ գործը ավելի հետաքրքրացրեց, որովհետև ինչքան շատ լինեն դժվարությունները, այդքան  ավելի հետաքրքիր կլինի: Ահա. ես բացեցի դուռը և զգացի Սեբաստացիների հարազատ և հաճելի բույրը: Այդ բույրը ոչնչի հետ չեմ կարող համեմատել, որովհետև դա օրիգինալ և մյուսներից տարբերվող է: Ինձ համար շատ անսովոր էր, որ պետք է ոչ թե վերևում, կանգնած դիտեմ առավոտյան, ընդհանուր պարապմունքը, այլ ներքևի հարկում՝ նստած: Անընդհատ մոռանում եմ, որ ես արդեն յոթերորդ դասարանցի եմ, սովորում եմ միջին դպրոցում… Երկու պատճառ կա, թե ինչու չեմ ուզում գալ այս դպրոց, առաջինը այն է, որ շատ եմ կարոտում դպրոց պարտեզին, երկրորդը, որ այնտեղ ես սովորում էի ամենամեծերի դասարանում, իսկ այստեղ` ամենափոքրերի: Էդպես մտածելով նստեցի Մարմարյա սրահում ու ինձ ողջունեց ընկեր Շամիրամը, որը կարծում էի թե իմ դասղեկն է լինելու: Ասացի կարծում էի, որովհետև երբ միջին դպրոցի ծրագրի ղեկավար Մարիետ Սիմոնյանը ներկայացնում էր ուսուցիչներին, ասաց, որ ընկեր Շամիրամը լինելու է իններորդ դասարանցիների ղեկավարը, իսկ յոթերինը` ընկեր Լուսինեն: Դա ինձ մի փոքր տխրեցրեց, քանի որ ընկեր Լուսինեին չէի ճանաչում ու սկզբում իր հետ այդքան էլ ազատ չէի զգա: էդպես Մարիետ Սիմոնյանը ներկայացրեց մեզ դպրոցի կարգ ու կանոնը, ասաց, որ դպրոցում չի կարելի աղմկել, դասերին ուշադրություն է պետք դարձնել… Ու վերջում եկավ իմ ամենասիրելի, դասարանները բաժանելու պահը: Կային յոթ յոթերորդ դասարանցիներ ու նրանց պետք է բաժանեին 7.1, 7.2, 7.3, .7.4-ի մեջ: Սկզբում երկու դասարան միացրեցին 7.1-ում, երկու դասարան` 7.2-ում, երկու դասարան` 7.3-ում ու մնաց մեր դասարանը: Քանի որ այլևս դասարան չկար, որ մեզ հետ միացնեին, դրա համար էլ միայն 6.2-ին ուղղարկեցին 7.4: Ընկեր Արևիկը` մայրենիի ուսուցչուհին մեզ ուղեկցեց դեպի ընթերցանության սրահ և մենք սկսեցինք քննարկել ուսումնական տարվա ծրագիրը: Դասարանում ավելացել են երեք, նոր սովորողնր, որոնցից միայն մեկն էր այսօր եկել` Տիգրանը: Մյուս երկուսից մեկի անունը Արփի է, մյուսինը չեմ հիշում: Ընկեր Արևիկի հետ մոտ կե ժամ ծրագիրը քննարկելուց հետ ներս մտավ ընկեր Լուսինեն և ասաց.

-Երեխեքս ոնց են:

Ու նա դա այնպիսի ձևով ասաց, որ ես հասկացա, որ ընկեր Լուսինեի հետ կարելի է շատ ազատ լինել: Կարծում եմ, որ նա իսկապես լավ դասղեկ կլինի մեզ համար:

Օրվա վերջում էլ ես և մեր դասարանի Մանեն գնացինք մեր հին ուսուցիչներին` ընկեր Գոհարին, ընկեր Տաթևին, ընկեր Սոնային տեսնելու ու խոստացանք, որ ամեն օր կգանք…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s