Բարևներ Իտալիայից

Օգոստոսի երեքին արթնացա բարձր տրամադրությամբ, իմանալով որ ծնունդս է ու առաջին բանը, որ լսեցի դա քույրիկիս ուրախ ճիչն էր.

-Մարիամը արթնացել է…

Ես զարմացա, որովհետև ամեն առավոտ էլ արթնանում եմ ու դա ինձ համար շատ սովորական բան է: Չգիտեմ ինչու այս անգամ դա շատ ուրախացրեց քույրիկիս, և որպեսզի իմանամ դրա պատճառը հարցրեցի.

-Սոնա ինչ է եղել:

-Ծնունդդ շնորհավոր,-ասաց նա և ինձ մեկնեց կարմիր թղթով փաթեթավորված մի տուփ, վրան էլ կանաչ ժապավեն:

-Շնորհակալ եմ,-ես անհամբերությամբ բացեցի նվերը և տեսա գունավոր պայուսակ, որը  քույրիկս էր գործել:

-Սա ինքս եմ պատրաստել, ուղղակի կոճակը մայրիկն է գործել, մեկ էլ մի փոքր օգնել է:

Օրս սկսվեց լավ տրամադրությամբ… Ավելի շատ ուրախացա ոչ թե պայուսակի համար, այլ որ քույրիկս ինձ համար նվեր է պատրաստել, այն էլ օգտագործելի նվեր: Սոնայի կարծիքով դա իր ամենալավ գործն է ու դա ինձ ավելի ուրախացրեց:

-Լավ քույրիկներ արագ հագնվեք թե չէ նախաճաշից կուշանաք,-ասաց տատիկս ու մի քանի րոպե հետո գնացինք ճաշարան:

Այս անգամ հասցրեցինք գրավել ամենալավ տեղը` դա ճաշարանի վերջին սեղանն էր և գտնվում էր մի առանձին խցիկում: Քանի որ ճաշարանը ամբողջ հյուրանոցի նման կառուցված էր քարանձավի մեջ, մեր զբաղերցրած սեղանի կողքի պատերը պատված էին ոչ թե սալիկներով, այլ անցքերով, որոնք առաջանում են քարանձավներում` խոնավությունից: Այդ խցիկը hիշեցնում էր պանիր, որովհետև ուներ պանրի նման անցքեր, իսկ մենք կարծես այդ անցքերից մեկում ճաշեցինք: Սա մեր վերջին ճաշն է քարանձավում, մյուս անգամ արդեն լինելու էինք մի թագավորական հյուրանոցում: Այդտեղ կար երեք տեսակի լողավազան, արմավենիներ ու արագիլների, դելֆինների, մարդկանց արձաններ, շատրվաններ… Իսկ հյուրանոցային համարներում պատերը պատված էին փափուկ պաստառներով, հատակին ամրացված էին նկարազարդ սալիկներ, մահճակալի վերևի մասում դրված էին  թագի նման նշաններ: Այս հյուրանոցը տարբերվում էր մյուսներից նրանով, որ այստեղ անցկացվում են Իտալական հարսանիքներ ու հենց այսօր էլ երկու հարսանիք էր լինելու:;

-Պապիկ կարելի է հետևենք հարսանիքին:

-Այո, կանգնիր այստեղ և նայիր:

Ես կանգնեցի լողավազանի դիմաց և փորձեցի ուշադիր նայել, որպեսզի հետո համեմատեմ հայկական և Իտալական հարսանիքները: Մինչդեռ ես ուսումնասիրում էի հարսի շորը, որն այնքան երկար էր, որ գետնին քսվելու պատճառով սևացել էր, մի մարդ փայտի երկու ծայրերը վառեց և վազեց հարսի ուփեսայի մոտ: Ես տեսել եմ, որ հարսանիքի ընթացքում պորտապար պարեն, օձերով խաղան, բայց որ կրակով շոու ցույց տան առաջին անգամ էի տեսնում այդ մարդը, ում ձեռքին վառվող փայտն էր հագել էր սպիտակ, փայլուն շոր և դեմքին նկարլ էր կարմիր գծեր, ինչպես որ անում են հնդկացիները: Այդ մարդը հարսանիքի մասնակիցներին կանչեց մի կամրջի վրա և տարբեր տրյուկեր ցույց տվեց իր փայտով, օրինակ` ձեռքը կրակի միջով անցկացրեց: Այդ մարդու կողքերը կանգնած էին իր նման հագնված աղջիկներ և տղաներ, ովքեր ձեռքերի մեջ պահում էին երկու մոմեր: Կրակով շոուից հետո սկսվեց հրավառություն, որն էլ եզրափակեց հարսանիքը: Հրավառությունը սկսվեց կարմիր, սրտաձև կայծերով, հետո այդ կայծերը դարձան 3D նկարներ, ամենավերջում էլ ընկնող աստղեր: Հարսանիքը վերջացավ ու ես նոր հասկացա թե ինչքան հոգնած եմ և երբ աչքերս փակեցի, ավարտվեց ծնունդս ու սկսվեց մյուս ծնունդս, վաղը մյուս օրը, մյուս և այդպես շարունակ:

Это слайд-шоу требует JavaScript.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s