«Лучше гор могут быть только горы…»

Սիրում եմ Դիլիջանը, Դիլիջանի սարերը, մաքուր օդը… Դիլիջան գնալու հիմնական իմաստը ինձ համար սար բարձրանալն է, քանի որ շատ եմ սիրում դժվարություններ հաղթահարել, իսկ սար բարձրանալու համար դժվարություն ես հաղթահարում, չէ  որ դա այդքան էլ հեշտ չէ: Եւ երբ Հուլիսի 5-ին հայրիկիս ընկերների հետ գնացինք գնացինք Դիլիջան որոշեցինք, որ մյուս օրը սար ենք բարձրանալու: Ու մյուս օրը ես հագա բոթասներս, դրեցի գլխարկս և ասացի.

-Ես պատրաստ եմ:

Սարը շատ բարձր չէր, երևի 2, կամ 3 կիլոմետր: Ինձ համար սարի վրայի ամենահետաքրքիր բանը վհուկային շրջանն էր: Իրականում դա կապ չունի վհուկների հետ, թե ինչու են այդպես կոչում չգիտեմ: Վհուկի հետ կապ չունի, սակայն շրջանի հետ ունի, դա սունկերից կազմված մի շրջան է, այս դեպքում սպիտակ և սև սունկերից: Սև սունկերն էլ առաջանում են սպիտակներից, երբ դրանք վառվում են: Անտառում նաև ինձ գրավեց մի փայտ, որը կարմիր էր ներկված, սակայն ոչ թե ներկերով, այլ կարմիր, փոքրիկ միջատներով: Անտառում ինձ դուր եկան դրանք, բայց երբ հասանք տուն` ոչ, որովհետև մտանք ու ոտքիս վրա ինչ-որ կարմիր բան տեսա, մտածեցի թե փուշ է: Որոշեցի զգույշությամբ պոկել, և երբ պոկեցի այն սկսեց ձեռքիս վրայով ման գալ, ես էլ արագ-արագ թափահարեցի ձեռքս, որպեսզի ընկնի: Պարզվեց, որ այդ կպչուն բլոճը հենց անտառի ներկարարներից էր: Անտառում նաև հանդիպեցինք մի ծառ, որի ամենաներքևի մասում կար ծակ, այդ ծակը անտառային կրետների բույնն էր: Չնայած նրան, որ այդ ծակի կողմը նայելը մի փոքր վախենալու էր, այն շատ հետաքրքիր էր, որովհետև կրետները կարծես ինքնաթիռներ լինեին, որոնք վերելք  և վայրեջք էին կատարում իրենց բնից: Մենք 2 րոպե հետևեցինք կրետներին, սակայն ավելի շատ մնալ չէինք կարող, որվհետև կրետները (հատկապես անտառայինները) շատ վտանգավոր են: Այդտեղ մենք տեսանք ինչ-որ կենդանու բույն, հավանաբար աղվեսի: Բույնը փորված էր ծառի արմատների տակ: Աղվեսները խելացի կենդանիներ են և իրենց բնի համար փորում են առնվազն երկու մուտք, որպեսզի եթե մեկի մեջ հող լցվի, կամ քար մտնի կարողանան մյուսից օգտվել: Այդ պատճառով էլ մենք գտանք նաև երկրորդ մուտքը:

Սարը հետաքրիր բան է, դու բարձրանում ես այն, առանց իմանալու, թե քեզ ինչ է սպասվում, ինչ բլոճներ են քեզ հանդիպելու և ինչ դժվարություններ ես հաղթահարելու:

Это слайд-шоу требует JavaScript.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s