Ջրի դերը մեր կյանքում

Դա տեղի ունեցավ ամսի 30-ին, ժամը 11-ին…

-Ալո, բարև ձեզ, վաղը` ժամը 7-ին ձեր ջուրը կկտրվի,-զանգեցին ջրմուղից…

Հեռախոսին պատասխանողը տատիկս էր, նա սկսեց ջուր կուտակել վաղվա  համար: Ընտանիքիս անդամները լուրջ էին ընդունել ջրի կտրվելու փաստը, սակայն ես գիտեի, որ ոչինչ էլ չի լինի:

Անցյալ տարի մեզ կրկին զանգահարեցին և ասացին, որ վաղը ջուր չենք ունենալու, մենք սկսեցինք ջուր կուտակել: Մյուս օրը առավոտյան ես ուզեցի լվացվել և բացեցի ծորակը (ծորակը դիտմամբ չբացեցի, պարզապես սովորությանս համաձայն մոռացա երեկվա զանգից հասած լուրը),  և ջուրը ֆշշաց…

-Տա~տի, Տա~տի մենք ջուր ունենք…

-Էդ ոնց սարքեցիր ջուրը,-զարմացած հարցրեց տատիկս:

-Շա~տ դժվարությամբ… Ընդամենը եկա և բացեցի ծորակը:

Ահա իմ չհավատալու պատճառը:

Առավոտյան արթնացա և ոգևորված գնացի ծորակի մոտ, որպեսզի ապացուցեմ, որ ճիշտ եմ կարծում, և ջուրը իսկապես հոսեց: Ես էլ սպասեցի ծնողներիս արթնանալուն: Առաջինը արթնացավ մայրիկս` ժամը 12:05:

-Մամ, ես կրկին ճիշտ էի կարծում, արի լվացվելու:

-Դե նայիր,-ասացի ու ծորակի <<քիթը>> բարձրաձրեցի վեր:

-Ու ինչ, ես էլ գիտեմ որ ջուր չկա:

-Բայց ես 2 ժամ առաջ հանգիստ լվացվում էի ծորակի ջրով:

-Չէ մար ջան, այս անգամ իսկապես ջուր չունենք:

-Ախր ես լվացվել եմ առավտյան,-անհանգստացած ասացի ես:

-Լավ, ես կզանգեմ ջրմուղ և կհարցնեմ, թե ինչումն է խնդիրը,-ասաց մայրիկս:

1 րոպե անց

-Մամ, ինչ ասացին-հաղթանակի հույսով հարցրեցի:

-Փաստորեն ջուրը կտրել են ժամը 11-ին:

-Ուռա~…-ոգևորված գոռացի:

-Ինչ ուրախ բան կա նրա մեջ, որ մեր ջուրը կտրել են:

-Մամ փաստորեն ես ճիշտ էի ասում, որ նրանք կրկին սխալվել են:

-Լավ, իսկ հիմա լվացվիր, որ հաց ուտես:

Մայրիկս թասով ջուրը վերցրեց և սկսեց լցնել ձեռքերիս: Ինձ համար այնքան անսովոր էր այդպես լվացվելը, որ վերջում սեղմում էի ծորակի <<քթի>> վրա, ջուրը փակելու նպատակով:

Ջուրը մարդու կյանքի ամենակարևոր էլեմենտներից է, առանց ջրի աշխարհի վրա կյանք չէր լինի: Նույնիսկ մեկ-մեկ մտածում եմ, որ հենց ջուրն է եղել աշխարհի ամենաառաջին բանը…

Это слайд-шоу требует JavaScript.

 

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s