Թարգմանչական Ստուգատես

Թարգմանություններ, թարգմանություններ ու էլի թարգմանություններ… Բոլորն էլ թարգմնաություն են, տարբերությունը այն է, որ ամեն մեկը մի ձևի է ներկայացված, օրինակ` Գեղարվեստի դպրոցը իր թարգմանությունները ներկայացրել էր ֆիլմերի տեսքով, Հիմնականը` պրեզենտացիայի, ես էլ` անիմացիայի: Ինձ շատ դուր եկավ Գեղարվեստի կրտսեր դպրոցի Վալենտինի մասին ֆիլմը, դա մի փոքրիկ լեգենդ էր, որը սովորողները ներկայցրել էին ֆիլմի տեսքով, հայերենից անգլերեն թարգմանելով: Ֆիլմի լավը այն էր, որ այդտեղ տեղադրված էին paint ծրագրով պատրաստված նկարներ, որոնք եթե առանց ձայնագրության դիտեիք հնարավոր է, որ ամբողջ ֆիլմը հասկանայիք:
 Դպրոց պարտեզից ստուգատեսին մասնակցեցին Միլենան, Սոնան, Հրաչյան, Արևիկը, Նազելին, Էլենը և ես: Միլենան, Սոնան և Հրաչյան ընկեր Աննայի հետ ներկայացրեցին տարվա ընթացքում կատարած թարգմանչական աշխատանքների մասին` անգլերեն լեզվով: Արևիկը և Նազելին ներկայցրեցին ընկեր Աստղիկի հետ կատարած իրենց թարգմանությունները: Ընկեր Աստղիկի խումբը թարգմանությունները ընտրել էր b4-ի կայքից և հայերենից թարգմանել անգլերեն: Արևիկը թարգմանել էր մի նյութ, որտեղ գրված էր, թե ինչպես է պետք պատրաստել պաղպաղակ, Նազելին թարգմանել էր իր և Մկրտչյան Միլենայի պատրաստած նյութերը օջառապղպջակների մասին, և այդ ամենը կրկին անգլերեն լեզվով: Իսկ ընկեր Էլինայի հետ աշխատել էին Նազելին և Էլենը: Նազելին պատրաստել էր մի ռուսերեն նյութ իր ընտանիքի և իր մասին, Էլենն էլ թարգմանել էր իր իսկ պատրաստած նյութը, որի վերնագիրն էր Իմ ընտանիքը-Моя Семья: Նրանք ներկայցրեցին իրենց աշխատանքները ռուսերեն լեզվով: Ես ու Հրաչյան էլ Էլյա Հերգնյանի հետ կատարած աշխատանքները ներկայացրեցինք: Հրաչյան թարգմանել և ֆիլմ էր պատրաստել մի հեքիաթի մասին, որի վերնագիրն էր Փիղը-Слон, այդ ֆիլմը նույնպես հիմնված էր Paint-ի նկարների և ձայնագրության վրա: Ես էլ ներկայցրեցի իմ պատրաստած անիմացիաները, մեկը կոչվում էր Իմ ընտանիքը-Моя Семья, մյուսն էլ` Ճանապարհորդը-Путешественник: Ես ունեի նաև այլ թարգմանություններ` ռուսերենից հայերեն, կրկին անիմացիաների տեսքով, սակայն չհասցրեցի ներկայացնել: Շատ շնորհակալություն, ընկեր Յուրա այս հիասքանչ ստուգատեսի համար:

Это слайд-шоу требует JavaScript.

Լուսանկարները` Գոհար Եղոյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s