Հոդված-Ինչպես եմ սովորում

Ամեն տեղից էլ սովորում եմ, նույնիսկ երբ փողոցում քայլում եմ էլի սովորում եմ, երբ շնչում եմ էլի սովորում եմ, մարդ միշտ սովորում է` ամեն ժամ, ամեն րոպե ու վայրկյան: Հիմա երևի շատերդ ինձ հետ չեք համաձայնի, սակայն դուք հիմա էլ եք սովորում, թեկուզ սխալ բաներ, բայց սովորում եք: Առանց սովորելու ապրել հնարավոր չէ ու այդպիսի մարդ չկա, որ չի սովորում: Սովորում է նույնիսկ նորածին երեխան, եթե չսովորի, նա չի կարողանա խոսել, քայլել, չոչ անել… Այ օրինակ երեկ լսում էի մայրիկիս խոսակցությունը. <<Գիտես չէ, եթե սուրճը եփելիս ջուրը մի քանի րոպե թող, որ եռա, հետո նոր լցրու սուրճը, հաստատ ավելի համեղ կստացվի>>: Այսօր էլ տատիկը ինձ ասաց. <<Մարիամ ջան, գնա երկու բաժակ սուրճ դիր>>: Ես էլ որոշեցի օգտագործել նոր մեթոդը ու մեր հյուրը ինձ մի լավ գովեց: Սակայն պատահում են դեպքեր, որ մենք սխալ բաներ ենք սովորում, օրինակ` լսում ենք փողոցային տղաների ժարգոնը և փորձում ենք կրկնօրինակել նրանց, այդ դեպքերում ավելի լավ է չսովորել: Կոնկրետ ես շատ հաճախ եմ սովորում այնպիսի բաներ, որոնք ավելի լավ է չսովորել, բայց երբ մի փոքր մտածում եմ և հասկանում սովորածիք մակարդակը այդ անիմաստությունը հանում եմ գլխիցս: Կարծում եմ, որ դա շատ նորմալ է, որ մարդ կարող է սխալվել, կարեժևորը, որ նույն սխալները չկրկնվեն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s