Մեր էքսկուրսիան-Օր 6

Այսօր մենք նցկացրեցինք էքսկուրսիա քաղաքով: Ինձ ամենաշատը դուր եկավ այն, որ մենք շրջում էինք փողոցներով և պատահական անցորդներին բաժանում տեղեկատվական թերթիկներ: Ամենահետաքրքիրը նրանց արձագանքն էր: Ինձ ամենաշատը դուր էր գալիս, երբ ինչ-որ մեկը վերցնում էր և հետաքրքրված սկսում կարդալ, թե ինչ է գրված թերթիկի մեջ: Իսկ տանել չէի կարողանում, երբ ինչ-որ մեկին ժպտալով ասում էի.

-Բարև ձեզ, մենք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրց ենք…-Իսկ նա մինչ այդ արագ անցնում էր կողքովս, որպեսզի հանակարծ չվերցնի, մոտս այնպիսի տպավորություն էր ստեղծվում, կարծես Եհովայի վկա եմ:

Մենք բաժանում էինք նաև գրքեր` ընթերցարաններ: Հիշում եմ, որ Կինո-Մոսկվայի մոտ տեսա մի տատիկի, որը իր երկու, զւյգ աղջիկների հետ շրջում էր: Ես որոշեցի նրանց գիրք տալ և չնայած նրան, որ երեխաները դեռ փոքր էին, այնքան ուրախացան.

-Տատիկ, ինձ համար կկարդաս այդ գիրքը:

-Ինձ համար էլ:

-Իհարկե կկարդամ սիրելիներս,-պատասխանեց տատիկը:

Մեկ էլ մեզ հաջողվեց ուրախանալ կարապի լճի մոտ, երբ անցնում էին մի խումբ առաջին, կամ երկրորդ դասարնցիներ, այդ ժամանակ հենց մեր գրքերը վերջացան.

-Ինձ ու Այդային գիրք տվե~ք:

-Վարդուհուն էլ:

-Ինձ էլ կտաք մի հատիկ:

-Խնդրում եմ, մեզ էլ տվեք:

-Մեր փոքրիկն էլ է ուզում:

Հետո էլ ասում են, որ սերունդը գիրք կարդալ չի սիրում, որ չսիրեր, այդքան չէր ոգևորվի մի սովորական ընթերցարանի համար:

 

 

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s