Հարցազրույց-Ճամբար օր 4

Հարցազրույց 5-1 դասարանի սովորողներ Ալեքյան Լաուրայի և Մխեյան Գևորգի հետ:

Ալեքյան Լաուրա

5-1 դասարան

10 տարեկան

-Բարև ձեզ, ես Լաուրան եմ: Այսօր մենք պատրաստեցինք պաղպաղակ: Պատրաստելու ժամանակ հարիչն անընդհատ փչանում էր, այդ իսկ պատճառով էլ աշխատանքը դանդաղ էր ընթանում: Պաղպաղակ պատրաստելու համար մենք սահմանել էինք հերթականություն` առաջինը ես էի, երկրորդը` ընկերուհիս… Սակայն  հերթը չմոռանալ, կամ չխախտել մեզ մոտ չէր ստացվում ու դրա համար էլ անընդհատ կռվում էինք:  Մեր կռվին վերջ դնելու համար ընկեր Արևիկը կատարեց աշխատանքի մեծ մասը: Պաղպաղակն արդեն սառնարանում է, իսկ մենք անհամբեր սպասում ենք երկուշաբթի օրվան, որպեսզի ճաշակենք այն…

Մխեյան Գևորգ

5-1 դասարան

10 տարեկան

Առավոտյան, երբ եկանք դպրոց, ընկեր Տաթևը մեզ ասաց, որ փոցխը վերցնենք մեր ձեռքը և սկսենք բակային աշխատանքները: Ես գնացի, նկուղից վերցրի մեկ փոցխ և սկսեցի աշխատել: Աշխատեցի, աշխատեցի ու հանկարծ ձեռքիս գործիքը կոտրվեց: Որոշեցի գնալ և վերցնել մեկ ուրիշը, որը կոտրված չէ: Մյուսները արդեն վերցրել էին բոլոր փոցխերը, ես էլ ստիպված կոտրվածով արեցի բակային աշխատանքները… Հիմա այդ հիմար, կոտրված փոցխի պատճառով ամբողջ մեջքս ցավում է:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s