Հեռագիր ձեզ…

Լրագրության 10 պատվիրանները

Հեռագիր ձեզ…

  1. Ընդհանուր առմամբ բոլորը ամեն ինչ գիտեն, կարևորը մանրամասներն են:  Շատերը պարզապես նայում են, քչերն են կարողանում տեսնել, իսկ լրագրողը պետք է սովորի նկատել:
  2. Լրագրության մեջ չօգտագործեք պարազիտ բառեր, որոնցից են բոլորը, այսուհանդերձ, ինչպես նշեցինք, հիշեցնում ենք, որ, ոմանք, ակնհայտ է, որ, և այլն, այնուամենայնիվ …
  3. Լրագրության մեջ չի կարելի օգտագործել կրիտիկական բառեր, ինչպես՝ բոլորը, միշտ ամեն ինչ, կեսը..
  4. Լրագրողը պետք է լուր հայտնի, ոչ թե բարոյախոսություն կարդա, կենաց ասի, կամ իր կարծիքը պնդի:
  5. Լրագրողը միշտ պետք է կասկածի, ստուգի ինֆորմացիան և հիմնվի միայն փաստերի վրա:
  6. Քիչ օգտագործեք ածականներ, պատմությունը գեղեցկացրեք ակտիվ գործողություն ցույց տվող բառերով, համեմատություններով, բառախաղով:
  7. Եթե կարող եք ինչ-որ բան չասել, ապա` մի ասեք:
  8. Հարցազրույց վերցնելիս այնպես արեք, որ զրուցակիցն անկեղծ և անկաշկանդ լինի, զրուցի ձեզ հետ, նայի ձեզ, այլ ոչ թե խոսելիս երկինք նայի:
  9. Հարցազրույցի ժամանակ շատ ավելի կարևոր է լսելը, քան հարցեր տալը: Մի խուսափեք զրուցակցին բարդ հարցեր տալ: Նաև դադար տվեք և սպասեք, երբ զրուցակիցը մի պահ լռում է:
  10. Եվ ամենակարևորը. լրագրության մեջ ոչ  մի օրենք չկա, այսինքն`դուք կարող եք խախտել ցանկացած օրենք, եթե գիտեք, թե ինչի համար է պետք այն խախտել:

Այս պատվիրանները ես իմացել եմ այն ժամանակ, երբ լսել եմ հայրիկիս դասընթացը Գորիսում:  Սկզբում մասնակիցները կաշկանդված էին, և հայրիկս ասաց.

-Մի վախեցեք սխալվելուց, ինչքան շատ սխալվեք, այնքան` լավ: Մի պայմանով. չկրկնեք հին սխալները, նոր սխալներ արեք:

Ես էլ առիթից օգտվեցի ու երկու օրվա ընթացքում տարբեր սխալներ արեցի, հետևաբար նաև շատ բան սովորեցի: Կփորձեմ չկրկնել սխալներս, խոստանում եմ նոր, մասնագիտական սխալներ գործել ու սովորածս օգտագործել կյանքում:

Սիրով` ձեր Մարիամ.

Это слайд-шоу требует JavaScript.

Մարիամ Մանսուրյան

Մխիթար Սեբաստացի կրթահամալիր-Դպրոց-պարտեզ-6-2 դասարան

11 տարեկան

m.mansuryan@mskh.am

mariambest.wordpress.com

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s