Ֆոտոշարք կաթնապուր-թանապուր

Это слайд-шоу требует JavaScript.

Այսօր մայիսյան հավաքի 4-րդ օրն էր, մեզ այցելել էր Տիար բլեյանը, իր հետ բերելով հյուրեր Վրաստանից: Ես ձեզ կպատմեմ մեր շրջայցի վերջին փուլի՝ <<կաթնապուր-թանապուր>>-ի մասին: Նախ և առաջ ասեմ, որ ունեցանք կլոր սեղան, որի մասին հիմա չեմ մանրամասնի: Կլոր սեղանից հետո գնացինք ճաշարան՝ կաթնապուր և թանապուր ուտելու: Ինչպես ես հասկացա, տիար Բլեյանը և ընկեր Գոհարը շատ են սիրում այդ երկու ուտեստները: ՏԶիարը ուտելուց առաջ ասաց.

-Դե ինչպես գիտեք, ամեն հավաքը ունի իր ուտեստը, օրինակ՝ դիջիթեքինը այս տարի դդումն էր, այս հավաքինն էլ կաթնապուրն է ու թանապուրը: