Իմ ձեռքբերումները ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ առարկայից…

Հայոց պատմություն առարկան ինձ տվեց շատ բաներ, միայն այն, որ տիկին Իսպիրյանը մեր ուսուցչուհին է, մեր դասերը արդեն հետաքրքրացնում է: Մենք անցանք Տիգրան մեծի, Հայկական աշխարհակալ տերության, Գառնիի հեթանոսական տաճարի մասին: Տիկին Իսպիրյանը մեզ ասաց, որ նա ոչ միայն աշխատում է որպես պատմության ուսուցչուհի, այլ նաև որպես իրավունքների պաշտպան: Նա մեզ ուղղեց տարբեր հարցեր, որոնց շուրջ ստացավ տարբեր պատասխաններ, օրինակ՝

  • Եթե դուք լինեիք հայոց թագավոր, ի՞նչ կանեիք:

Հնչեցին տարբեր պատասխաններ, օրինակ Արեգը ասաց.

-Ես առաջին հերթին կվերացնեի բանակը,-նրա այս պատասխանի շուրջ ծավալվեցին բուռն քննարկումներ:

-Իսկ եթե դու բանակը վերացնեիր ու օտար երկրներից մեզ վրա հարձակվեին, ի՞նչ պետք է անեիր այդ ժամանակ-հարցրեց ընկեր Գոհար, որը պատի մոտ կանգնած հետևում էր մեր դասին:

Ես պատասխանեցի տիկին Իսպիրյանի հարցին հետևյալ կերպով.

-Ես նախ և առաջ կկառուցեի տարբեր տեսարժան վայրեր, կտնկեի ծառեր, տարբեր այգիներ կկառուցեի, բազմաթիվ ատրակցիոններ կտեղադրեի արտագաղթը կանխելու և տուրիստների ուշադրությունը գրավելու համար:

Տիկին Իսպիրյանի դեմքին նայելով ես հասկացա, որ նրան փոքր ինչ բավարարեց իմ պատասխանը:

Հետո մենք սկսեցինք տիկին Իսպիրյանին խնդրել, որ պատասխանի իր հարցին և նա ասաց.

-Սիրելի երեխաներ, ես իհարկե չէի ուզենա լինել հայոց թագավոր, սակայն եթե լինեի, անպայման կհզորացնեի մեր բանակը, ժողովրդին կհամախմբեի և նրանց մեջ կդնեի ազնվություն, մաքրություն, պարզություն, աշխատասիրություն, բարություն և խելք:

Եթե ուզում եք իմանալ, թե ի՞նչ ինձ տվեց հայոց պատմություն առարկան, ապա՝ նայեք այս անիմացիան:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s