Մայրենի-շարադրություն

Մի օր մենք` դասարանով դասից փախչելու պլան կազմեցինք: Ամենաբարդ գործը Էմիլինն էր, նա մեր գնալուց առաջ իր մայրիկի` մեր դասղեկի հետ զրուցել էր:
-Մամ, մենք արդեն վեցերորդ դասարան ենք, սակայն դեռ ոչ մի անգամ դասից չենք փախել, իսկ դուք փախե՞լ էիք մեր տարիքում-հարցրեց նա:
Ընկեր Գոհարն էլ մեր մտադրությունները հասկանալով խորամանկությամբ ասաց.
-Հա Էմիլ ջան, բայց մենք այնքան անխելք էինք, որ փախչելուց առաջ, նույնիսկ մեր դասղեկին նամակ չէինք թողնում:
Մյուս օրը Էմիլը տեղեկացրեց դրա մասին, սակայն չհասկանալով, թե ինչու պետք է նամակ թողնել: Ինչպես նա ասաց մենք նամակ գրեցինք: Ընկեր Գոհարը տեսավ դա ժամանակից շուտ, բայց դասից այդ փաստը մեզ չկանգնեցրեց: Շատ լավ հիշում եմ,մայրենիի ժամին ընկեր Քրիստինեն հավաքեց այդ թղթերը, իսկ այդ ժամանակ մենք «առցանց քննարկում» էինք կազմակերպել: Բոլորի մոտ լիքը թուղթ կար, բայց ամենակարևոր թուղթը Մանեի ու և Արաքսի մոտ էր: Դա ընկեր Գոհարի նամակն էր: Դե իհարկե ընկեր Քրիստինեն նկատեց և հավաքեց այդ թղթերը ինչպես նաև ընկեր Գոհարի նամակը: Շուտով ներս եկավ հենց ինքը` ընկեր Գոհարը: Ընկեր Գոհարը վերցրեց նակը և տեսավ. «Ընկեր Գոհարին», ցավոք սրտի նրա ձեռքն էր ընկել հենց այդ, ամենակարևոր նամակը… Մենք կորած էինք, բայց փախչելու ցանկությունը այնքան մեծ էր, որ մենք ուշադրություն չդարձրեցինք ոչնչի վրա: Վերջապես ավարտվեց մաթեմատիկայի դասը և մենք վազեցինք դեպի դպրոցի դարպասները: Երբ դուրս եկանք դարպասներից այնպիսի բան ինք զգում, որ միայն կհասկանա այն մարդը, ով որ դասից փաչխել է: Արագ վազեցինք դպրոցից ինչքան հնարավոր է հեռու…վերջ, դժվար գործը կատարված է: Բայց դեռևս մենք չգիտեինք, որ Տիկին Իսպիրյանը կամուրջի մոտ մեզ կհանդիպի: Ցավոք այդպես էլ պատահեց: Ամենավատը այն էր, որ մենք հենց նրա դասից էինք փախչում: Բոլորս փորձում էինք ինչ որ կերպով ծլկել ընկեր Իսպիրյանից, Սերժն էլ ինչպես միշտ իր հիմար կատակների միջոցով` փախավ: Դրանից հետո Տիկին Իսպիրյանը գնաց և ասաց ընկեր Գոհարին: Շուտով ժամանեց ընկեր Գոհարը ու տարավ մեզ դպրոց:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s